Backend Web Development at Picsart Academy

The Sharks Group

Ella Khachaturyan
Picsart Academy
4 min readOct 31, 2022

--

Հոկտեմբերի 23-ին Picsart Academy-ում տեղի ունեցավ հերթական ավարտական միջոցառումը՝ այս անգամ Backend Web Development խմբի մասնակցությամբ։

Այդ օրը շրջանավարտները ներկայացրեցին իրենց ամիսների աշխատանքը պրեզենտացիայի տեսքով, որը բնութագրում էր վեբ ծրագրավորումը, ուղղվածությունը դեպի Backend ծրագրավորում և տվյալների բազաներ։ Ներկայացվեցին նաև WEB ցանցերի, DNS սերվերների, ցանցային արձանագրությունների, HTTP սերվերների աշխատանքը և Node.js-ը backend-ում, ինչպես նաև տվյալների բազաներ՝ այդ թվում SQL և NoSQL.

Ուսանողների ավարտական ելույթին ներկա էին նաև Picsart Academy-ի այլ խմբերի սկսնակ ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու Backend ծրագրավորման ուղղվածությանն ու հղելու իրենց հարցերը հետաքրքրող թեմաների վերաբերյալ։

Ուսումնասիրվել են տվյալների բազաներ, սերվերների աշխատանքի նրբությունները, դիտարկվել են նաև ծրագրավորման այլ լեզուներ և համեմատականներ անցկացվել Backend-ում JavaScript-ի և այլ լեզուների միջև, ինչը այս ոլորտում շատ կարևոր է:

6 ամիս տևած Backend Web Development դասընթացի նպատակն էր JavaScript լեզվի ուսումնասիրությունից հասնել մինչև Backend ծրագրավորման հիմունքներ և, իհարկե, գործնականում կիրառել ստացված գիտելիքները: Հետևաբար դասապրոցեսը ներառել է ոչ միայն տեսական ժամեր, այլ նաև գործնական աշխատանքներ, ինչպես օրինակ ուսումնասիրվել են տվյալների բազաներ, սերվերների աշխատանքի նրբությունները, դիտարկվել են նաև ծրագրավորման այլ լեզուներ և համեմատականներ անցկացվել Backend-ում JavaScript-ի և այլ լեզուների միջև, ինչը այս ոլորտում շատ կարևոր է:

Խմբում ընդգրկված մասնակիցներից գրեթե բոլորն ունեցել են որոշակի նախնական գիտելիքներ՝ մասնավորապես ծրագրավորման այլ լեզվի իմացություն (հիմնականում C++ կամ Java) բայց կային նաև ուսանողներ, որոնք որևէ ծրագրավորման լեզվի չեն տիրապետել՝ ինչպես օրինակ պատերազմի մասնակիցներ, որոնք ցանկանում էին նոր մասնագիտություն ձեռք բերել։ Հնարավոր բարությունները հաղթահարելու և դասընթացի թեմաները յուրացնելու հարցում նրանց շատ են օգնել իրենց մաթեմատիկական գիտելիքները։

Դասընթացի սկզբնական փուլում ուսանողներն ուսումնասիրել են JavaScript լեզուն, որի յուրացումից հետո՝ արդեն երկրորդ փուլում ուսումնասիրվեցին սերվերների աշխատանքը, Backend հատվածը, Node.js, Framework-եր,տվյալների բազաներ և այլն:

Ցանկացած նոր հասկացություն ուսումնասիրելուց առաջ ուսանողներին հանձնարարվում էր ստեղծել նույնը՝ ինքնուրույն։

Սկզբում պրակտիկ աշխատանքները ծավալվել են JavaScript լեզվի կիրառմամբ մաթեմաթիկական գործողությունների շրջանակներում, որպեսզի զարգացվեր ուսանողների տրամաբանությունը լեզվի կիրառության շնորհիվ: Հետո գործնական աշխատանքները վերածվեցին ավելի ռեալ, փոքր պրոյեկտների, որոնք ամբողջ դասընթացի ընթացքում զարգացվել և դարձել են մեկ ամբողջական մեծ նախագիծ՝ կիրառելով դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները:

