Լեմոն կեքս Ժանուլից՝ 6 ինգրեդիենտով 1 ժամում

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
2 min readApr 6, 2020

Էս անգամ տանը թթու դրված կեքսիկների հետ իր ահավոր պարզ ռեցեպտով կիսվում է Ժանուլը։ Ընդամենը 6 ինգրեդիենտ ու 1 ժամ ու դուք արդեն կեքսիկ թխել գիտեք։ Ու քանի որ վաղն արդեն ապրիլի 7-ն է, ուզում եմ տղաների ուշադրությունը գրավել։ Մի քիչ շուտ որ զարթնեք առավոտյան, կհասցնեք ահագին անսպասելի, հաճելի ու քյութ «բարի լույս» կազմակերպել սիրունների ու մամաների համար։ Դավայծե, հիմա ստուգեք տանը լիմոն ու մնացածը ունեք թե չէ ու տրամադրվեք թխելու։ Ու եթե սենց երկարոտ ֆորմա չունեք, կարելի է առանձին փոքր ֆորմաների մեջ լցնել ու կունենաք պուճուր կեքսիկներ։

Ինչ է մեզ պետք

Խմորի համար

  • 170 գրամ շաքարավազ
  • 170 գրամ ալյուր
  • 170 գրամ կարագ
  • 3 հատ ձու
  • 2 հատ լիմոն (ցեդրա)
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ (разрыхлитель)

Սիրոպի համար

  • 110 գրամ շաքարի փոշի
  • 2 լիմոնի հյութ

Ինչպես ենք պատրաստելու

  1. Խառնում ենք կարագը, ձվերը, շաքարավազը և երկու լիմոնների ցեդրան։ Խփում ենք)
  2. Ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը
  3. Խառնուրդը լցնում ենք ֆորմայի մեջ, որի պատերին ու հատակին նախորոք կարագ ենք քսել ու մի քիչ ալյուր արել
  4. Թխում ենք 40 րոպե
  5. Սիրոպը ստանալու համար ուղղակի խառնում ենք լիմոնների հյութը շաքարի փոշու հետ
  6. Թխված կեքսի վրա շատ անցքեր ենք անում զուբաչիստկայով ու ջրում ենք սիրոպով
  7. Վու-ա-լյա, սպասում ենք սառի ու կտրատում ենք։

Մերսի Ժանուլին իրենց էսթետիկ խոհանոցում էսթետիկ ֆոտոների համար ❤

Follow Mashmalllow and Zhanul on Instagram

--

--