Nune Matevosyan
Autodrom
Published in
2 min readJun 24, 2021

--

Նորամուծություններ, որոնք հասանելի են

Կարո՞ղ եք վարել մեքենան առանց այլ ատրիբուտների

Սիրել ու վարել մեքենա՝ առանց ուշադրություն դարձնելու աքսեսուարներին, ուղղակի անհնար է: Ընդ որում՝ խոսքը միայն կահավորանքի ու այլ մանր ատրիբուտների մասին չէ: Մեր օրերում մեքենաների համար նախաստեսված նորամուծությունները ևս շատ են: Առանձնացնենք մի քանիսը:

VIZR- այն, ինչ մեքենա վարելը դարձնում է անվտանգ: Միացնելով սարքավորումը ձեր սմարթֆոնին՝ դուք հնարավորություն կունենաք վայրկյանների ընթացքում ստուգել խցանումները, մեքենաների արագությունը, կողմնորոշվել ամեն հարցում՝ առանց ճանապարհից աչք կտրելու:

Aware car- Դուք այլևս չեք կորցնի ո՛չ մեքենայի բանալիները, ո՛չ նույնիսկ մեքենան մեծ կայանատեղիներում: Սմարթֆոնի մի հպումով միանգամից կիմանաք ամեն ինչ ձեր մեքենայի մասին:

Lanmodo car Tent- Ու ձեր մեքենաները անվնաս կմնան բոլոր եղանակներին ու անգամ էքսկուրսիաների ժամանակ: Մեքենաների համար նախատեսված այս վրանները դիմացկուն են և՛ ցրտին, և՛ ուժեղ արևներին, ու, որ ամենակարևորն է, հեշտ են լվացվում: Արդյունքում ոչ միայն դուք, այլև ձեր մեքենան խնդիր չեք ունենա եղանակային փոփոխություններից պաշտպանվելու:

LUXON Emergency Tool- Միշտ չէ, որ հնարավոր է մեքենայի մեջ գործիքներ ունենալ՝ չափի, քանակի, ծանրության ու տեղի պատճառով, բայց դրանք հաճախ անհրաժեշտություն են դառնում: Այս ամենը հնարավոր է համատեղել մեկ փոքր սարքավորման մեջ:

Roidmi P8S- Միշտ թարմ օդ մեքենայի մեջ հնարավոր է: Սարքը հնարավորինս արագ ու արդյունավետ կերպով մաքրում է օդը ոչ միայն տհաճ հոտերից, այլև վնասակար բակտերիաներից: Այն հնարավոր է կարգավորել նաև սմարթֆոնի միջոցով:

Սրանք ընդամենը մի քանի փոքր, բայց անհրաժեշտ սարքավորումներ են, որոնք հեշտացնում են մեր առօրյան խնդիրները՝ կապված մեքենաների հետ: Ու մեր օրերում նորամուծություններն ավելի ու ավելի արագ են հայտնվում: Իսկ թե երբ դրանք ամբողջապես հասանելի կլինեն մեզ, ընդամենը ժամանակի հարց է:

--

--