Մինի պիկնիկ՝ կաֆեների ու իվենթների փոխարեն

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
4 min readJun 1, 2020

Նու վսյո րեբյատ, պանդեմիան ոչ մի տեղ չգնաց, բայց ամառը սենց թե նենց եկավ։ Տակ շտո թարգում ենք թխելն ու դուրս ենք գալիս արագ քայլով (նիհարելու հույսով) ման գալու ու մի քիչ խոտերին նստելու։ Եթե չալարեք շաբաթ-կիրակի լավ շուտ արթնանալ, արդեն 11-ին փրփրունը բացած կլինեք, կսկսեք կտրվել պանդեմիկ լուրերից, նորություններից ու կզգաք, որ жизнь налаживается:

Իրականում կիրակի առավոտյան էսթետիկ պիկնիկ կազմակերպելը շատ լավ միտք էր։ Ինն անց կես իջա Բրիոշ, նոր թխած կլասիկ ու շոկոլադով կրուասանները բագետի հետ վերցրի ու գնացի աղջիկների հետևից։ Նախորդ օրն արդեն դե մրգերը լվացած պատրաստած, փրփրունը պատվիրած, մնում էր միայն կամամբերը վերցնել։ Իրականում կլինի դա ելակը շամպայնի մեջ խորտակելը, թե բակալների զրնգոցը, թե թարմ ցիտրուսի հոտը, թե ցանկացած ուրիշ բան որ սփռոցի վրա կբարձրացնի ձեր տրամադրությունը, վերցրեք ձեզ հետ։ Լուրջ՝ երկնքի կապույտը, էդ կանաչը, մրգերի գույներն աչքդ են ուրախացնում ու հոգիդ թեթևացնում։

Մինչև էդ որոշել էինք գնալ Ապարանի դաշտերում պիկնիկ անելու, բայց տնեցիք ասեցին «աղջիկներով չեն գնում անտեր չոլերում պիկնիկ անելու», մենք էլ չգնացինք։ Բայց եթե դուք չոս աղջիկ չեք, անպայման գնացեք։ Ապարանի տառերը, որ անցնում եք ու գնում եք դեպի Բյուրական, ահավոր սիրուն ծաղկած դաշտեր են, պուճուր առվակներ կան, ոչխարիկներն են արածում սարերի ֆոնին ու համեմատաբար լավ հով է։ Ամեն դեպքում լիքը սիրուն տեղեր կան Հայաստանում, որտեղ կարելի է ոչ մեր ավանդական մանղալ- խորովածի ֆորմատի պիկնիկներ կազմակերպել։ Էս ցիվիլ եվրոպական ֆորմատի ֆիշկան էն է, որ ոչմեկ չի հոգնում՝ ո՛չ տղամարդիկ են խորովածի վրա ժամանակ ծախսում, ոչ էլ կանայք են էդ խորոված բադրիջանը մաքրում։ Ես միանշանակ դեմ չեմ խորովածին ու խառը սալատին, բայց էսպես իրոք հանգստանում ես ֆիզիկապես ու հոգեպես։

Չգիտեմ՝ առաջ էլ էին մարդիկ Թումոյի այգում սենց ցիվիլ պիկնիկներ անում թե հիմա են սկսել, բայց իրականում նենց հաճելի էր տեսնել 4–5 հոգանոց ընտանիքներ՝ ամեն մեկն իր մի կտոր ուրախությունով։ Ես երկար կրկնում էի, որ կարանտինի մեջ ընդհանրապես ոչ մի լավ կողմ չեմ տեսնում, բայց գոնե երկուսը կա․ նույնիսկ մասիվում հիմա վազող մարդիկ ու հեծանիվ քշող ձյաձեր կտեսնես՝ մինի Ամստերդամ ենք դառնում։

Եթե վսյո տակի դեռ չի ձգում Կասկադում նստելն ու չափից դուրս շատ մարդկանց մեջ գտնվելը՝ մի քիչ կասկածելի կանոնների հետևելով, մեկ է կարող եք աջակցել սրճարաններին ու ռեստորանների՝ թեյք ըվեյ վերցնելով ու նույն համով բաները բոլորից հեռու վայելելով։ Ամեն դեպքում զգույշ եղեք, հոգ տարեք ձեր ու տնեցիքի մասին։

Follow Mashmalllow on Instagram

--

--