Էմոցիոնալ ինտելեկտի կարևորությունը ժամանակակից աշխատաշուկայում

Ella Khachaturyan
Picsart Academy
Published in
4 min readMar 31, 2023

Էմոցիոնալ (հուզական) ինտելեկտ տերմինն այսօր շատ ակտուալ է դարձել միջազգային աշխատաշուկայում, սակայն դրա ծագումը վերագրվում է 20-րդ դարասկզբին:

Այն սահմանվում է որպես սեփական և այլոց հույզերն ու զգացմունքները հասկանալու, վերահսկելու և կառավարելու հմտություն, որը հնարավորություն է տալիս կառուցելու առողջ և ներդաշնակ հարաբերություններ, կառավարելու սեփական կյանքը, իրականացնելու նպատակները, հասնելու հաջողության, ունենալու ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում:

Էմոցիոնալ ինտելեկտ հասկացությունն առաջացել է որպես արձագանք ինտելեկտի ավանդական թեստերին, որոնք նախատեսված են եղել կանխատեսելու մարդու հաջողությունը կյանքում և մասնագիտական ոլորտում։ Այդ թեստերը հաճախ անարդյունավետ են եղել այդ հարցում այն պատճառով, որ հաջողակ մարդիկ կարողանում են արդյունավետ փոխազդել այլ մարդկանց հետ՝ հուզական կապերի հիման վրա, ունակ են նաև արդյունավետ կառավարել իրենց սեփական էմոցիաները, մինչդեռ ինտելեկտի՝ արդեն ընդունված հայեցակարգը չէր ներառում այդ ասպեկտները, և ինտելեկտի թեստերը չէին գնահատում այդ ունակությունները։

Ըստ մի շարք աղբյուրների տերմինն առաջին անգամ կիրառվել է հոգեբան Edward Thorndike-ի կողմից 1920 թվականին: Այնուամենայնիվ, միայն 1980-ականներին հետազոտողները սկսեցին ավելի մանրամասն ուսումնասիրել Էմոցիոնալ ինտելեկտ հասկացությունը։

Edward Lee Thorndike

1983 թվականին Howard Earl Gardner-ի «Մտքի կառուցվածքը. բազմակի ինտելեկտի տեսություն» (Frames of Mind: The Theory of Multiple Intelligences) գրքում ներկայացվեց այն գաղափարը, որ կան ինտելեկտի բազմաթիվ ձևեր, այդ թվում՝ էմոցիոնալ ինտելեկտը: Gardner-ն ասում էր, որ էմոցիոնալ ինտելեկտը ընդհանուր ինտելեկտի հիմնական բաղադրիչն է, և որ այն կարևոր է կյանքում հաջողության հասնելու համար:

Howard Earl Gardner

1990 թվականին հոգեբաններ Peter Salovey-ը և John Mayer-ը ներկայացրին «էմոցիոնալ ինտելեկտ» տերմինը՝ որպես հույզերի հետ առնչվող կարողությունների մեկ ընդհանուր շարք։ Նրանք էմոցիոնալ ինտելեկտը սահմանեցին որպես զգացմունքներ ընկալելու, հասկանալու, կարգավորելու և արտահայտելու կարողություն: Salovey-ի և Mayer-ի հետազոտությունները ցույց տվեցին, որ էմոցիոնալ ինտելեկտը տարբերվում է ինտելեկտի այլ ձևերից, ինչպիսին օրինակ IQ-ն է, և կյանքում հաջողության հասնելու կարևոր բանալի է:

Peter Salovey and John Mayer

Այդ ժամանակից ի վեր, անցկացվել են բազմաթիվ հետազոտություններ կյանքի տարբեր ասպեկտներում էմոցիոնալ ինտելեկտի կարևորության վերաբերյալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ էմոցիոնալ ինտելեկտի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ հաջողակ լինեն իրենց կարիերայում՝ համեմատած էմոցիոնալ ինտելեկտի ցածր մակարդակ ունեցող մարդկանց հետ:

TalentSmart ընկերության (որը զվաղվում է էմոցիոնալ ինտելեկտի ուսուցումամբ) կողմից իրականացված ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ աշխատավայրում բարձր կարարողականություն ունեցող աշխատակիցների 90%-ն ունի էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ: Ի հակադրություն ցածր կատարողականություն ունեցող աշխատակիցների, որոնցից միայն 20%-ն ունի էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ էմոցիոնալ ինտելեկտը հաջողության ավելի լավ նախադրյալ է, քան IQ-ն կամ տեխնիկական հմտությունները:

Organizational Behavior ամսագրում հրապարակված մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել էմոցիոնալ ինտելեկտի դրական կապն աշխատանքից բավարարվածության և նվիրվածության հետ:

Այսպիսով, ինչու՞ է էմոցիոնալ ինտելեկտն այդքան կարևոր մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու համար: Աշխատավայրում էմոցիոնալ ինտելեկտը կարող է ազդել անհատի՝ արդյունավետ հաղորդակցվելու, հարաբերություններ կառուցելու և այլոց հետ համագործակցելու ունակության վրա: Այն թույլ է տալիս մարդկանց ճանաչել և կառավարել իրենց հույզերը, հատկապես սթրեսային իրավիճակներում, ինչը կարող է օգնել նրանց ավելի արդյունավետ որոշումներ կայացնել և խուսափել հուզական արձագանքներից:

Բացի այդ, էմոցիոնալինտելեկտը կարևոր է ղեկավար պաշտոնների համար: Էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող ղեկավարներն ավելի լավ են կարողանում ոգեշնչել և մոտիվացնել իրենց թիմերին, ինչպես նաև կառավարել սթրեսը և պահպանել դրական աշխատանքային միջավայր:

Որքան ավելի շատ են զարգանում տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը, և որքան ավելի ենք ավտոմատացնում մեր գործողություններն ու առաջադրանքները, այնքան ավելի ենք գիտակցում հուզական ինտելեկտի կարևորությունը:

Էմոցիոնալ ինտելեկտը ձևավորում է այն հանգույցը, որտեղ հանդիպում են ճանաչողությունն ու հույզը , այն զարգացնում է մեր ճկունության, մոտիվացիայի, կարեկցանքի, տրամաբանելու, սթրեսի կառավարման, հաղորդակցության և բազմաթիվ սոցիալական իրավիճակներ և կոնֆլիկտներ կառավարելու կարողությունը:

Էմոցիոնալ ինտելեկտի զարգացումը ենթադրում է անձնային և սոցիալական կարողությունների զարգացում, որն իրենից ներկայացնում է շարունակական գործընթաց։

Plato Academy-ում անցկացվող “Mastering Emotional Intelligence” դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն սեփական հույզերը ճանաչելու, դրանց առաջացման պատճառները գտնելու կարողություններ, կսովորեն կիրառել հույզերի կառավարման բազային տեխնիկաները, արդյունավետ որոշումներ կայացնել և իհարկե, ստեղծել կառուցողական փոխհարաբերություններ աշխատավայրում և անձնական կյանքում։

--

--