Էփլ փա՞յ․ հեշտ ու հանգիստ

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
3 min readApr 12, 2020

Դե ինչ, ոնց երևում է՝ մի ամիս էլ ենք մնալու տանը, ինչը նշանակում է, որ դեռ մի ամիս էլ պետք է մեզ զբաղեցնենք, որ մնանք ադեկվատ ու պոզիտիվ։ Դա նշանակում է, որ մի ամիս էլ տեղ չենք գնալու, իսկ ես էդ լավ տեղերի մասին չեմ պատմելու։ Դրա համար նույն դիրքում՝ կիսապառկած, կինո նայելուն ու գիրք կարդալուն մի քիչ էլ էքշն պարունակող զբաղմունքներ ավելացրեք։ Ու արդեն էնքան էլ կարևոր չի՝ կլինեն ձեր նոր հոբբիներն օգտակար թե ուղղակի ձեզ հաճույք կպատճառեն ու ինքնաբավարարում կբերեն։ Ես օրինակ թխում եմ ու խմորի բարձրանալու հետ տրամադրությունս էլ է բարձրանում։ Հետո, կարող է բլոգիս հետ էնքան թխեք, վազելու թեմա էլ բացվի, առավոտյան վազեք, երեկոյան թխեք, ցերեկն էլ ձեր լուրջ գործերը կանեք։

Էս անգամ apple pie / яблочный пирог / խնձորով կարկանդակ ենք թխում. Braind-ում ահագին հավանել էին, պետք է, որ դուք ու ձեր տանեցիներն էլ հավանեք։

Ինչ է մեզ պետք

  • 3 բաժակ կտրատած խնձոր
  • 2 ճաշի գդալ
  • 3 բաժակ ալյուր
  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 1 թեյի գդալ սոդա
  • 100 գրամ կարագ
  • 2 հատ ձու
  • 1 բաժակ մածուն
  • վանիլ

Ինչպես ենք պատրաստելու.

  1. Խնձորները կտրատում ենք կուբիկներով, ավելացնում կես բաժակ ջուր, դնում թույլ կրակի վրա այնքան, որ 5 րոպե եռա։ Ավելանում ենք 2 ճաշի գդալ ալյուր, խառնում ու ևս երկու րոպե եփում։
  2. Առանձին վերցնում ենք 3 բաժակ ալյուրը, 1,5 բաժակ շաքարավազը, 100 գրամ կարագը ու լավ խառնում ենք։
  3. Առանձին խառնում ենք 2 հատ ձուն, 1 բաժակ մածունը, վանիլը և սոդան։ Ստացված այս խառնուրդը ավելացնում ենք ալյուրով խառնուրդին ու ստանում խմորը։
  4. Խմորի 3/4-ը լցնում ենք ֆորմայի մեջ, վրայից դնում եփված խնձորով խառնուրդը, իսկ դրա վրայից խմորի 1/4-ը։
  5. Դնում ենք վառարան 180 աստիճանի վրա, մինչև վերին շերտի թեթև կարմրելը։

Էս ծանր օրերին հաստատ առավոտյան ավելի հեշտ է արթնանալ, երբ հիշում ես, որ կեֆեի հետ համով բան ունես։

Ինստագրամում էլ որ հետևեք ինձ, թխելու ընթացքը կարող եք տեսնել BAKE IT highlight-ում ❤

Follow Mashmalllow on Instagram

--

--