Ի՞նչ է Upwork-ը:

Էլզա Հովհաննիսյան
Elza Hovhannisyan
Published in
2 min readMar 25, 2020

Ֆրիլանսին նվիրված հոդվածում անդրադարձ կատարել էինք աշխատանք գտնելու համար նախատեսված լավագույն կայքերին;Այսօր կխոսենք դրանցից ամենապահանջվածի ` Upwork-ի մասին:

Upworky-ը հիմնադրվել է 2015թ.-ին՝ այդ ժամանակ գործող 2 խոշորագույն ֆրիլանս հարթակների ՝ Odesk և Eliance, միավորման արդյունքում:

Հարթակում աշխատանք կարող են գտնել գրեթե յուրաքանչյուր մասնագիտության տեր անձինք: Աշխատանքը տեղադրվում է գործատուի կողմից, ֆրիլանսերն իր հերթին դիմում է աշխատանքի ՝ կցելով մոտիվացիոն նամակ և պատասխանելով գործատուի կողմից տրված հավելյալ հարցերի, եթե այդպիսինները առկա են լինում: Այնուհետև գործատուն կապ է հաստատում իր կողմից ընտրված թեկնածուի հետ, լրացուցիչ հարցազրույց անցկացնում և առաջարկում աշխատանք: Աշխատանքի դիմաց ֆրիլանսերը վարձատրվում է ժամավճարով կամ տվյալ աշխատանքի համար գործատուի հետ պայմանավորված ֆիքսված արժեքով: Վճարումը կատարվում է
Upwork-ի միջնորդությամբ և ոչ թե անիմաջապես հաճախորդի կողմից: Բոլոր վճարումները կատարվում են ԱՄՆ դոլլարով: Աշխատած գումարից Upwork-ը պահում է միջնորդավճար,որը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացված գումարից պահվում է նախնական 20%, մինչև աշխատած գումարը կհավասարվի 500$-ի, այնուհետև միջնորդավճարը հավասարվում է 10%-ի, իսկ նույն հաճախորդի հետ 10.000$-ից ավել գումար վաստակելուց հետո միջնորդավճարը դառնում է 5%:
Upwork-ում ֆրիլանսերիների համար գործում է այսպես կոչված հեղինակության ցուցանիշ, որը հաշվարկվում JSS (Job Success Score) ցուցանիշի միջոցով: Ըստ այս ցուցանիշի ֆրիլանսերներն իրենց կատարած աշխատանքի որակի համար ստանում են գնահատական՝ 0–100% գնահատման միջակայքում: Այս գնահատականը ձևավորվում է գործատուների կողմից տրված գնահատականով, գործատուի հետ երկար աշխատելու, ընդհանուր ակտիվության և մի շարք այլ գործոնների հանրագումարի արդյունքում: JSS-ը թարմացվում է 2 շաբաթը մեկ: 12 շաբաթ անընդմեջ 90%-100% JSS ունեցող ֆրիլանսերը ճանաչվում է Top Rated, որն ամենաբարձր գնահատականն է: Նման ֆրիլանսերներն ունենում են աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ:

Բայց Upwork-ը միայն չի խրախուսում:Իր կողմից սահմանված կանոները խախտելու դեպքում, առանց հաշվի առնելով որևիցե հանգամանք, շատ հեշտությամբ ֆրիլանսերին բլոկավորում է:

Եթե ցանկանում եք Ձեր ուժերը փորձել այս հարթակում նախ և առաջ պետք է լրացնեք հայտ և հաստատում ստանաք: Այս պահին Upwork-ը համարվում է գերհագեցած և բավականին բարդ է ընդունում նոր ֆրիլանսերների՝ Upwork-ին միանալու հայտերը: Բայց, այդուհանդերձ, հաստատում ստանալը անհնար չէ և արժի փորձել:
Մաղթում եմ հաջողություն:

--

--