SAP Startup Factory by BANA

Galstyan Julya
Businessman
Published in
2 min readJun 24, 2021

Մերօրյա իրականության մեջ առաջատար դիրքեր են զբաղեցնում կա՛մ շատ զարգացած ու տարիների պատմություն ունեցող բիզնեսները, կա՛մ նոր սկսող ստարտափները։ Շատ հաճախ ստարտափների առջև խնդիր է դրվում ռեալիզացվելու։ Երկար ժամանակ չեն կարողանում գտնել ներդրողներ, աջակից կազմակերպություններ և այլն։

Այօսր կխոսենք SAP Startup Factory by BANA-ի մասին, որը ճանապարհ է բացում նոր ստեղծվող ու զարգացող ստարտափների համար։

Հունիսի 8-ին գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող առաջատար SAP ընկերությունը և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) հայտարարել են համագործակցության մասին՝ միտված Հայաստանում BANA-ի կողմից «SAP ստարտափ ֆաբրիկա»-ի հիմնադրմանը, որը հնարավոր է դառնում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ: Սա հրաշալի հնարավորություն է հայկական ստարտափների համար մուտք գործել միջազգային շուկա։

Ի՞նչ է SAP Startup Factory-ն SAP Startup Factory-ն 16-շաբաթյա արագացման ծրագիր է B2B ստարտափների համար: Այս ծրագրի ընթացքում սկսնակները ինտենսիվորեն մարզվում են իրենց ապագա «առաքելության» համար։ Ծրագրրերի հիմնադիրները հնարավորություն են ունենում ստանալ անհրաժեշտ hard և soft հմտություններ՝ գործառնությունները և ընդլայնումը հաջողությամբ ղեկավարելու համար, և հասկանալու SAP-ի կարիքներն ու միտումները: Մասնակիցները հնարավորություն են ստանում հատուկ և ընդհանուր թեմաներով անհատական և խմբային դասընթացների միջոցով համագործակցել BANA-ի մենթորների հետ։ Ինչպես նաև՝ ծանոթանալ SAP-ի մասնագիտական ռեսուրսների հետ։

Հունիսի 8-ին իրենց խոսքով հանդես եկան՝

Վիլհելմ Հուգո, Team Leader of EU4Business Innovative Tourism for Armenia “Innovative Tourism and Technology Development for Armenia’’ project.

Անդրեա Վիկտորին, EU Ambassador to Armenia

Կլաուս Վենդելբերգեր, Deputy Ambassador of Germany to Armenia

Դավիթ Սահակյան, Deputy Minister of High-Tech Industry (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)

Ալեքսեյ Պետունին, SAP CIS COO

Գրիգոր Հովհաննիսյան, the Director of BANA — Business Angel Network of Armenia

Արսեն Մելքոնյան, Deputy CEO of ACBA Bank OJSC

Մանանա Մելքոնյան, Program Director at BANA — Business Angel Network of Armenia

Հաջողություն ենք մաղթում բոլոր նորաստեղծ ստարտափներին ու խոստանում, որ հաջողության դեպքում կհրապարակենք իրենց մասին մեր հարթակներում։

Հարգանքով՝ Businessman.am

--

--