Guardian: Manage your security in one place

Hayk Atshemyan HaykO(n)
Picsart Academy
Published in
6 min readJun 21, 2024

Երբևէ հայտնվե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ ձեր համակարգչի երբեմնի արագաշարժ աշխատանքը դանդաղի և այն հրամանները, որոնք մուտքագրվել են չկատարվեն կամ ուշ կատարվեն: Սա չափազանց ծանոթ իրավիճակ է մեզնից շատերի համար, ովքեր երբևէ օգտվել են համակարգիչներից, և այդ պահին հետաքրքիր է, թե ինչ է կատարվում մեր համակարգչի ներսում։ Բացի նման իրավիճակից, շատերս ցանկանում ենք ժամանակ առ ժամանակ տեսնել, թե ինչ վիճակում են համակարգչի ներքին կոմպոնենտները (հիշողության սարքեր)։ Սակայն այդ ամենը տեսնելու համար, պետք է իմանալ տարբեր տերմինալային հրամաններ, կամ դիտել ինտերֆեյսեր, որոնք տրամադրում են օպերացիոն համակարգերը, և որտեղ կան մանր թվեր և մեծ քանակությամբ ինֆորմացիա, որոնք մեծամասամբ մեզ հետաքրքիր չեն։

Բախվելով նմանատիպ խնդրի՝ որոշեցինք ստեղծել ծրագիր, որն օգտագործողին ցույց կտա պարզ գրաֆիկական ինտերֆեյս և հնարավորություն կտա մի քանի սեղմակի միջոցով ստանալ ցանկալի ինֆորմացիան։ Ստորև կարող եք ծանոթանալ Guardian-ի նախնական տեսքին և ֆունկցիոնալությանը, ինչպես նաև տեղեկանալ՝ հետագայում ինչ թարմացումներ են լինելու։

Սա Guardian-ի հիմնական էջն է, որտեղից հնարավորություն ունեք ընտրելու զանազան ինֆորմացիոն էջեր։ Այս պահին Guardian application-ում գրեթե ավարտին ենք հասցրել Load on computer components բաժինը, որն իր մեջ ներառում է CPU, RAM և HDD/SSD էջերը, որոնց կոճակները կցուցադրվեն Load on computer components dropdown կոճակը սեղմելուց հետո։ Guardian Team-ն ակտիվ աշխատում է Mac OS և Linux օպերացիոն համակարգերի համար application-ի development-ի վրա։ Սակայն դա չի բացառում Windows օպերացիոն համակարգում Guardian-ի մուտքը, մի փոքր ավելի ուշ։

CPU Page

CPU կոճակը սեղմելուց հետո ծրագրի ինտերֆեյսի աջ մասում կբացվի համապատասխան էջը։ Այստեղ ձեզ կտրամադրվի ինֆորմացիա ձեր CPU-ի ծանրաբեռնվածության մասին։ Չիպային տեսք ունեցող վիջեթը, որը հիշեցնում է հենց CPU-ն, ցույց է տալիս, թե ինչքանով է տվյալ պահին ծանրաբեռնված։ Ներսի սանդղակը, կախված տոկոսից, բարձրանում կամ իջնում է և փոխում է գույնը։

Ծանրաբեռնվածության գույներ։

🟢 — Քիչ (< 50%)
🟡 — Միջին (< 80%)
🔴 — Շատ (<= 100%)

CPU Վիջեթից աջ գտնվում է պրոցեսների ցուցակը, որտեղ կարող ենք տեսնել այն պրոցեսները, որոնք այս պահին գործում են մեր համակարգչում (հաշվի առեք, որ ցուցադրված պրոցեսները բոլորը չեն։ Այդտեղ գտնվում են այն պրոցեսները, որոնք մի փոքր ծանրաբեռնում են ձեր CPU-ն)։
Ցուցակում որպես 1 էլեմենտ գտնվում է 3 էություն՝ պրոցեսի անուն, քանի տոկոսով է ծանրաբեռնում CPU-ն, և այդ պրոցեսը նշելու սեղմակ։ Պրոցեսի անունը նույնպես իրենից ներկայացնում է սեղմակ, որին սեղմելուց հետո կբացվի պատուհան, որտեղ գրված կլինի մանրամասն ինֆորմացիա այդ պրոցեսի մասին։ Պրոցեսների ընտրության մասին կխոսենք մի փոքր ուշ։

Այս պարզ ինտերֆեյսը շատ հասկանալի է դարձնում շատ բաներ, որոնք մինչ այս կարող էինք ստանալ շատ ավելի դժվար ճանապարհով։ Օրինակ՝ Mac OS-ը տրամադրում է Activity Monitor ծրագիրը, որի տված արդյունքներն անհասկանալի են թվում մեզ։ Հետևյալ նկարում կարող եք տեսնել, որ 1 ծրագրի անձնական ծանրաբեռնվածությունը CPU-ի վրա գերազանցում է 270%-ը։ Դա տեսնելուց հետո պետք է կարդալ տարբեր նյութեր, թե ինչ է այդ տոկոսը նշանակում, և ինչպես կարող է լինել այդքան բարձր։

Guardian-ը պլանավորում է ստեղծել այնպիսի համակարգ, որը կտեղեկացնի օգտվողին, որ կան ծրագրեր, որոնք ցուցաբերում են արտասովոր վարքագիծ, օրինակ՝ շատ ծանրաբեռնվածություն։
Կա նաև հնարավորություն Guardian-ին հայտնելու, թե որ պրոցեսին է օգտվողն ուզում ուշադրություն տրամադրել, և Guardian-ը սկսի հետևել այդ պրոցեսին։ Այդ իսկ պատճառով ստեղծվել է նշելու հնարավորությունը։

