Հրապարակային ելույթի 6 գաղտնիք TEDx-ի փորձագետից

Galstyan Julya
Businessman
Published in
5 min readJan 28, 2022

Հրապարակային ելույթ ունենալու կարիք երբեմն ունենում ենք յուրաքանչյուրս, շատերս՝ դահլիճում, մի մասը՝ լսարանի առջև, իսկ մի խմբի համար էլ անգամ գործընկերների հետ քննարկման ժամանակ է դժվար որևէ կարծիք ասել։

Այսօր որոշել ենք ներկայացնել հրապարակային ելույթների ժամանակ ճիշտ վարք դրսեվորելու կամ ճիշտ խոսելու մասին 6 գաղտնիք։

Գաղտնիքները վերցվել են TEDx-ի փորձագետ Այնուր Զիննաթուլլինից։

Գնացինք

1. Գտեք ելույթի հիմնական գաղափարը

Առաջնորդվեք «Մեկ ելույթ, մեկ միտք» գաղափարով։ Պարզ է հնչում, բայց ինչպե՞ս գտնել ամենակարևոր միտքը, եթե դրանք այդքան շատ են։

Մարդիկ հաճախ են ընկնում այս թակարդի մեջ: Նրանց գլխում շատ գաղափարներ կան, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է թվում։ «Պետք է ամեն ինչի մասին պատմել, հակառակ դեպքում ինձ չեն հասկանա»,- կարծում են նման մարդիկ։ Նրանք ցանկանում են լավագույնս ներկայանալ ու ներկայացնել, բայց ստացվում է չափազանց շփոթեցնող է և ելույթը ձախողվում է:

Վերցրեք թուղթ և գրիչ:

Որոշեք ներկայացման նպատակը՝ ոգեշնչել, վաճառել կամ ավելացնել անձնական ապրանքանիշի երկրպագուների թիվը (Instagram-ի հետևորդներ):

Գրեք, թե մարդիկ ինչ պետք է հիշեն ներկայացումից հետո: Դա պետք է լինի մեկ հստակ միտք.

Թերթը բաժանեք երկու մասի։
Ձախ սյունակում գրեք ամենակարևորը, որ ուզում էիք ասել։ Սովորաբար դրանք հետաքրքիր մանրամասներ ու փաստեր են։
Աջ սյունակում գրեք այն, առանց ինչի խոսքը կկորցնի իր իմաստը։

Աջ կողմում արձանագրված են նպատակին հասնելու քայլերը, իսկ ձախ սյունակը լցված է ուժեղացնող մանրամասներով: Ձեր նպատակը լցվեց իմաստներով և դարձավ ելույթի հիմնական գաղափարը:

2. Փաթեթավորեք մտքերը storytelling-ի ձևաչափի մեջ

Ներկայացումից 72 ժամ հետո մարդիկ հիշում են միայն այն դրվագները, երբ Դուք ինչ-որ պատմություն եք պատմել: Եթե Ձեր խոսքում պատմություններ չկան, ուրեմն իզուր եք հանդես եկել։

storytelling-ը ազդեցիկ պատմություններ պատմելու արվեստ է: Բարդ գաղափարը դառնում է հասկանալի, եթե այն գեղեցիկ փաթեթավորված է:

Storytelling-ի երկու տեսակ կա.

-. Մոտիվացիոն storytelling. Այն կառուցված է այսպես՝ թեզ, պատմություն, թեզի կրկնություն, գործողության կոչ։

Թեզ՝ Մի հավատացեք մարդկանց, ովքեր ասում են, որ Դուք ոչինչ չեք կարող անել:

Պատմություն. Ես աշխատանք ստացա հեռուստատեսությունում, և վեց ամիս անց ես ուզում էի դառնալ հեռուստաալիքի դեմքը: Ինձ ասացին, որ աչքերս շատ նեղ են, ես երբեք առաջնորդ չեմ դառնա։ Ես սկսեցի աշխատել ինքս ինձ վրա, մինչև գիշեր մնալ գրասենյակում։ Իսկ հիմա ես ստացել եմ այդ պաշտոնը։

Թեզի կրկնություն. մի հավատացեք մարդկանց, ովքեր ասում են, որ Դուք ոչինչ չեք կարող անել:

