Մարմնի հավասարակշռումը

Hasmik Antonyan
hasmik.pro.telo
Published in
2 min read5 days ago

Ի՞նչ է կատարվում, երբ սկսում ենք աշխատել մարմնի հետ

Քանի որ արդեն կատարել ենք այցելուի գնահատումը (այս մասին ավելի մանրամասն տես այստեղ), նախնական պատկերացում ունենք, թե մարմնի որ մասերում կա խնդիր, միոֆասցիալ կրճատման արեալներ։ Եվ հասկանում ենք, թե ինչպես պետք է դրանք բացենք։ Բայց պարզ չի դեռևս ինչ հերթականությամբ դա անել օպտիմալ։ Այդ հարցի պատասխանը շատ պարզ է ու տրամաբանական․

  • Սկզբում աշխատում ենք մակերեսորեն, հետո աշխատեք ավելի խորը շերտերում
    • Հաջորդ փուլում աշխատում ենք մարմնի առջևի և հետևի հատվածների հավասարակշռության վրա (սագիտտալ հարթությունում)
    • Այնուհետև աշխատում ենք ձախ-աջ հավասարակշռության վրա (ճակատային հարթությունում)
    • Եվ վերջապես աշխատում ենք առկա առանցքային և վերջույթների դեռոտացիաների, հետ-պտույտների վրա (լայնակի հարթությունում):

* իհարկե սա ընդհամենը աշխատանքի ընդհանուր ուղղվածություն է, քանի որ ցանկացած սեանսում անհնար է խուսափել մի քանի ուղղությամբ աշխատելուց կամ հետ ու առաջ գնալուց։

Իսկ ինչպես է կառուցվում առանձին սեանսը՞

Անշուշտ այստեղ էլ կա տրամաբանություն և դա հետևյալն է․

հաջորդականությունը

  • Որոշում ենք աշխատանքի շեշտադրումը` հիմնվելով սեսիաների հաջորդականության տրամաբանության վրա
  • Ընտրում ենք կառուցվածքային թեման և մշակվող տարածքը
  • Կատարում ենք փափուկ հյուսվածքների ազատում
  • Կատարում ենք նյարդամկանային ազատում
  • Անհրաժեշտության դեպքում կատարում փոքր մասշտաբի ինտեգրացիոն աշխատանք
  • Վերջացնում ենք պարանոցի և մեջքի ընդհանուր մերսումով
  • Իրականացնում լայնածավալ ինտեգրացիոն աշխատանք, օրինակ՝ կանգնել ու զգալ կեցվածքի նոր հնարավորությունները, քայլել ու զգալ և այլն
  • Տնային աշխատանք, որը կօգնի յուրացնել ու ամրացնել մարմնի նոր, բացված հնարավորությունները
  • Ավարտ

Ավելի աբստրակտ, մարմնի հետ աշխատանքը բաղկացած է երեք տիպի միջամտությունից․

1․ Փափուկ հյուսվածքների ազատում (միոֆասցիալ ազատում)

2․ Նյարդամկանային ազատում (ձգումներ, ստրետչինգ)

3․ Ինտեգրացիոն տեխնիկաներ (քայլք և այլ միջամտություններ, որոնց նպատակը այցելուին իր նոր հնարավորությունները փորձելու և ինտեգրացնելու մեջ օգնությունն է)

Այս ամենին ավելի մանրամասն ծանոթանալու համար, հետևիր ինձ։

Նախորդ պատմությանը կարող ես ծանոթանալ այստեղ։

--

--

Hasmik Antonyan
hasmik.pro.telo

“What do you mean, what’s the matter with you? Nothing’s the matter with me, everything’s the matter with me, the same as it is with everybody else.” W. Saroyan