Ինչպես նշում է դասընթացավար Գևորգ Աղախանյանը` հիմնական պրոյեկտը սկսվել է աուտենտիֆիկացիայի մակարդակով, քանի որ ծրագրի ընթացքը շատ դինամիկ էր։ Պրոյեկտը զարգացվում էր հետևյալ կերպ. դասընթացավարը հասկանում էր, թե որտեղ էին թերանում ուսանողները, և որտեղ էին գերազանցում սպասելիքները, ըստ այդմ՝ պրոյեկտին ավելացվում էր ևս մեկ կտոր։ Ցանկացած նոր հասկացություն ուսումնասիրելուց առաջ ուսանողներին հանձնարարվում էր ստեղծել նույնը՝ ինքնուրույն։ Այս եղանակով JSON ֆայլերի միջոցով ուսանողները ստեղծեցին տվյալների բազաներ և սկսեցին աշխատել տվյալ ֆայլերի մեջ ամբողջ ֆունկցիոնալը զրոյական վիճակից գրելով։

Այս աշխատանքի արդյունքում ուսանողները հասկացան, թե ինչպես է աշխատում տվյալների բազաների համակարգը, արդյունքում զարգացավ ուսանողների պրակտիկ տրամաբանությունը։ Այնուհետև իրական բազաների ինտեգրմամբ Node.js Express-ի միջոցով ուսանողները հասարակ աուտենտիֆիկացիայից հասան մեկ ամբողջական մեծ նախագծի, որն իրենից ներկայացնում էր կրթական համալիրի հավելված, որտեղ գրանցված են ուսանողներ, դասախոսներ և այդ հարթակն օգտագործվում է նրանց ինտենսիվ կապն ապահովելու համար։

Ուսանողները նախագծի վրա աշխատել են իրական թիմի կառուցվածքով՝ ունենալով project manager, team lead, սահմանելով workflow և կատարելով աշխատանքի հստակ բաժանում, ինչպես ընդունված է ՏՏ կազմակերպություններում։ Այս փորձառության շնորհիվ նրանք կարողացան զարգացնել ամենակարևոր հմտություններից մեկը՝ թիմում արդյունավետ աշխատելու կարողությունը, որը հենց ուսանողների խոսքով դասընթացի արդյունքում ձեռք բերված ամենաարժեքավոր փորձառությունն էր։

Դասընթացի հաջողության գրավականներից էր նաև դասավանդման մեթոդաբանությունը, որի հիմնական նպատակը ուսանողների տրամաբանական ու վերլուծական մտածողության զարգացումն էր, ինքնուրույն աշխատանքը խրախուսելը, ինչպես նաև ճիշտ հարցադրումներ անելը, որը շատ կարևոր է հետագա աշխատանքում։ Հանձնարարվող տնային առաջադրանքները նպատակ ունեին ավելի խորությամբ ամրապնդելու մատուցված նյութը, և հնարավորություն տալու ուսանողներին ինքուրույն լուծել գործնական խնդիրները, որոնք քննարկվել են դասերի ընթացքում։

Տնային հանձնարարությունների մաս են եղել նաև պարբերաբար հանձնարարվող ռեֆերատները, որոնք իրենցից ներկայացրել են իրական հետազոտական աշխատանք։ Այսպիսով ծրագրի ավարտին ուսանողներն արդեն զարգացրել էին նաև հետազոտական հմտություններ, ինչը շատ օգտակար էր նաև ավարտական պրեզենտացիային պատրաստվելիս, որը նույնպես կարելի է համարել մեծ հետազոտական նախագիծ։

Դասընթացի հաջողության գրավականներից էր նաև դասավանդման մեթոդաբանությունը, որի հիմնական նպատակը ուսանողների տրամաբանական ու վերլուծական մտածողության զարգացումն էր, ինքնուրույն աշխատանքը խրախուսելը, ինչպես նաև ճիշտ հարցադրումներ անելը։

Backend Web Development ծրագրի ընթացքում ևս ուսանողները բացի իրենց հիմնական դասերից մասնակցել են նաև մի շարք լրացուցիչ սեմինարների և մոդուլների, ինչպես օրինակ հարցազրույցների նախապատրաստում,արդյունավետ հաղորդկացման հմտություններ, ալգորիթմներ ու տվյալների կառուցվածքներ և այլն։

Picsart Academy-ում դասընթացներին մասնակցելու համար կարող եք հետևել վեբ կայքի թարմացումներին. https://picsart.academy/

Ակադեմիայի կյանքն ու դասընթացների մեջբերումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով. https://www.youtube.com/c/CodeRepublic

--

--