Գործողության կոչ. արեք ավելին և ավելի լավ, քան մյուսները: Այդ դեպքում Դուք հաջողակ կլինեք:

- Դասական storytelling. Պատմում ենք մի պատմություն, որտեղ թեզի մասին վերջում է խոսվում։

Պատմություն. մանուկ հասակում բժիշկն ինձ հաշմանդամության դիագնոզ տվեց և արգելեց սպորտով զբաղվել։ Առավելագույնը, որ կարող էի բարձրացնել, մի թեյնիկ ջուրն էր։ Ես չհավատացի դրան և տանը մարզվեցի, հետո սկսեցի լողալ։ Արդյունքում եղավ այն, որ, ես ուժեղացել եմ ու պատրաստվում եմ մասնակցել եռամարտի։

Թեզ՝ երբեք մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ Դուք չեք կարող ինչ-որ բան անել: Այդ դեպքում Դուք հաջողակ կլինեք:

Ձեր անձնական փորձը և համաշխարհային պրակտիկան պատմությունների անվերջ աղբյուրներ են: Պատմության կենտրոնում պետք է լինի հերոսը, ով ապրում է փոփոխություններ: Դա չի կարող լինել բիզնես կամ ինչ-որ վերացական բան։ Միայն մարդկային:

3. Հաղթեք բեմի վախը

Ամենից շատ բանախոսն անհանգստանում է ելույթից 10–15 րոպե առաջ։ Սա բոլոր ելույթ ունեցողների ամենատարածված հատկությունն է։

Ինքնակառավարումը կայանում է երեք հարթություններում.

Մարմին. Հանգիստ քնեք Ձեր ելույթից մեկ օր առաջ: Մի ուսումնասիրեք կամ պատրաստեք տեսողական ներկայացում, պարզապես քնեք: Կերեք ելույթից 2–3 ժամ առաջ։

Բեմ դուրս գալուց մեկ ժամ առաջ խմեք 0,5 լիտր սառը ջուր առանց գազի։ Ադրենալինից դեմքի վրա կարմիր բծեր կհայտնվեն։ Հանդիսատեսը դա կտեսնի և կմտածի, որ Դուք վստահ չեք Ձեզ վրա։ Ջուրը թույլ չի տա, որ դրանք երևան ու կօգնի զերծ մնալ տհաճ իրավիճակներից։

Փորձ. Մենք սովորում ենք լողալ և հեծանիվ վարել։ Հրապարակյին ելությը նույնն բանն է։ Որքան շատ լինի Ձեր փորձը բեմում, այնքան լավ: Եթե դեռ լարվում եք ու կարծում եք, որ մեծ թվով մարդկանց առջև ելույթ չեք կարող ունենալ, ապա սկսեք Instagram-ի ուղիղ եթերից։ Չորս ուղիղ եթեր կես ժամով ու կատարողականության մակարդակը նկատելիորեն կբարձրանա։ Դրանից հետո Դուք կարող եք հեռացնել եթերները: Կարևորը սկսելն է։

Տեխնիկա և հնարքներ. Խորը շունչ քաշեք և արտաշնչեք 10 անգամ: Ինտրովերտների համար՝ պայքարեք լարվածության դեմ թեթև շարժիչ հմտությունների միջոցով՝ վերցրեք ռուբիկի խորանարդ ու զբաղվեք դրանով: Էքստրավերտների համար՝ խոսեք մեկի հետ ելույթից 10–15 րոպե առաջ:

4. Ուղղեք տարածված սխալները

Բանախոսները անդադար կրկնում են նույն սխալները. Բայց դրանք կարելի է ուղղել։

Ահա այն 5 հիմնական սխալները, որոնք հանդիպում են հրապարակային ելույթների ժամանակ։

-երբ պատրաստվում եք ներկայացման նախորդ գիշերը:

-երբ բեմում կատակներ եք անում, որոնք երբևիցե չեք արել կամ իրավիճակում չեք կողմնորոշվում։ Կատակները հրապարակային խոսքում մեծ դեր ունեն ու հատուկ մշակվում են սցենարում։ Դրանց անտեղի օգտագործումը կարող է վնասել ելույթի բնականոն ընթացքին։

