նկարազարդումը՝ Անի Թարջումանյան

Կարանտինը չի չեղարկում ապրիլի 7-ը․ սատարենք հայկական բիզնեսներին

Masha Hayrapetyan
Braind.am
Published in
4 min readApr 6, 2020

--

Շուտով կլինի արդեն մեկ ամիս, որ տանն ենք ու ապրում ենք լրիվ այլ տեմպով ու առօրյայով, ինչը նշանակում է, որ արդեն մեկ ամիս է, ինչ տեղական արտադրողների և ծառայություն մատուցողների մեծ մասը գոյատևման և ջրի երեսին մնալու պայքարի մեջ են։ Ու հիմա, երբ պետք է սկսվեր HoReCa-յի պիկ սեզոնը, սեզոնը չսկսվեց ընդհանրապես։ Կասկադում մարդ չկա (ու այս պահին դա շատ լավ է), բայց 3–4 ամիս առաջ դա անհեթեթ ու անիրական բան կթվար։ Կամ պատկերացնու՞մ եք՝ մենք բոլորս լինեինք Կասկադում, իսկ մեր սիրելի սրճարաններից և ոչ մեկ չաշխատեր: Դրա համար ուզում ենք բոլորիդ խնդրել ու հորդորել, որ շարունակեք գնումներ կատարել տեղական բիզնեսներից, որոնցից արդեն շատերն ունեն առաքման ծառայություն: Եվ հետո կարանտինը կարանտինով, բայց ոչ ոք չի չեղարկել ապրիլի 7-ը։ Վերջապես այս տարի տանն ենք լինելու և կարող ենք առավոտվանից մինչ երեկո հաճելի դարձնել օրը։ Ապրիլի 7-ը լավ առիթ է հենց այս պահից սկսել ծանոթանալ բոլոր առաջարկներին, նվերներ ընտրել, ինչպես նաև տոնական ընթրիք կազմակերպել, պատվիրելով ռեստորաններից ու սրճարաններից՝ ընտրությունը շատ մեծ է։

Նվերներ

Անկախ նրանից, թե նվեր եք ընտրելու տանեցիների համար թե սիրելիների, ում վաղուց չեք տեսել ու ուզում եք հաճելի անակնկալ անել, օնլայն ծառայությունները շատ հարմար են։ Հատուկ կառանձնացնեինք 4u.am-ը, որտեղից միանգամից կարող եք ընտրել ծաղիկներն ու հազարավոր նվերներից մեկը, ընտրությունը շատ մեծ է․

Insomnia

Հայկական արտադրության կանացի ներքնազգեստ

Hermitage

Բացառիկ օծանելիքների և կոսմետիկայի խանութ-սրահների ցանց

4u.am

Նվերների օնլայն խանութ

Fortuna Home Armenia

Տան, առանձնատան, ամառանոցի, խոհանոցի և լոգարանի համար նախատեսված որակյալ ապրանքների լայն տեսականի

Ռեստորաններ

Ինչքան տանը պատրաստեցիք, հերիք է։ Համենայն դեպս վաղը հաստատ պետք է արձակուրդ վերցնել խոհանոցից ուհ պատվիրել ընթրիք ու դեսերտ մեր բրենդավորած ռեստորաններից․

Zanazan

Jacobs Kitchen

12 Ktor

Pizza Party

Eat & Fit

Ginovkats

Square One

Classic Burger

Ankyun

Tsirani Home Restaurant

Kilikia Bistro Gyumri

Vostan

Խմիչք և դեսերտ

Խմիչքի համար առաջարկում ենք մեր կողմից բրենդավորված ու սիրելի դարձած գինիները, գարեջուրը։ Իսկ դեսերտի համար ընտրեք Բոնապարտի տորթերի ու խմորեղենի մեծ տեսականուց։

Kamar

Frunzik

Dargett

Bonapart Cafe

Հեղինակներ՝ Մաշա Հայրապետյան, Էդուարդ Քանքանյան

--

--