Կորիզի նոր մենյուն ու միջերկրական մինիմալիզը

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
4 min readFeb 15, 2021
Starring Vahan Gasparyan & Astghik Derdzyan

Վստահ եմ, որ մտածում եք՝ ուր գնալ այս անգամ, հիմնականում մտովի մի հատ անցնում եք Կասկադով, Սարյանով, Պուշկինով ու հասնում եք Պուշկին-Աբովյան խաչմերուկ: Հետո հոգնում եք մտածել ու գնում եք ձեզ լավ ծանոթ տեղ՝ մի 180-րդ անգամ: Հենց դրա համար համարյա վտտահ եմ, որ դեռ չեք եղել Կորիզում, որը գտնվում է Ավանում (հենց Basic House-ի կողքը): Իսկ եթե շատ վաղուց եք եղել, պետք է ասեմ, որ անցյալ շաբաթ նոր մենյուի պրեզենտացիան էր ու հիմա ինչ փորձեցինք համով էր: Չէ լավ, որպես չիզքեյքերի սիրահար, պետք է ասեմ, որ չիզքեյքը համով չէր, բայց ինձ թվում է դեռ կաշխատեն դրա վրա:

Բայց մինչև մենյուին հասնելը, չեմ կարող չնշել պանորամիկ պատուհանները, որոնք նայում են այգուն (ու որոնց հանդեպ ես մեղ ասած անտաարբեր չեմ) ու բնական լույսը, որ այդքան շահեկան են ցույց տալիս տեռակոտայի, մեղմ կապույտի ու սպիտակի համադրությունը:

Հիմա անցնենք իմ ավանդական կրիտերիաներով.

Ուտելու` Իտալական Valoriani փռից դուրս եկած պիցցաներն առանձին թեմա են, մանավանդ Միջերկրածովյանը: Ու չնայած ես կուատրո ֆորմաջիի (չորս պանիր) սիրահար չեմ, էստեղ տանձի բարակ շերտերը ստիպեցին վերանայել կարծիքս:

Աղցաններից թռչնամսով և ավոկադոյով աղցանն ու բրոկոլիովն (ու չորալոլիկով) եմ հավանել: Կիսվելու համար լիբանանյան ու հունական ափսեները խորհուրդ կտամ, մասնավորապես մուհամարան կծվոտ էր, բայց համով ու բադրիջանով ինչ-որ բան էր:

Անպայման պետք է փորձել՝ պիցցաները երևի բոլոր, բայց եթե մեկն եք ընտրելու, վերցրեք միջերկրածովյանը: Իսկ դեսերտներից՝ միանշանակ գազարով տորթը:

Գինը և արժեքը՝ քանի որ այս անգամ հրավիրված էի նոր մենյուի համտեսին, ժամանակ չունեցա գներին ծանոթանալու, բայց պարզվեց, միշտ էլ կարող եք մենյուն նայել և պատվիրել օնլայն Կորիզի կայքում https://bit.ly/2N7rfLG

Մաքրությունը՝ թե՛ խոհանոցի աշխատանքային մակերեսները, թե՛ սպասքը, թե՛ սրահն ու զուգարանը թողնում էին իդելական մաքուր տպավորություն, ինչն իհարկե աչքդ ուրախացնում է, մանավանդ էս պոստ-կովիդյան շրջանում:

Սպասարկումը՝ շատ հաճելի թիմ է հավաքվել. թե՛ մենեջմենթը ռեստորանի, թե՛ խոհարարները և թե՛ սպասարկող անձնակազմը պրոֆեսիոնալ ու անկեղծ բարեհամբյուր էին

Դիզայնը՝ ճիշտ է մենք՝ Braind-ով, ահագին երկար ու մանրամասն աշխատել ենք բրենդի կոնցեպտի ու հետո վիզուալ ոճի ստեղծման վրա, բայց դա հաստատ բավական չէր լինի, եթե ինտերիերում չպահվեր նույն գունային գամման, միջերկրական շունչն ու մաքուր մինիմալիզմը:

Ում համար է սրճարանը՝ իդեալական է ընտանեկան ընթրիքների համար, բայց և երկուսով կամ ընկերական ավելի մեծ խմբերով գնալու համար:

Ու հա, հուսով եմ Կորիզը լավ ռեստորանների ապակենտրոնացման տենդենցիայի սկիզբն է դրել ու շուտով արդեն պատրաստ կլինենք կենտրոնից բացի քաղաքի այլ մասերում համով ուտել ու միաժամանակ նորմալ սպասարկում ու ինտերիեր վայելել:

Follow Mashmalllow Instagram-ում ամենահավես տեղերի մասին առաջինն իմանալու համար ❤

--

--