Համեղ և օգտակար
Բացահայտում ենք մասուրի հատկությունները
Հաճելի է, երբ հնարավոր է համատեղել համեղը, սննդարարն ու օգտակարը: Վիտամին C-ի մասին խոսելիս առաջնահերթ մեր մտքին մասուրն է գալիս: Այն ոչ միայն վիտամին C հարուստ պաշար ունի, այլև պարունակում է մեշ քանակությամբ վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաթթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկություն: Մասուրը՝
- Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը
- Մասնակցում է արյունաստեղծ օրգանների աշխատանքին
- Լավացնում է արյան մակարդելիությունը
Բացի այդ՝ մասուրի թուրմն ունի լեղամուղ, միզամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա: Ի դեպ՝ չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և վնասակար մանրէները օրգանիզմից դուրս բերելու համար: