Ուղղում ենք սիստեմի սխալները

Hasmik Antonyan
hasmik.pro.telo
Published in
3 min readJul 30, 2024

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1

Ինչու և ինչպես սովորեցի մերսում և մարմնի հետ հոլիստիկ աշխատանքի այլ մեթոդներ

Անզորության զգացում, քրոնիկ հոգնածություն, տագնապ և բլոկեր, հետևողականորեն գործելու անկարողություն, կյանքի ղեկը ուրիշներին հանձնելու զգացողություն, հարաբերությունների մեջ անհաջող լինելու, սեփական ռիթմերը կառավարել չկարողանալու, իներտ դառնալու, քայլ քցելու կամ սահմաններ դնելու անկարողություն:

Ահա միայն մի քանիսը այն սիմպտոմներից, որոնցով ես եկել եմ այս պրակտիկային։ Ահա ինչու եմ սովորել մարմնի հետ աշխատանք ու ուզում եմ ներկայացնել այդ հմտությունները։

Անտառի մեջ կորող արահետի նման հոգեբանական տեսությունները սկսում են կորել, մարել, երբ հանդիպում են իրական կանանց, որոնք տեր են կանգնել իրենց կյանքին ու իրենց մարմնին և պատրաստ չեք հեքիաթներ լսելու այն մասին, թե ոնց ապրեն ու ինչ անեն։

Շատ զարմանալի է, բայց հոգեբանությունը խոսում է միայն թուլությունների և թերությունների մասին։ Եվ ոչինչ չունի ասելու շնորհալի կանանց, տաղանդավոր կանանց, ստեղծագործ կանանց հոգեբանության ու կյանքի մասին:

Երկար, շատ երկար ժամանակ մենք լսում ենք ինչ են ասում ծնողները, ընկերները, ուսուցիչները, ղեկավարները և ամուսինները։ Մենք կամավոր “ախտահանում” են մեր զգացմունքները, բնազդները, դադարում են լսել ինքներս մեզ։

Եվ բազմաթիվ կայացած, խարիզմատիկ կանանց հիվանդանում են, ընդ որում անիմաստ հիվանդություններով, հիվանդություններով, որոնք կոնկրետ դիագնոզ չունեն, բայց անհարմարությունը, սեփական մարմնում ապրելու անկարողոությունը կա, խանգարում է, խելագարացնում է։

Դրա կողքին էլ, ավելի քիչ իհարկե, բայց տեսնում եմ կանանց, որ հանկարծ գիտակցում են ով են իրենք, ինչի համար են ապրում։ Նրանք մաքրում են իրենց դարակները, հարաբերությունները, մտքերը, բացում են նոր էջ, վերցնում թայմաութ, խախտում կանոնները, կանգնեցնում աշխարհը։ Որովհետև այնպես, ինչպես մինչ էդ էր, էլի չի կարող շարունակվել:

Ոնց դա անել էկոլոգիապես, պատասխանատու և խնամքով՝ ինքներդ ձեր ու շրջապատի նկատմամբ, երևի դրա մասին է իմ ցանկությունը սովորել հոլիստիկ մոտեցումներ մարմնի հետ աշխատանքի նկատմամբ։

Անել էնպես, որ օրվա սկիզբը լինի ուրախ ու լի սպասումներով։ Որ օրը չանցնի ստվերներում, կիսակաթվածահար տագնապային հոգեվիճակում։ Եվ օրվա վերջի հոգնությունը գա լիքը լավ բան անելուց, արդյունքներից, այլ ոչ թե կյանքից փախչելուց կամ աշխատանքում ինքն իրեն մոռանալուց:

Հավանեցիր պատմությունը՞
Եթե այո, միացիր մեր մոտակա օֆլայն հանդիպմանը՝ գրանցվելով ներքևում։

Հետևիր ինձ, որպեսզի իմանաս ինչով ավարտվեց այս պատմությունը, որում ես պատմում են նոր, մարմնի հետ աշխատանքի պրակտիկա հիմնելու մասին:

--

--

Hasmik Antonyan
hasmik.pro.telo

“What do you mean, what’s the matter with you? Nothing’s the matter with me, everything’s the matter with me, the same as it is with everybody else.” W. Saroyan