Design Patterns Վիդեո Դասընթաց HelpSystems Armenia-ից

Fortra Armenia
Fortra Armenia
Published in
1 min readMar 25, 2020

Մեր ավագ ծրագրավորող Անի Մարտիրոսյանը այս վիդեո դասընթացների ընթացքում պատմում է design pattern-ների մասին։ Design pattern-ը ծրագրավորման գործընթացի ընթացքում առաջացող խնդիրների ընդհանուր լուծումն է։ Ներածությունը դիտելով կծանոթանաք design pattern-ի գաղափարին և ամենատարածված design pattern-ներին։

Առաջին design pattern-ը, որը մենք դիտարկում ենք, Singleton-ն է։ Այն ամենահաճախ կիրառվող pattern-ներից է։ Այն օգնում է սահմանափակել կլասն այնպես, որ նրանից հնարավոր լինի ստեղծել ընդամենը մեկ օբյեկտ։ Դիտեք հոլովակը Singleton-ին ծանոթանալու համար։

Հաջորդ դասընթացը Adapter design pattern-ի մասին է։ Adapter-ը օգնում է տարբեր ինտերֆեյսով կլասերի միջև փոխանցել ֆունկցիոնալություն առանց կոդի կրկնության։ Դիտեք հոլովակը և ծանոթացեք Adapter-ին և իր գործածությանը։

Մյուս դասը Observer design pattern-ի մասին է։ Observer-ը սահմանում է մեկը շատին կախվածություն և ծանուցում կախված օբյեկնտերին, երբ մեկը փոխում է իր վիճակը։ Դիտեք հոլովակը և ծանոթացեք Observer-ի գործածությանը, առավելություններին և թերություններին։

Այս դասը ուսումնասիրում է Iterator design pattern-ը։ Iterator-ը օգնում է շրջանցել կոնտեյներները կատարելով գործողություն բոլոր կամ որոշակի տարրերի հետ։ Դիտեք հոլովակի Iterator-ի գործածության մանրամասներին ծանոթանալու համար։

Սպասեք հետագա դասերին շուտով։

Կարող եք հետևել մեզ սոց.ցանցերում՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում և Լինկդինում։

--

--