Կաթնաշոռով նյամ․ 1 ժամում՝ 4 ինգրեդիենտով

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
3 min readMay 25, 2020

Կարանտինյան շրջանում «տնարար», «տուն տանելու», «եփող-թափող» կոչումները գնալով ավելի մոտ ու իրատեսական են դառնում՝ անկախ նրանից, թե դեռ պայքարում եք դրա դեմ ու ամեն օր ուտելիք պատվիրում թե ինձ պես շաբաթը մեկ-երկու անգամ անում դա։ Դե հա, էդ տնականն էլի լավ է, բայց մեկ-մեկ սիտդ բուրգեր ու միդիաներ է ուզում ու ոչ մի տնական կատլետով իրեն չես խաբի։ Բայց էդ ամենի հետ էն դիլեմման ոչ մի տեղ չի կորում՝ ուտել ու ավելի բարի ֆռֆռալ թե՞ չչաղանալ ու դրա վրա ուրախանալ։ Դրա համար էս անգամվա ահավոր հեշտ ռեցեպտը «ոսկե միջին»-ոտ է․ մի քիչ տրամադրություն կբարձրացնի, մի քիչ էլ սիրտը կհովացնի, որովհետև կիմանաք խմորի տեղը կաթնաշոռ եք ուտում։

Ինչ է մեզ պետք

  • 750 գրամ կաթնաշոռ,
  • 100 գրամ ալյուր,
  • 60 գրամ (կամ ավել) շաքարավազ,
  • 3 հատ ձու,
  • ելակ կամ խնձոր։

Կաթնաշոռը լավ կլինի լինի 9% յուղայնությամբ ու միատարր, չնայած կարելի է խփել բլենդերում։ Ալյուր կարող է մի փոքր ավել պետք գալ, եթե կաթնաշոռը խոնավ լինի։ Շաքարավազն էլ իրականում ահագին քիչ է, դրա համար սլադկաեշկեքին խորհուրդ կտամ մի քիչ ավել անեն։

*Եթե ելակի փոխարեն որոշեք խնձորով թխել, խնձորը բարակ կտրատած շարեք հում խմորի վրա ու մի քիչ ձեթ քսեք: Ու 50 րոպեի փոխարեն, թողեք 1 ժամ թխվի։

Ինչպես ենք պատրաստելու.

  1. Ձուն խփում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք կաթնաշոռն ու ալյուրն ու խառնում։
  2. Ֆորմային նախօրոք քսում ենք կարագն ու մի քիչ ալյուր անում, որ թխվածքը հեշտությամբ դուրս գա, ու լցնում ենք խմորը։
  3. Թխում ենք 50 րոպե 180 աստիճանով։
  4. Կտրատում ենք ելակն ու շարում արդեն պատրաստ թխվածքի վրա։

Ինստագրամում էլ որ հետևեք ինձ, թխելու ընթացքը կարող եք տեսնել BAKE IT highlight-ում

Օպերատոր՝ մամա ❤

Follow Mashmalllow on Instagram

--

--