Ինչպե՞ս գտնել աշխատանք Upwork-ում

Էլզա Հովհաննիսյան
Elza Hovhannisyan
Published in
3 min readApr 9, 2020

Upwork-ը հանդիսանում է ամենախոշոր ֆրիլանս հարթակը, որտեղ ամեն օր ավելացվում են աշխատանքի բազմաթիվ հայտարարություններ: Սակայն աշխատանք գտնելն Upwork-ում մնում է բավականին բարդ: Պատճառները բազմազան են, որոնց մեջ հիմանական տեղն է զբաղեցնում հսկայական մրցակցությունը և, որքան էլ ցավալի հնչի, առկա բազմաթիվ <<կեղծ>> աշխատանքի հայտարարությունը: <<Կեղծ>> է համարվում այն հայտարարությունը, որի հրապարակողն ի սկզբանե նպատակ չի ունենում որևիցե մեկին աշխատանք առաջարկելու և հայտարարությունը տեղադրել է, օրինակ, գնային առաջարկների ծանոթանալու և պատկերացում կազմելու համար, կամ աշխատանքը կարող է հրապարակված լինել մեկ այլ ֆրիլանսերի կողմից, ով ցանկանում է մրցակիցների էջերի վերլուծություն կատարել: Նման հայտարարությունները բացահայտելը և դրանցից խուսափելը բավականին հեշտ է, և դրանց մասին կխոսենք ստորև:

Քանի որ Upwork-ում աշխատանքի դիմելը վճարովի է, ինչպես նաև բազմաթիվ հայտեր ներկայացնելու և ոչ մի արձագանք չստանալու պարագայում Ձեր անձնական էջը կարող է բլոկավորվել, եկեք հասկանանք, թե որ աշխատանքի հայտարարությանն արժե ընդհանրապես արձագանքել:

Upwork-ում աշխատանք կարելի է փնտրել հիմնական 2 ձևով՝ ըստ կատեգորիաների կամ ըստ բանալի բառերի:

Օրինակի համար փորձում ենք գտնել ՍՄՄ-ի աշխատանք:

Նշված հատվածում գրում ենք Social Media Marketing և ստանում ենք այն բոլոր աշխատանքի հայտարարությունները, որոնք համապատասխանում են տվյալ կատեգորիային: Եթե ավելի նեղացնենք որոնումը, կարող ենք նշել օրինակ Pinterest Marketing, Facebook Marketing կամ TikTok Marketing, եթե փնտրում ենք աշխատանք կոնկրետ այս հարթակներում: Կատեգորիան ընտրելուց հետո կարող են ավելացնել նաև բանալի բառեր: Օրինակ, Russian բառը Social Media Marketing կատեգորիայում: Այս դեպքում կստանանք այն աշխատանքի հայտարարությունները, որոնք փնտրում են ռուսախոս ՍՄՄ մասնագետ:

Համեմատելու համար տեսնենք զուտ SMM դեպքում ունենք 10,283 գտնված աշխատանք, իսկ Russian-ի դեպքում ընդամենը 19:

Աշխատանք որոնելու բաժնում շատ մեծ դեր է զբաղացնում Filters բաժինը: Հենց այս բաժնի շնորհիվ մենք կֆիլտրենք և կգտնենք այն աշխատանքի հայտարարությունները, որոնց արժի դիմել:

Job Type և Experience Level կարելի է բաց թողնել, որովհետև միշտ չէ, որ գործատուի կողմից իրենք ճիշտ են նշված լինում: Հնարավոր է գործատուն նշել է, որ փնտրում եմ Intermediate մասնագետ, բայց Դուք լինելով Beginner կարող եք անել այդ աշխատանքը: Իսկ ֆիքսված կամ ժամային աշխատանքների դեպքում միշտ կարելի է բանակցել:

Client History բաժնում խորհուրդ կտամ նշել 1–9 և 10+ դաշտերը և խուսափել նոր գրանցված գործատուներից, որովհետև իրենց մասին բացակայող ինֆորմացիան թույլ չի տալիս մեզ ճիշտ գնահատել իրենց՝ աշխատանք առաջարկելու հավանականությունը: Պարտադիր պետք է նշել Payment Verified, որովհետև միայն այս գործատուների հետ կատարված աշխատանքնի դիմաց է Ձեր վճարումը երաշխավորվում Upwork-ի կողմից: Number Of Proposals ցույց է տալիս, թե քանի հոգի է արդեն դիմում ներկայացրել տվյալ աշխատանքին: Պարտադիր նշեք Less than 5 կամ 5–10 դաշտերը: Դրանից ավելի բարձր թվի դեպքում հավանականությունը, որ հենց Ձեր դիմումը կդիտարկվի գրեթե զրոյանում է: Budget, Hours Per Week և project Length դաշտերը ևս բաց ենք թողնում և նորից որոնում:
Ինչպես տեսնում եք ֆիլտրները նշելուց հետո 10,000 աշխատանքից SMM-ում մնաց միայն 1717-ը: Այստեղից էլ ընտրեք միայն այն աշխատանքները, որոնք հրապարակվել են վերջին 24 ժամվա ընթացքում:

Հաջորդ պոստում կխոսեմ արդեն գործատուին ընտրելու մի քանի նրբությունների մասին:

Կարող եք հետևել ինձ նաև ինստագրամում @elzahovh

--

--