Այն պրոցեսները, որոնք նշվում են օգտագործողի կողմից գնում են առանձին էջ, որի անունն է High Secure։ Այդտեղ կարող եք մուտք գործել՝ սեղմելով համապատասխան կոճակը։

Սեղմելուց հետո կստեղծվի նոր էջ, որտեղ կտեսնեք բոլոր նշած պրոցեսները և յուրաքանչյուրի վերաբերյալ ինֆորմացիա։ Այս էջը հասանելի կլինի թարմացումից հետո։

RAM

CPU Page-ում պատկերված էր CPU, իսկ այստեղ ինչպես տեսնում եք RAM, որի մեջ ևս կա սանդղակ նույն նպատակով։ Հետևյալ պատկերից կարող ենք ենթադրել, որ իմ համակարգչում RAM-ը ծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով RAM-ը ցուցադրված է կարմիր գույնով։
Պրոցեսների ընտրության տրամաբանությունը գործում է նաև այստեղ։

Այս ցուցակը և՛ CPU-ում, և՛ RAM-ում անընդհատ թարմացվում են Guardian Team-ի կողմից դրված թվով x վայրկյանը մեկ։

Քանի որ ցուցակն ամեն անգամ թարմացվում է, նոր եկած ցուցակում կարող են չլինել այն պրոցեսները, որոնք ցուցադրվել էին x վայրկյան առաջ։ Սակայն դա չի խանգարում անխափան աշխատանքին, user-ի կողմից նշված ծրագրերը նորից հայտնվելուն պես նշված են լինելու, և այդ ամեն ինչից անկախ լինելու են High Secure Page-ում։

HDD/SSD

Այս էջում, կախված նրանից՝ ձեր համակարգչում HDD է, թե SSD, Guardian-ը ցույց կտա համապատասխան ինֆորմացիան, օրինակ այս դեպքում SSD։
Մեջտեղում տեսնում եք, թե ինչքան ծանրաբեռնվածություն ունի հիշողությունը՝ ինձ մոտ 71.3% է, այդ իսկ պատճառով ներկված է դեղին հաղորդելու ինձ նրա մասին, որ հիշողությունը կիսով չափ է ծանրաբեռնված և ցանկալի է այն ազատել։
Վիջեթի վերևի մասում կարող եք տեսնել ինֆորմացիա՝ կոնկրետ թվերով, թե որքան GB են ընդհանուր զբաղված և ազատ չափերը։

Պլաններ Network Page-ում

Network Page-ում պլանավորվում է ցույց տալ, թե որ ծրագիրն ինչքան տրաֆիկ է օգտագործում և մոտավորապես ինչ է ուղարկում ցանցով։
Այնտեղ նույնպես լինելու է օգտվողի կողմից ծրագրի ընտրության հնարավորություն։

Պլաններ Apps Page-ում

Այստեղ լինելու են ծրագրեր, որոնց վրա սեղմելիս կբացվի պատուհան, որտեղ կլինի օգտակար ինֆորմացիա ծրագրերի մասին և գործողություններ նրանց հետ կապված։

Պլաններ Process Resource Monitor Page-ում

Այստեղ լինելու է ինֆորմացիա՝ համակարգչին ներկա պահին կապված արտաքին սարքերի ցանկ, որոնց սեղմելուց կբացվի պատուհան, որտեղ կլինի ինֆորմացիա, թե որ ծրագիրը երբ է օգտվել կոնկրետ սարքից։ Օրինակ՝ ձեր միկրոֆոնից օգտվել է Telegram ծրագիրը՝ ժամը 15:25–15:35։

Update

Guardian-ը ներբեռնելուց հետո կարող եք նկատել, որ կան էջեր, որոնք դեռ հասանելի չեն։ Ներկայումս տարվում են ակտիվ աշխատանքներ այդ ուղղությամբ։ Նոր էջերն ավարտին հասցնելուց հետո ձեզ մոտ կբացվի Update-ի համար նախատեսված էջը։ Թարմացումները ներբեռնելուց հետո կկարողանաք օգտվել Guardian-ի նոր հնարավորություններից։

Guardian desktop application-ը ստեղծվել է և աշխատում է C++ լեզվով, որտեղ օգտագործվել է QT framework-ը։

Ինչո՞ւ QT

Qt-ն ծրագրավորողներին թույլ է տալիս մեկ անգամ գրել կոդը և տեղադրել այն բազմաթիվ հարթակներում, ներառյալ Windows, macOS, Linux և նույնիսկ ներկառուցված համակարգեր, ինչպիսին Raspberry Pi-ն է:

Qt-ն ապահովում է ամբողջական շարք՝ գործիքների և գրադարանների ստեղծման համար ընդլայնված գրաֆիկական օգտագործողի ինտերֆեյս (GUI)։ Qt UI նախագծման հզոր գործիքների միջոցով, ինչպիսիք են՝ Qt Designer-ը և QML-ը, մշակողները կարող են հեշտությամբ ստեղծել ժամանակակից և տեսողականորեն գրավիչ ինտերֆեյսներ՝ բարձրացնելով օգտագործողների ներգրավվածությունը և նրանց փորձը:

Qt-ն առաջարկում է գրադարանների հարուստ հավաքածու տարբեր նպատակների համար, ներառյալ ցանցային, մուլտիմեդիա, տվյալների բազաներ և այլն: Այս գրադարաններն օգնում են մշակողներին արագ ավելացնել ֆունկցիոնալությունն իրենց հավելվածների՝ առանց հեծանիվ հորինելու:

Guaridan Video

--

--