Քերըթ քեյք․ Կասկադ իջնելն անպայման չի

Masha Hayrapetyan
Follow Mashmalllow
Published in
3 min readMay 11, 2020

Դե ինչ կաֆեասեր հասարակություն, չկարողացանք մեզ մի քիչ տեսած պահել, մոռացանք բժիշկներին ուղղված մեր շնորհակալական փոստերի մասին, երևի մտածեցինք «տատիկ-պապիկներ, նստեք տանը, մենք ստեղ իրար կվարակենք», տրվեցինք իլյուզաներին ու իջանք Կասկադ։ Կթվար, թե կաֆե ռիվյու բլոգերն առաջիններից պետք է լիներ, որ վերադառնար «կաֆեից-կաֆե» կյանքին, բայց չէ, պարզվեց՝ հնարավոր է մի քիչ էլ համբերել ու էդ նույն քերըթ քեյքը տանը թխել, իտալական ամերիկանո սարքել, Peppino Gagliardi-ի երաժշտությունը միացնել ու անջատվել իրականությունից։ Եկեք ուղղակի զգույշ լինենք էդ երկու զուգահեռ իրականությունները ստեղծելիս, երբ մեկում մարդիկ պայքարում են ու երազում տուն գնալ քնել, իսկ մյուսում՝ նրանք, ում դեռ չի հասել, երազում են ատմասֆեռնի կոֆե խմել։

Հա, դժվար է, բայց մեկումեջ ստացվում է, մանավանդ, երբ որ մոտդ առաջին անգամից ինչ-որ նոր բան է ստացվում։ Օրինակ՝ գազարով տոռծիկ։ Ու ինչքան մարդ է շահում միայն նրանից, որ դուք քերըթ քեյք եք թխում․ դու քեզ լավ ես զգում, տնեցիքի առավոտվա կոֆեն ավելի հաճելի է դառնում, պլյուս էդ օրն իմանում ես, որ ո՛չ դու ես վարակվել, ո՛չ քեզ են վարակել, ո՛չ էլ ստատիստիկա ես փչացրել։

Կարող է թվալ, որ ինգրեդիենտները շատ են տոռծիկի, բայց ֆիշկեն նրանում է, որ բացի դրանք իրար խառնելուց, էլ առանձնապես բան չես անում։ Վերջում էլ կրեմը խառնելն ու լղոզելն ահագին նեռվեր հանգստացնող է։

Ինչ է մեզ պետք

  • 210 գրամ ալյուր
  • 190 մլ ձեթ
  • 150 գրամ շաքարավազ
  • 3 հատ ձու
  • 3 հատ գազար
  • 1 հատ խնձոր
  • 100 գրամ ընկույզ
  • 2 ճաշի գդալ չամիչ
  • 1 գդալ վանիլին
  • 0,5 թեյի գդալ իմբիր
  • 0,5 թեյի գդալ մշկընկույզ (мускатный орех)
  • 1,5 թեյի գդալ դարչին
  • 1 գդալ փխրեցուցիչ

Կրեմի համար

  • 200 գրամ թթվասեր
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի

Ինչպես ենք պատրաստելու.

  1. Չամիչը թրջում ենք տաք ջրի մեջ, մանրացնում ենք գազարը, խնձորը կտրատում ենք քառակուսիներով։
  2. Միասին խփում ենք ձվերը, ձեթը, շաքարավազն ու վանիլինը։
  3. Խառնուրդին ավելացնում ենք չոր բաղադրիչները՝ ալյուրը, իմբիրը, դարչինը, մշկընկույզը, փխրեցուցիչն ու լավ խառնում։
  4. Խմորին ավելացնում ենք գազարը, խնձորը, չամիչը, մանրացրած ընկույզն ու նորից խառնում։
  5. Խմորը դնում ենք վառարան 160 աստիճանի վրա, մոտ 50 րոպեով։
  6. Այդ ընթացքում ստանում ենք կրեմը՝ խառնելով թթվասերն ու շաքարի փոշին։
  7. Արդեն թխված խմորեղենը հանում ենք վառարանից, թողնում, որ սառի ու վրայից քսում կրեմը։

Ինստագրամում էլ որ հետևեք ինձ, թխելու ընթացքը կարող եք տեսնել BAKE IT highlight-ում ❤

Follow Mashmalllow on Instagram

--

--