-Խոսում եք ոչ թե հանդիսատեսի հետ, այլ պատրաստած պրեզենտացիային նայելով։ Մարդկանց մեջքով մի դարձեք, դա կվնասի հանդիաստես-բանախոս կապին։։

-Առաջին 10 րոպեների ընթացքում Ձեր մասին մի խոսեք: Բեմում գլխավորը հանդիսատեսն է։ Խոսեք նրա մասին և նրա համար:

-Նպատակ չունենալ։ Պետք չէ պարզապես դուրս գալ և ելույթ ունենալ։ Սահմանեք հստակ նպատակ ու շարժվեք դեպի դա։

5. Ուրախացրեք ունկնդիրներին

Առաջին ներկայացումները սահուն են անցնում։ Հետո հանդիսատեսի աչքում ավելի ու ավելի քիչ է կրակն ու ոգևորությունը, թեև Դուք ամեն ինչ ճիշտ եք անում։

Նման իրավիճակում փորձեք այս չորս բաղադրատոմսերը.

-Ուսումնասիրեք հնարավորինս շատ մասնագիտական ​​գրականություն: Գրքերը, վեբինարները կամ գործընկերների հետ շփումը կօգնեն: Որքան բարձր է պրոֆեսիոնալիզմը, այնքան բարձր է հստակ առաջարկություններ տալու ունակությունը:

-Փորձեք պրեզենտացիա անել բանակցային ձևաչափով։ Պատրաստեք տեսողական ներկայացում ընդհանուր թեմաներով: Հանդիսատեսի հարցերը հակված են կրկնվելու: Այս ձևաչափը զարգացնում է մտածողության ճկունությունը: Բացի այդ, հանդիսատեսը պատրաստ չէ դրան, ուստի ավելի ակտիվ է արձագանքում։

-Կատարման ընթացքում հետևեք Ձեր մաշկին, մազերին և ֆիզիկական վիճակին: Առողջ մարդուն միշտ ավելի հաճելի է նայել։

-Մարդիկ գալիս են մարդու մոտ: Բովանդակությունը երկրորդական է: Գտեք հոբբի և տրվեք դրան: Հիմնական աշխատանքից բացի այլ զբաղմունք է պետք։ Ձեզ կճանաչեն այդ լրացուցիչ հատկանիշով։ «Օ՜ Դա նա է, ով սիրում է ձկնորսություն / լողալ» և այլն։

6. Եղեք բնական

Պատրաստվեցիք, գտաք հիմնական միտքը, հաղթահարեցիք սթրեսն ու բեմ բարձրացաք։ Եվ ահա մի նոր դժբախտություն՝ շարժումները կաշկանդված են, կեցվածքը՝ անբնական, իսկ Դուք ռոբոտի տեսք ունեք։

Մարդիկ բնական են, երբ գոհ են իրենցից։ Նրանք գոհ են սոցիալական վիճակից, փողի քանակից, հասարակության մեջ դիրքից, առողջ են, լավ տեսք ունեն։

Եթե ​​խոսողը բեմի վրա անբնական տեսք ունի, նշանակում է, որ նա դժգոհ է ինքն իրենից։

Մի կին խոսնակ կար, ով բեմում իրեն անհարմար էր զգում: Մենք փորձեցինք հասկանալ պատճառը։ Պարզվեց, որ նա վաղուց էր երազում թանկարժեք աքսեսուարի մասին, բայց չէր համարձակվում գնել այն։ Նա գնեց այն և սկսեց կրել ​​ամեն ներկայացման ժամանակ: Դա օգնեց նրան լինել բնական ու դրանով իսկ գրավել ունկնդիրների ուշադրությունը։

Անբնականությունը դժգոհությունն է ինքն իրենից։ Բնականությունն այն է, երբ պետք չէ որևէ մեկին որևէ բան ապացուցել։

Այս ա կնոնները պարզ են թվում, բայց քչերն են հետևում դրանց։ Աշխատեք ինքներդ ձեզ վրա, նախապես պատրաստվեք ներկայացումներին, վստահեք Ձեր ուժերին, աչքի ընկեք, մարզվեք, ավելացրեք Ձեր քնի ժամանակը, այնուհետև Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

--

--