Nune Matevosyan
calorie.am
Published in
Jun 8, 2021

Վարսակի փաթիլներ

Բացահայտում ենք սննդարար կողմերը

Ինչը կարող է լինել սննդարար, համեղ ու արագ պատրաստվող. Վարսակի փաթիլներով շիլան առավոտյան: Համի մասով գուց վիճելի լինի, բայց օգտակարության մասով նույնը չենք կարող ասել: Բացի այն, որ վարսակի շիլան առավոտյան ապահովում է մեր օրվա էներգիան, այն ունի մի շարք այլ կարևոր հատկություններ: Այսպիսով՝ որոնք են դրանք:

  1. Վարսակի շիլան պարունակում է կալցիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ և մի շարք այլ վիտամիններ;
  2. Այն բջջանյութ ու ածխաջրեր ստանալու լավագույն տարբերակներից է:
  3. Եվ, իհարկե, հիանալի հակաօքսիդանտ է, կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունն ու նպաստում աղեստամոքսային համակարգի բարելավմանը:

Առհասարակ ընդունված է վարսակի շիլան պատրաստել կաթով կամ ջրով՝ ավելացնելով տարբեր չորամրգեր: Իհարկե եթե քաղցրակեր եք, ապա հիանալի տարբերակ են մեղրով ու վարսակի փաթիլներով գաթաները:

Հ.Գ. Առողջ նախաճաշը կարող եք պատրաստել հենց հիմա, բայց վարսակի շիլայի առանձնահատկությունների դեռ էլի կանդրադառնանք:

--

--