ԵՐԵՎԱՆ #54

Երևանյան պատկերապատումներ․ շապիկի մասին պատմում է պատկերապատող Շամիրամ Խաչատրյանը։

editor
evnmag
1 min readMay 21, 2019

--

“Երևանը ինձ համար երկար ժամանակ եղել ա Մասիվը, ավելի ճիշտ՝ դաշնամուրի տեղից մինչև մեր տուն ընկած հատվածը։ Քույրիկիս հետ մի ավանդույթ ունեինք, երբ դպրոց-դաշնամուր-նկարչություններից տուն էինք գնում․ անձրևի ժամանակ բարձր-բարձր երգում էինք, մտածում էինք, որ անձրևի շնորհիվ մեզ չեն լսի։ Հավես էր։ Իսկ երբ անձրև չկար, արդեն մեզ լուրջ էինք պահում, ու հանգիստ քայլում էինք։

Բայց երբ չէինք երգում, իմ ուղեղում անընդհատ մի ֆանտազիա էր առաջանում․ ամեն ինչ ու բոլորը՝ նույնիսկ քույրիկս, քարանում են, իսկ ես սկսում եմ թռչել․․․

Աշխատանքային էսքիզներ

Ճանապարհի բոլոր շենքերը, ծառերը, քարերը անգիր գիտեի, բայց ուզում էի նայել նրանց վերևից, ներսից։ Այդ ֆանտազիան էլ պատկերեցի շապիկին։ Իսկ կառուցվածքային առումով ոգեշնչվել եմ իմ սիրելի հեղինակներից մեկի՝ Էդվարդ Գորիի աշխատանքներից”։

--

--