Այսօր լավ օր է լինելու

Deem Communications-ի դրական լիցքեր հաղորդող երգն ու հոլովակը։

editor
evnmag
2 min readJul 31, 2020

--

2020-ի մարտահրավերներով պայմանավորված՝ այսօր առավել քան երբևէ կարիք ունենք ժպիտների և վառ գույների։ Հաշվի առնելով վերջին շրջանի տեղեկատվական տարափը, որը մեր առօրյան ու առցանց տիրույթը ոչ միշտ է ողողում դրական լիցքերով ու քննարկումներով՝ Deem Communicatons ռազմավարական հաղորդակցության ընկերությունը նախաձեռնել է երաժշտական տեսահոլովակ, որը լավատեսություն ու ժպիտներ կպարգևի հայրենիքում և Սփյուռքում ապրող հայ ժողովրդին։

«Այսօր լավ օր է լինելու» կոչվող նախաձեռնության նպատակն է հույս ու հավատ ներշնչել յուրաքանչյուր բացվող օրվա համար։ Չէ՞ որ հույսն ու լավատեսությունը կյանքի շարժիչ ուժն են։ Տեսահոլովակը նպատակ ունի նաև մարդկանց ուշադրությունը հրավիրել այն դրական երևույթներին, որոնք հաճախ աննկատ են մնում։

Տեսահոլովակը կյանքի է կոչվել Deem Communications ընկերության աշխատակիցների միասնական ջանքերով՝ մտահղացումից, երգի բառերից մինչև ստեղծագործական լուծումներ։ Երաժշտության մշակման գործում աջակցել են

DJ-ներ Հայկ Սոլարն ու Անրի Ռոքը։ Տեսահոլովակում իրենց գեղեցիկ ներդրումն են ունեցել նաև երաժիշտներ Միքայել Ոսկանյանը, Տյոմ Հակոբյանը և Սոնա Մովսեսյանը (Sone Silver)։

--

--