Ջուր. Պարզ, բայց Կարևոր

Nune Matevosyan
calorie.am
Published in
2 min readJul 13, 2021

--

Որքանո՞վ եք տեղյակ ջրի օգտակարությունից

Ջուր. այն, ինչ մենք օգտագործում ենք ամեն օր, հատկապես ամռանը, երբ այսքան շոգ է: Իսկ երբևէ մտածե՞լ եք, ինչ օգտակար ազդեցություն ենք ունենում մեր օրգանիզմի վրա՝ կանոնավոր ու ճիշտ քանակով ջուր խմելով: Ստուգենք.

1. Մաքուր ջուրը սնուցում է մեր մաշկը, վերացնում է չորությունն ու խոնավեցնում է այն:

2. Ինչպես հայտնի է՝ երիկամները օրգանիզմի բնական «ֆիլտրերն են»: Իսկ ջուրը բարելավում է երիկամների աշխատանքը, հանում է տոքսինները աղեստամոքսային համակարգից, ու գլխավորապես՝ հենց երիկամների միջոցով:

3. Մասնագետների կարծիքով օրական 5 բաժակ ջուրը նվազեցնում է սրտի խնդիրները, մասնավորապես՝ կաթվածի հավանականությունը 70%-ով:

4. Ինչքա՞ն հեղուկ է ամեն օր դուրս գալիս մեր օրգանիզմից քրտինքի, շնչառության և այլ միջոցներով: Իսկ ինչպե՞ս եք վերականգնում այն: Չմոռանանք, որ օրգանիզմի ջրազրկումը սուր գլխացավերի, մկանային սպազմերի պատճառ կարող է լինել, ինչպես նաև ազդել աշխատունակության ու կենտրոնացվածության վրա:

5. Նորմալ նյութափոխանակություն ու մարսողություն: Ջուրը, ինչպես արդեն ասացինք, մաքրում է օրգանիզմը տոքսիններից, ինչպես նաև մասնակցում է աղեստամոքսային համակարգում իրականացվող քիմիական պրոցեսներին՝ մատակարարելով սննդարար նյութեր ու հեռացնելով վնասակարը:

6. Ջուրը այրում է ճարպը: Որքան շատ ենք այրում կալորիաները, օրգանիզմն այդքան շատ է հեղուկի պահանջ զգում: Արդյունքում շատանում է քրտնարտադրությունը, իսկ քրտինքի հետ մեր օրգանիզմից դուրս են գալիս ոչ միայն հեղուկն ու տոքսինները, այլև ճարպը:

7. Ու ընդհանրապես, ջուր միայն դրական ազդեցություն ունի մեր ինքնազգացողության վրա՝ հանելով մեր օրգանիզմից ամեն վնասակարը: Սակայն հիշեք, որ մեր օրգանիզմը 10 րոպեի ըթնացքում կարող է յուրացնել ընդամենը մինչև 120 մլ ջուր: Այնպես որ՝ ջուրն էլ չպետք է չարաշահել:

--

--