From Picsart Academy to Picsart

Image Processing Course at Picsart Academy

Ella Khachaturyan
Picsart Academy
3 min readNov 18, 2022

--

Վերջերս Picsart Academy-ում ավարտվեց Image Processing դասընթացը, որի շրջանավարտները հնարավորություն ունեցան մասնակցելու հարցազրույցների Picsart ընկերությունում։

Նրանցից մեկը Հրաչ Հարությունյանն է, ով արդեն աշխատում է Picsart-ի Image Processing թիմում։ Հրաչի հետ խոսել ենք մասնագիտության ընտրության, դասընթացի և իր աշխատանքային առօրյայի մասին։

Ինչու՞ ընտրեցիք այս ոլորտը և հատկապես Image Processing դասընթացը

Մեկ տարի առաջ որոշում կայացրեցի մուտք գործել IT ոլորտ և սկսեցի ուսումս C++ լեզվով ծրագրավորման ոլորտի լավագույն հաստատություններից մեկում` Code Republic-ում՝ մինչև Picsart Academy-ին միանալը։ Մոտ 8 ամիս յուրացնելով լեզվի առանձնահատկությունները իմացա, որ ձևավորվում է Image Processing ուղղվածության խումբ արդեն Picsart Academy-ում, իսկ լավագույնները հնարավորություն կստանան անցնել աշխատանքի հենց Picsart-ում: Ինչ խոսք, ամեն ինչ շատ ոգևորիչ էր, և ցանկությունս մեծ էր սովորել այդ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր մասնագիտացումը:

Ի՞նչ թեմաներ եք ուսումնասիրել և ի՞նչ հմտություններ եք ձեռք բերել դասերի ընթացքում

Դասերի ընթացքում ուսումնասիրեցինք Image Processing-ի հիմնական դրույթները, ինչպես նաև ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ, խորացված Python և C++:

Հիմնականում ուսումնասիրել ենք geometric transformation-ները, մասնավորապես resizing, դուրս ենք բերել հնարավոր ռիսկերը, այսինքն՝ ինչ կորուստներ կարող են առաջանալ ձևափոխությունների ընթացքում, երբ ինչ ալգորիթմ է պետք օգտագործել, որպեսզի հնարավորինս լավ արդյունք ստանանք։

առանձին կարևորություն ենք տվել ալգորիթմների դասընթացին, որի ընթացքում ուսումնասիրել ենք algorithm complexity, sorting, searching, hashing և այլն, իսկ տվյալների կառուցվածքներից՝ զանգված, կապակցված ցուցակ, ծառ, բալանսավորմած ծառեր, գրաֆ և այլն

Ուսումնասիրել ենք ֆիլտրները, edge detection, որն ամենայուրահատուկ թեմաներից մեկն է, և որի ուսումանասիրությունը կարելի է ասել նոր հայացքներ է ստեղծում քեզ համար, պատկերացումներդ ամբողջությամբ փոխվում են, ինչպես նաև սկսում ես լիովին զգալ մաթեմատիկայի կարևորությունը, քանի որ ինքդ փորձում ես կառչել մաթեմատիկայից, որպեսզի դուրս բերես լավագույն ալգորիթմը ։ Ինչպես արդեն նշեցի, դասընթացի շրջանակներում ուսումնասիրել ենք ոչ միայն բուն Image Processing, այլ նաև խորացված C++, Python for Image Processing, օգտագործել ենք հիմնականում OpenCV, Numpy (Python-ի համար) գրադարանները։ Եվ որ ամենակարևորներից է առանձին կարևորություն ենք տվել ալգորիթմների դասընթացին, որի ընթացքում ուսումնասիրել ենք algorithm complexity, sorting, searching, hashing և այլն, իսկ տվյալների կառուցվածքներից՝ զանգված, կապակցված ցուցակ, ծառ, բալանսավորմած ծառեր, գրաֆ և այլն։

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել

Դժվարություններ հիմնականում որպես այդպիսին չեն եղել, միակ բարդությունը առաջացել է Image Processing-ի OpenCV-ի ֆունկցիաները զրոյից իրականացնելիս, սակայն համառ աշխատանքի շնորհիվ առաջադրված խնդիրները գրեթե ամբողջությամբ կարողացել ենք հաղթահարել։ Ինչպես նաև ունեցել ենք ծանրաբեռնված և խիտ գրաֆիկ, որին պատասխանատվությամբ մոտենալու արդյունքում հաջողությամբ ավարտեցինք դասընթացը:

Ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան աշխատավայրում

Աշխատավայրում օրս բավականին հետաքրքիր է անցնում: Առնչվելով իրական պրոյեկտների հետ և հասկանալով, որ ստացած գիտելիքները քեզ հնարավորություն են տալիս ավելի արագ ընտելանալ աշխատանքին, բնականաբար շատ հաճելի է: Աշխատանքին ընտելանալու համար նաև մեծ նշանակություն ունի այն թիմը,որում աշխատում ես:

մարդկանց հետ հեշտ հաղորդակցվելու համար հարկավոր է լինել ազնիվ, ունենալ դրական տրամադրվածություն, լինել հանդուրժող և ընդունել յուրաքանչյուրին յուրովի

Ինչպիսի՞ն է Ձեզ համար լավ թիմը

Առհասարակ` լավ արդյունքներ գրանցելու համար թիմային աշխատանքը և մարդկանց հետ հեշտ հաղորդակցվելը շատ կարևոր դեր ունեն: Իմ կարծիքով մարդկանց հետ հեշտ հաղորդակցվելու համար հարկավոր է լինել ազնիվ, ունենալ դրական տրամադրվածություն, լինել հանդուրժող և ընդունել յուրաքանչյուրին յուրովի:

Մասնագիտությունից բացի ի՞նչ նախասիրություններ ունեք

Աշխատավայրում, ինչպես նաև առօրյայում շատ կարևոր է ճիշտ կառավարել ժամանակը` փորձելով առաջնահերթությունը տալ ամենակարևորներին:

Ազատ ժամանակ նախընտրում եմ զբաղվել սպորտով:

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին, և այն մարդկանց ովքեր չեն կարողանում կոմնորոշվել ՏՏ ոլորտում մասնագիտական ուղղվածություն ընտրելու հարցում

Այս ոլորտում իմ փորձն այնքան էլ մեծ չէ, սակայն անցած ճանապարհը վերլուծելով սկսնակներին կարող եմ խորհուրդ տալ, որ ուսմանը վերաբերվեն ամենայն պատասխանատվությամբ, շատ մասնագիտական գրքեր կարդան, փորձեն պրակտիկ մասը լրացնել շատ խնդիրներ լուծելով և բազմաթիվ պրոյեկտներում ներգրավվածությամբ: Ոլորտը շատ հետաքրքիր ու զարգացող է, և միշտ որակյալ մասնագետների պահանջարկ կա:

--

--