Մարմնի կառուցվածքի հետ աշխատելու համար մի քանի մոդելներ

Hasmik Antonyan
hasmik.pro.telo
Published in
2 min read15 hours ago

Ներքին / արտաքին մոդել

Ներքին/արտաքին մոդելը կառուցվածքային դիսֆունկցիաները դիտարկելու միջոց է։ Այն նայում է, թե մարմինը վերջույթները դեպի ներս կամ դուրս պտտելու ինչ միտումներ ունի և թե դա ինչպես
է առաջացնում տեղաշարժեր մարմնի այլ հատվածներում՝
կրծքավանդակ, կոնք, ողնաշարի կորեր: Մասնավորապես, թե ինչպես են փոխազդում կոնքի թեքությունն ու տեղաշարժը ողնաշարի կորության վրա և ինչպես է կեցվածքի այս տարբեր ասպեկտների մկանային դինամիկան
և հաբիտուսը հանգեցնում լարվածության կանխատեսելի օրինաչափությունների ֆասիալ ցանցի շրջանակներում:

Թեև կան որոշ մարդիկ, ովքեր ակնհայտորեն համահունչ տիպ ունեն, այսինքն՝ ցուցադրում են տվյալ տիպի բոլոր բնութագրերը, գործնականում մեծամասնությունը ունի խառը միտումներ, լինելով այսպես կոչված «հակասական»: Այնուամենայնիվ, բոլոր մարդիկ հակված են նախապատվությունը տալ այս կառուցվածքային սպեկտրի մեկ եզրին։

Գործնական առումով մարդու միտումները հասկանալը օգնում է կազմակերպել կառուցվածքի ներդաշնակեցման աշխատանքը: Առաջին նպատակը մարդուն ավելի համահունչ ստրուկտուրայի տանելն է՝ իր սեփական տենդենցներին համապատասխան։ Այսինքն փորձ է արվում լուծել առկա հակասությունները մարմնի կառուցվածքում։ Հետո արդեն աշխատանքը ուղղված է դեպի համահունչ ստրուկտուրայում առկա չափազանցված հատվածային տեղաշարժերի թեթևացմանը / ներդաշնակեցմանը:

Արտաքին համահունչ (1)

Ներքին համահունչ (2)

Գլուխ

(1) Լայն, ընդգծված ճակատային հատված, «հետ քաշված» ծնոտ, «հարթ» ծոծրակ

(2) Երկար նեղ ճակատային հատված, ծնոտը ուրվագծված, աչքի ընկնող ծոծրակ

Ողնաշար

(1) Առաջնային և երկրորդական կորերը նվազելու միտում ունեն

(2) Ողնաշարի կորերն ավելի ցցուն են

Կրծքավանդակ

(1) ֆիքսված է ներշնչման փուլում, լայն կրծքավանդակ, նեղ մեջքը

(2) ֆիքսված է ներշնչման փուլում, լայն մեջք, նեղ կրծքավանդակ

Ուսագոտի

(1) ձգված է հետ և կենտրոն / միջին հատված (ընդգծված կորություն հետ)

(2) ձգված է առաջ, լայնակի (ընդգծված կորություն առաջ)

կոնք

(1) Զստամկանի առանցքի վրա թեքվել է հետ՝ ազդոսկրի գլխիկի միջոցով, նեղ թմբկություններով, լայնացված գագաթներով

(2) Զստամկանի առանցքի վրա թեքվել է առաջ՝ ազդոսկրի գլխիկի միջոցով, լայն թմբկություններով, նեղացված գագաթներով

Ազդոսկր

(1) Արտաքին պտույտում՝ սագիտտալ հարթության նկատմամբ, «վալգուս», X-աձև ոտքեր

(2) Ներքին պտույտում՝ սագիտալ հարթության նկատմամբ, «վարուս», O-աձև ոտքեր

Կրունկոսկր

(1) Կարճ, թեքված առաջ

(2) Երկար

Գարշապար

(1) Կամարները ֆիքսված են, բարձր, կոշտ

(2) Ցածր կամ հարթ

--

--

Hasmik Antonyan
hasmik.pro.telo

“What do you mean, what’s the matter with you? Nothing’s the matter with me, everything’s the matter with me, the same as it is with everybody else.” W. Saroyan