Կեքսիկ՝ ձեր նման կեքսիկների համար

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
3 min readApr 3, 2020

Հն, կեքսիկնե՛ր, շա՞տ եք թթվել տանը։ Մի քիչ շոկոլադ կերեք՝ տրամադրություններդ բարձրանա։ Գերմանացիներն (գերմանացի, բրիտանացի գիտնականներ չէ) ասում էին պանդեմիայի ընթացքում գնումներ անելիս անպայման ցուցակի մեջ ներառեք շոկոլադը, որովհետև էս նեղ օրերին հաստատ պետք կգա: Իսկ ավելի լավ է ինքներդ թխեք շոկոլադե կեքս, որը նույնպես համապատասխանում է Մաշմելլլոու չափանիշներին՝ որոշելու համար թխել թե չթխել․

  • պատրաստվում է արագ,
  • պատրաստվում է ահագին հեշտ, նույնիսկ եթե կյանքում ոչինչ չեք թխել, դուխովկան էլ նոր պետք է հասկանաք՝ ոնց ա միանում,
  • դժվար թե սխալվեք կամ համով չստացվի,
  • չի պահանջում թանկուկրակ եսիմինչ բաղադրիչներ։

Հա, նրանց էլ, ով կյանքում երկրորդ անգամ է ալյուրի տուփ բացում, խորհուրդ կտամ մի բաժակ գինի լցնեք ձեզ ու ընթացքում խմեք, որ մանր-մունր բաներից չներվայնանաք։

Հիմա տեսնենք ինչ է մեզ պետք

  • 200 գրամ կարագ,
  • 4 ճաշի գդալ կակաո,
  • 1,5 բաժակ շաքարավազ,
  • 0,5 բաժակ կաթ,
  • 2 բաժակ ալյուր,
  • 0,5 թեյի գդալ սոդա
  • 4 հատ ձու
  • վանիլ, չամիչ, ընկույզ։

Իրականում եթե ինձ պես չամիչի սիրահար չեք հեչ, կարող եք միայն ընկույզ անել, կամ ոչինչ էլ չավելավնել, մեկ է համով է ստացվելու։

Ինչպես ենք պատրաստելու

  1. Ալյումինե տարայում թույլ կրակի վրա հալեցնում ենք կարագը
  2. Հալած կարագին ավելացնում ենք կակաոն, շաքարավազը և կաթը
  3. Խառնում ենք և հենց սկում են եռալու պղպջակները հայտնվել, կրակն անջատում ենք և թողնում, որ սառի
  4. Այս մասայից սուրճի բաժակով մի մասն առանձնացնում ենք․ սա մեր գլազուրն է արդեն
  5. Արդեն սառած մասային ավելացնում ենք ալյուրը, սոդան, ձվերը։
  6. Ավելացնում ենք վանիլ, չամիչ, ընկույզ՝ ըստ ցանկության։

Եվ վուալյա՝ տուն տանելու աղջիկ կոչումը նորից ձերն է))

Ինստագրամում էլ որ հետևեք ինձ, թխելու ընթացքը կարող եք տեսնել BAKE IT highlight-ում ❤

Follow Mashmalllow on Instagram

--

--