HelpSystems Armenia — Ով ենք մենք

Pavel Snkhchyan
Fortra Armenia
Published in
3 min readSep 18, 2019

Ինչպե՞ս այս ամենը սկսվեց

HelpSystems-ը մուտք գործեց հայկական շուկա 2016թ․ ապրիլին` ձեռք բերելով ծրագրային ապահովման իր երկարաժամկետ գործընկերոջը՝ Sourcio-ին։ Sourcio-ն աշխատել է HelpSytems-ի հետ 2009թ-ից և մասնակցել է HelpSytems-ի մրցանակակիր պրոդուկտների ստեղծմանը։

Sourcio-ի տաղանդավոր մասնագետները, համաշխարհային մակարդակի ՏՏ ծառայություններ և պրոդուկտներ ստեղծելու և բարդ առաջադրանքներ կատարելու կարողությունը HelpSytems-ում արթնացրին ռազմավարական հետաքրքրություն Sourcio-ն ձեռք բերելու և մուտք գործելու տաղանդավոր հայաստանյան ՏՏ շուկա։

HelpSytems-ի և Sourcio-ի որոշ հիմնարար արժեքների ընդհանրությունը հաջողակ համագործակցության հիմնասյուներից էր երկու կազմակերպությունների միջև և ձեռք բերման հիմնական դրթապատճառներից մեկը։ Այժմ HelpSystems Armenia-ն աշխատում է և՛ հայկական, և՛ միջազգային կարևորագույն արժեքների համադրությամբ։

Ինչո՞վ ենք մենք զբաղվում

Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է հարցազրույցների ընթացքում։ Այս հարցը հաճախ հնչեցվում է նաև սոց․ ցանցերում և տարբեր միջոցառումների ժամանակ։ HelpSystems-ը ձեռնարկատիրական դաշտում միավորելով ՏՏ և բիզնես նպատակները՝ օգնում է կազմակերպություններին ստանալ մրցակցային առավելություն։ Մեր ծրագրային լուծումները դարձնում են ՏՏ միջավայրը անվտանգ, վերահսկում ու ավտոմատացնում են գործընթացները և հեշտացնում են մարդկանց անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը։ Ավելի քան 15,000 կազմակերպություն, ավելի քան 100 երկրներում վստահում են HelpSystems-ին՝ բիզնեսը սահուն կազմակերպելու, ինչպես նաև ՏՏ գործընթացը հեշտացնելու հարցում։ Մեր ակնառու հաճախորդներից են Coca-Cola-ն, Wells Fargo-ն, FedEx-ը, IBM-ը, Staples-ը և շատ այլ հայտնի ընկերություններ։

Ի՞նչ լուծումներ է առաջարկում HelpSystems-ը

Կիբերանվտանգություն — Մեր լուծումները օգնում են հայտնաբերել կիբեր-սպառնալիքները, պաշտպանել և վերահսկել բիզնեսի համար կարևոր տվյալները։ Մեր ավտոմատացված լուծումները նաև օգնում են կազմակերպություններին մեկ քայլ առաջ լինել օրեցօր զարգացող կիբերհանցագործություններից։

Բիզնես վերլուծություն — Որոշումների հիմքը տվյալներն են, այդ իսկ պատճառով բոլոր գործարարները ցանկանում են իրազեկ լինել բիզնեսից ժամանակի ցանկացած պահին։ Մեր լուծումների շնորհիվ բոլորը, լինի դա սկսնակ օգտատեր, թե ղեկավար, կարող են կայացնել բիզնեսի համար ճիշտ որոշումներ՝ հիմնված ստույգ տվյալների վրա։

Գործընթացների ավտոմատացում — Տվյալների փոխանցման, աշխատանքային ծանրաբեռնվածության և գործընթացների համակարգման մեր առաջարկած լուծումները օգնում են մեր հաճախորդներին ավտոմատացնել առօրյա կոմպլեքս բիզնես և ՏՏ գործընթացները, ինչպես նաև օգնում են ավելի արժեքավոր ռազմավարական որոշումներ կայացնել։ Մենք նույնիսկ կիրառում ենք մեքենայական ուսուցման լուծումներ մեր հիմնական պրոդուկտներից մեկում, ինչը մեզ դարձնում է էլ ավելի մրցունակ։

Ամպային ավտոմատացում — Մեր լուծումները օգնում են ավտոմատացնել, անվտանգ դարձնել և վերահսկել ձեր լուծումներն ու ենթակառուցվածքը ամենուր՝ ամպում, տեղային կամ հիբրիդային ՏՏ միջավայրում։

ՏՏ մոնիթորինգ — մենք ունենք լուծումներ ցանկացած միջավայրի համար, լինի դա ցանցային մոնիթորնգ, արագագործության, ծրագրային, թե կառավարման մոնիթորինգ MSP-ների համար, որոնք մեկ քայլ առաջ են օգտատերերից և նվազեցնում են ծախսերը և ժամանակի կորուստը՝ գտնելով և արագորեն լուծելով ծրագրային կամ ցանցային խնդիրները։

Փաստաթղթաշրջանառություն — Մեր փաստաթղթերի և ձևաթղթերի կառավարման լուծումը օգնում է հաճախորդներին ազատվել թղթաբանությունից և ավտոմատացնել իրենց հիմնական բիզնես պրոցեսները էլեկտրոնային ճանապարհով։

Ինչպե՞ս ենք մենք գործում

Ամեն հաջողության հիմքում ընկած են բազում գործոններ, որոնք նպաստում են դրական արդյունքին։ Մի քանի հոդված է անհրաժեշտ լինելու դրանք նկարագրելու համար։ Հաջողության գործոնները տարբերվում են մի կազմակերպությունից մյուսը, սակայն կա մեկ ընդհանուր բան, որ միավորում է բոլորիս։ Դա է՝ լավ ձևավորված արժեհամակարգն ու սկզբունքները, որոնց բոլորը անկեղծորեն հավատում և ողջունում են։

Մեր հիմնարար արժեքներին ես կանդրադառնամ առանձին հոդվածում և կներկայացնեմ, թե ինչպես են դրանք գործում, սակայն կարծում եմ արժե նշել դրանք մեր ներածական հոդվածի շրջանակներում։ Կան հինգ հիմնարար արժեքներ՝ հենասյուներ, որոնք ձևավորում են այն ամենը՝ ինչ մենք անում ենք որպես կազմակերպություն։

Մենք հավատում ենք, որ՝

Հաջողությունը պետք է ճանաչվի և գնահատվի

Որակը կարևոր է մեր բոլոր գործընթացներում

Հաճախորդների բացառիկ սպասարկումը ապրելաոճ է

Համայնքին վերադարձնելը միակ տարբերակն է

Երջանիկ աշխատակիցները ապահովում են երջանիկ հաճախորդներ

Մենք անկեղծ հավատում և գործում ենք այդ հիմնարար արժեքներով։ Դրանք հեշտ է հնչեցնել, սակայն դժվար է իրականացնել և հասնել գերազանց արդյունքերի, բայց եկեք մանրամասներին անդրադառնանք հաջորդ հոդվածում։

Ահա այն ամենը, ինչով ոզում էի կիսվել մեր մասին այս ներածական հոդվածի շրջանակներում։ Եթե մենք ձեզ հետաքրքրեցինք որպես կազմակերպություն, և դուք կցանկանաք դառնալ մեր կազմակերպության մասնիկ, սիրով կսպասենք արձագանքների։ Կարող եք նաև հետևել մեզ սոց.ցանցերում՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում և Լինկդինում։

--

--

Pavel Snkhchyan
Fortra Armenia

Create new opportunities and escape illusion of success!