8 հետաքրքիր փաստ startup-ների մասին

Galstyan Julya
Businessman
Published in
2 min readJun 30, 2021

“Ստարտափի հետ ոչինչ չի կատարվի, եթե ոչինչ չանես” Մարկ Անդրեեսեն, Andreessen Horowitz

Այժմ աշխարհում ստարտափները մեծ աճ են գրանցում ու դրանց նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է։

Մեզ ամենահայտնի ստարտափներից են՝ Dropbox, Mailchimp, Behance, hootsuite, Snapchat, Pinterest, Airbnb, Xiaomi և այլն։ Ինչպես կարող եք հասկանալ՝ հաջողակ բիզնեսներից շատերը եղել են հենց ստարտափներ։ Այժմ էլ դրանք շուկայում գրավում են առաջին, կամ գոնե առաջատար դիրք։

Այսօր կխոսենք ստարտափների մասին 8 հետաքրքիր փաստերի մասին։ Գնացինք

1․ Ստարտափների զարգացման համար առաջատար երկրները՝

ԱՄՆ — շուրջ 5.300.000

Հնդկաստան — շուրջ 2.850.000

Անգլիա — շուրջ 945,000

Ինդոնեզիա — շուրջ 871,000

Բրազիլիա — շուրջ 784,000

Ի դեպ՝ Նիգերիան ստարտափների քանակով 2 տոկոսով գերազանցում է Գերմանիային։

2․ Երկրներ, որտեղ փոքր բիզնեսը ամենաթույլն է զարգացած

Պուերտո Ռիկո
Սուրինամ
Ֆրանսիա
Իտալիա
Ճապոնիա

3. Երկրներ, որոնք ունեն դրամաշնորհներ ստարտափերի համար

Սինգապուր
Մեծ Բրիտանիա
Իսրայել
Ֆինլանդիա
Չիլի

4. Ստարտափերի ամենատարածված ոլորտները

Ակնթարթային լոգիստիկա
Ֆինանսներ
Վերամշակում
Վարձակալություն
Գյուղատնտեսական ծրագրեր
Առցանց խանութներ

5. Երկու անհեթեթ ստարտափեր, որոնք ունեցան լուրջ հաջողություն

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ — ֆերմա՝ ստեղծված բեռնարկղերից

ՀԱՎԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ — հավի ձագերի առաքում անմիջապես Ձեր տուն

6. Ստարտափների ամենախոշոր ներդրողները

Դեյֆ Մքլուր — 700 ստարտափ

Ջերիմի Բարաբի — 289 ստարտափ

Նավալ Ռավիկանտ — 189 ստարտափ

Սքոթ և Կիան Բանիստեր — 252 ստարտափ

Ֆաբրիս Գրինդա — 164 ստարտափ

7. Աշխարհը փոխած Startup-ներ, որոնց չէին հավատում

UBER- տաքսի ծառայությունների համաշխարհային առաջատարն է՝ չունենալով գեթ 1 մեքենա,

Airbnb ամբողջ հյուրանոցային բիզնեսն իրար խառնած հզորագույն ստարտափ

TESLA MOTORS- դե այս դեպքում էլ ի՞նչ ասես՝ անհնարինը դառնում է իրական

8. Ցանկանու՞մ եք բիզնես սկսել երկրից դուրս

Պարզեցված վիզաների ռեժիմ գործում է `

Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Կանադայում, Չիլիում, Դանիայում, Ֆրանսիայում ստարտափերի համար:

Startup-ները մերօրյա իրականության ամենաքննարկվող թեմաներն են ու դրանց կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ, պարզապես նայեք Ձեզ, շրջապատող մարդկանց, իրերին ու երևույթներին։ Ամեն ինչից հնարավոր է մի նոր ստարտափի գաղափար ստանալ։

Հենց դու, վեր կաց ու ամենատարօրինակ գաղափարդ ի կատար ածիր։

Ես քեզ հավատում եմ

--

--