Չաշկա-լոշկա, շակալադնի պեչենյուշկեք

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
3 min readApr 25, 2020

Սկզբից մտածում էի դիետիկ պեչենկեք սարքեմ էս անգամ, բայց հետո կոնկրետ շոկոլադի դոզայի պահանջ զգացի ու ասեցի էս սուպեր շոկոլադնի պեչենկեքով ձեզ հետ էլ կիսվեմ։ Որովհետև այսպես թե այնպես էս պահին մի տեսակ գլոբալ դիետայի վրա ենք՝ նենց տպավորություն է, որ ամեն ինչում ենք սահմանափակված, դրա համար դիետա պահելն էս շրջանում ավելի մեծ կամքի ուժ է պահանջում։ Բայց այդ կամքի ուժն ավելի լավ է օգտագործեք, որ ինչ-որ նոր բաներ անեք շաբաթվա մեջ մի քանի անգամ, որոնք կստիպեն ձեզ պոկվել կոմպից ու սեփական ձեռքերով ինչ-որ բան ստեղծել՝ կլինի դա երեխեքից խլած պլաստիլինը, որով գեշ փղիկ կսարքեք, փոշին վրան նստած գուաշը, որով տարօրինակ բնապատկեր կնկարեք թե ալյուրը, որով պիրոգ կամ պեչենկեք կթխեք։ Դա հաստատ կօգնի, որ ինքներդ ձեզ հետ լինեք շակալադնի ատնաշենիաների մեջ, մինչև որ դժվար օրերն անցնեն ու մենք նորից լինենք վ շակալադե (в шоколаде):

Ինչ է մեզ պետք

  • 200 գրամ դառը շոկոլադ,
  • 150 գրամ ալյուր,
  • 110 գրամ կարագ,
  • 100 գրամ շաքարավազ,
  • 1 հատ ձու,
  • 25 գրամ կակաո,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 0.5 թեյի գդալ աղ,
  • 50 գրամ ընկույզ կամ պնդուկ։

Ինչպես ենք պատրաստելու.

  1. Կարագն ու 60 գրամ շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա (на водяной бане):
  2. Ձուն խփում ենք շաքարավազի հետ մինչև սպիտակ խառնուրդ ստանալն ու ավելացնում ենք հալացրած շոկոլադի ու կարագի խառնուրդին։
  3. Ալյուրը խառնում ենք կակաոյի, աղի ու փխրեցուցիչի հետ։
  4. Խառնում ենք ալյուրով չոր մասսան շոկոլադե մասսայի հետ ու ստանում պեչենկեքի խմորը։
  5. Կտրատում ու մանրացնում ենք շոկոլոադն ու ընկույզը, ավելացնում ենք խմորին։
  6. Խմորից պատրաստում ենք փոքր գնդիկներ ու դնում փայլաթիթեղի (ֆոլգայի) կամ թխելու թղթի վրա։
  7. Գդալի հակառակ կողմով թեթև տափակացնում ենք գնդիկները ու դնում վառարան 170 աստիճանի վրա 15 րոպեով։
  8. Հանում ենք, 10 րոպե թողնում, որ սառի ու չայ-մայ դնում, որ ուտենք։

Ինստագրամում էլ որ հետևեք ինձ, թխելու ընթացքը կարող եք տեսնել BAKE IT highlight-ում ❤

Follow Mashmalllow on Instagram

--

--