Ո՞ր մթերքն է անհրաժեշտ պահել սառնարանում

Galstyan Julya
calorie.am
Published in
3 min readJun 25, 2021

Մենք հաճախ կարծում ենք, որ սնունդը պահպանելու լավագույն միջոցը այն սառնարանում դնելն է: Բայց որոշ մթերքների դեպքում դա ամենևին էլ այդպես չէ: Ահա մի քանի մթերք, որոնք ունեն պահպանման այլ տարբերակ։

Կարտոֆիլը տոպրակից պետք է տեղափոխել ստվարաթղթե տուփ և պահեստավորել սառը, չոր, մութ և լավ օդափոխվող տեղում: Ցածր ջերմաստիճանում կարտոֆիլի օսլան ավելի արագ է վերածվում շաքարի:

Սոխը սառնարանում բորբոսնում է ու փափկում: Չզտած սոխը օդի կարիք ունի, այնպես որ հանեք տոպրակից:

Ավոկադոն և տանձը պետք է դնել սառնարանում միայն այն դեպքում, եթե դրանք արդեն փափուկ են: Դրանք հասունանում են միայն սենյակային ջերմաստիճանում:

Սխտորը ցրտին սկսում է բողբոջել, բորբոսնել և դառնում «ռետինե»:

Լոլիկը կկորցնի իր համը սառնարանում: Բացի այդ, սառը օդը կանխելու է դրա հասունացումը և փոխում կառուցվածքը՝ ոչնչացնելով պտղի պատերի թաղանթները: Լոլիկը պահեք զամբյուղի կամ ափսեի մեջ։

Մեղրը պահպանում է իր հատկությունները բնական եղանակով, այն մեր օգնության կարիքը չունի: Սառը արագացնում է շաքարի բյուրեղացումը և կարծրացնում մեղրը:

Սեխը և ձմերուկը ավելի լավ են պահպանում իրենց հակաօքսիդիչները սենյակային ջերմաստիճանում: Միայն կտրված պտուղները պետք է պահվեն սառնարանում`տարայի մեջ:

Դդումը պահվում է մութ, զով, լավ օդափոխվող տարածքում: Իդեալական տեղը մառանն է, եթե ունեք։

Ձիթապտղի յուղը սառնարանում դառնում է կոշտ ու խտանում: Դրեք այն մութ, զով տեղում:

Ռեհանը մարում է սառնարանում և ներծծում է այլ սննդամթերքի հոտը: Ավելի լավ է սեղանի վրա դնել մի բաժակ քաղցր ջրի մեջ կամ սառեցնել:

Ծիրանը, կիվին, դեղձը, սալորը և մանգոն ցրտին չեն հասունանում և կարող են կորցնել իրենց օգտակար նյութերը: Պահել դրանք չոր և զով տեղում, ինչպիսին է խոհանոցի պահարանը:

Ցիտրուսային մրգերը փչանում են ցրտից: Իսկ հասունանալու համար նրանց սենյակային ջերմաստիճան է պետք:

Վարունգը մի քանի օր կարող է անվտանգ պահվել սառը չոր տեղում: Սառը արագացնում է վարունգի մաշկի քայքայումը:

Գազարն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող է փչանալ և ջրալի դառնալ: Պահպանեք այն լույսից, խոնավությունից և ցրտից հեռու:

Շոկոլադը չի հալվում նույնիսկ սենյակային ջերմաստիճանում, եթե այն որակյալ է և պարունակում է շատ կակաո:

Բուլղարական պղպեղը և չիլին ցրտին փչանում են, դրանք ավելի լավ է պահել չոր և զով տեղում:

Աղացած համեմունքները կարելի է պահել սառնարանից դուրս երկար ամիսներ: Հիմնական բանը` խուսափել օդից և խոնավությունից:

Խնձորը կարող է պահվել սենյակային ջերմաստիճանում մինչև երկու շաբաթ: Նման պայմաններում դրանց մեջ պարունակվող ֆերմենտներն ակտիվանում են: Հիշեք՝ խնձորը գազ է տալիս, ինչը արագացնում է մոտակա մրգերի հասունացումը:

Սմբուկները պետք է պահվեն սենյակային ջերմաստիճանում` լույսից հեռու, առանձնացված այլ մրգերից և բանջարեղենից, քանի որ սմբուկները զգայուն են էթիլենի նկատմամբ, ինչը արագացնում է հասունացումը: Եթե ​​դրանք դնում եք սառնարանի մեջ, օգտագործեք դրանք հանելուց անմիջապես հետո:

Արքայախնձորը անհրաժեշտ է պահել սենյակային ջերմաստիճանում, բայց ոչ ավելի, քան երեք օր: Կտրված արքայախնձորը պահեք ոչ ավելի, քան երկու օր սառնարանում՝ փակ տարայի մեջ:

Պապայան կարող է հավասարաչափ հասունանալ, եթե այն պահվի խոհանոցի սեղանին և երբեմն շրջվի: Բայց հենց պապայայի մաշկը սկսում է դեղնել ու փափկել, պտուղը տեղափոխեք սառնարան:

Քաղցր կարտոֆիլը ցրտից դառնում է շատ կոշտ և պատրաստելն անհարմար է: Պահպանեք այն զով, լավ օդափոխվող և մութ տեղում:

Մթերքի ճիշտ պահպանումը երկարացնում է դրա կյանքը ու դարձնում է այն ավելի համեղ

--

--