Առցանց կրթությունը կարող է լինել որակյալ կրտսեր դպրոցականի համար, եթե…

Harutyunyan Aghavni
Codzilla
Published in
2 min readAug 18, 2022

Այսօր կրթությունը ավելի ճկուն է քան երբևէ. աշխարհի տարբեր կողմերից միլիոնավոր մարդիկ միանում են իրար, սովորում և կատարելագործվում են։ Առցանց կրթության շնորհիվ խնայում են ժամանակ,որը ծախսվելու էր տնից ուսումնական հաստատություն գնալու համար, այսօր այդ ժամանակը կարելի է խնայել և օգտագործել ինքնակրթության համար։ Իսկ ինչպե՞ս վստահ լինել, որ առցանց կրթությունը կրտսեր դպրոցականի համար կարող է փոխարինել իրական շփմանն ու դասավանդմանը։ Այս հոդվածը պարունակում է մեթոդական ցուցումներ, որոնք կարող են օգտակար լինել ուսուցիչներին և ծնողներին։

Կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելիս՝ անհրաժեշտ է գրավել նրանց ուշադրությունը և չթողնել, որ տան կողմնակի զրույցներն ու աղմուկը խանգարեն աշակերտին։ Այս ամենը հնարավոր է իրականացնել, եթե ուսուցիչն ու ծնողը համագործակցեն։

Ինչ կարող են անել ծնողները՝

  • Դասին միանալ ժամանակին։
  • Դասը սկսելուց առաջ հաջողություն մաղթեք, քաջալերեք և ստուգեք անհրաժեշտ պարագաների առկայությունը՝ թուղթ, մատիտներ, ջուր և այլն։
  • Դասի ընթացքում կարևոր է, որ սենյակում երեխան լինի մենակ՝ ազատ և անկաշկանդ (ծնողի ներկայությունը կարող է լարվածություն ստեղծել)։
  • Եթե, այնուամենայնիվ սենյակում եք, մի հուշեք և մի զրուցեք երեխայի հետ, այս կերպով դուք չեք թողնում, որ երեխան մտածի, ինչպես նաև դառնա թիմի լիարժեք անդամ։
  • Եթե երեխան չի հասցրել սնունդ ընդունել և քաղցած է, կարող է 5 րոպե ուշ միանալ դասին, բայց ուտելով չմասնակցի։
  • Եթե տանը հյուրեր կան և շատ են ուզում լսել դասը, պետք չէ գաղտնի դասալսում կազմակերպել, պարզապես տեղյակ պահեք ուսուցչին և 5–10 րոպե ներկա գտնվեք դասին։

Իսկ ի՞նչ պետք է անի ուսուցիչը…

  • Կարևոր է աշակերտի հետաքրքրություններն իմանալը և դասը համեմել դրանցով։
  • Կարևոր է հուշել երեխաներին, որ նյութը յուրացնելը իրենց հետագայում պետք կգա(բերելով հստակ օրինակներ)։
  • Պարբերաբար փոփոխել գործունեության տեսակը(ցանկալի է 5–7 րոպեն մեկ)։
  • Դասանյութերը մատուցել հետաքրքիր գործիքներով։
  • Նյութերը, սահիկները, քուիզները, որոնք պատրաստվել են որևէ նյութ ուսուցանելու համար պետք է լինեն ճաշակով, ոչ պարզունակ, գունեղ, պայծառ, որպեսզի գրավեն երեխաների ուշադրությունն ու հետաքրքրեն։
  • Դասագործընթացը համեմել աչքերը հանգստացնող վարժություններով, որոնք նաև կլիցքաթափեն երեխաներին և կակտիվացնեն։
  • Հետևել, որ բոլոր երեխաների տեսախցիկներն ու բարձրախոսները լինեն միացված, սա կօգնի հետևել աշակերտի մասնակցությունը դասին և պարզել վերաբերմունքն ու հետաքրքրվածության աստիճանը։
  • Չենք մոռանում նաև, որ ժեստերը, միմիկաները և ձայնային ելևեջները ուսուցչի զինանոցում առանձնահատուկ տեղ ունեն, ուստի ուսուցչի տեսախցիկը միշտ պետք է լինի միացված։

--

--