Nune Matevosyan
calorie.am
Published in
2 min readOct 10, 2021

--

Նիհարե՞լ, թե՞ լինել առողջ

Ինչ ազդեցություն ունեն ճարպայրիչ հաբերը

Այսօր շատերն են ավելորդ քաշից ազատվելու համար ընտրում ԻԲՐԵՎ հեշտ տարբերակը՝ ճարպայրիչներ՝ վստահ լինելով, որ առանց դրանց չեն կարող նիհարել: Ի՞նչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրա.

· Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, ինչը թույլ է տալիս «պայքարել» ճարպային մնացորդների դեմ
· Փակում է սննդի հետ օրգանիզմ մտնող ճարպերի, ածխաջրերի ու ավելորդ կալորիաների «ճանապարհը»
· Փակում ու վերահսկում է ախորժակը
· Սպանում է արտադրվող կորտիզոլ հորմոնը
· Այրում է մաշկի տակ գտնվող ավելորդ ճարպերը

Սակայն չպետք է մոռանալ, որ ճարպայրիչները բիոլոգիական ակտիվ հավելումներ են, չեն ենթարկվում փորձագիտական քննության, ու եթե բաղադրության մի մասը հայտնի է՝ կանաչ թեյ, կոֆեին, օգտակար թթուներ և այլն, ապա մյուս մասը մնում է գաղտնի: Որոշ չափով բաղադրության մեջ են մտնում սրտի դեղերի բաղադրիչներ, անտիդեպրեսանտներ, որոնք առողջ մարդը չի օգտագործում, իսկ այս դեպքում նա սկսում է անկանոն կերպով օգտագործել այդ կոճակները: Իհարկե շատ արագ դուք կորցնում եք ձեր ավելորդ քաշը, բայց ի՞նչ բացասական հետևանքների ենք հանդիպում հետո: Տեղի է ունենում.

· Ախորժակի երկարաժամկետ կամ լրիվ կորուստ
· Քնի ռեժիմի խանգարում, քնի որակի անկում
· Ալերգիկ ռեակցիաներ
· Սրտի ռիթմի խանգարում
· Սրտխառնոց
· Բարձր, ոչ սովորական ակտիվություն
· Սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարում
· Ուժեղ նյարդային սպազմ, գերնյարդայնություն

Հասկանալի է, որ ինքնուրույն, առանց դիետոլոգի կամ սննդի խորհրդատուի նշանակման չպետք է օգտագործել ճարպայրիչ դեղահաբեր, հատկապես եթե դրանք ամբողջությամբ հետազոտված չեն: Իսկ առհասարակ՝ ճիշտը խուսափելն է ու ավելորդ քաշից առոջ կերպով ազատվելը:

--

--