Քայլվածքի մասին

Hasmik Antonyan
hasmik.pro.telo
Published in
1 min read3 days ago

Մեր ողնաշարը նախատեսված է այնպես, որ թույլ տա ճկում-ընդլայնում և կողային ճկում-երկարացում ողնաշարի ողջ երկարությամբ, ինչպես նաև պտույտ կրծքավանդակի և ազդրի շրջաններում, իսկ ճիշտ համակարգման դեպքում էլ հնարավոր է ունենալ նաև օրորվող սրբոսկր, ողնաշարի բարդ ալիքաձև շարժում և ուղղահայաց մնացող գլուխ՝ մարմնի առաջ շարժվելը կազմակերպելու համար, առանց չափազանց մեծ կողային տեղաշարժի:

Այս տեսանյութում կարող եք տեսնել այս տեսակ քայլվածքը, դրա ամենագեղեցիկ արտահայտությունը։ Մեզ մոտ, արևմուտքում հազիվ թե որևէ մեկը նման նրբագեղ շարժվելու շնորհը պահել է։ Իհարկե կա մշակութային կոնտեքստ, բայց այն, թե ինչքան է սահմանափակում դա մեր շարժունակությունը և նվիրում մեզ ցավեր ու ծանրության զգացողություն, դա ակնհայտ է:

Բա ինչ անենք, հարցնում եք՞ Իհարկե լուծում կա և դա մարմնին, ավելի ճիշտ ուղեղին հիշեցնելն է այն, ինչ ինքը մոռացել է, այն, գեղանի ու կառուցվածքային իմաստով հավասարակշիռ շարժում։

Ինչպես՞ Արդեն հասնում ենք այդ քննարկմանը, մի փոքր համբերություն։ Հետևիր ինձ, որ իմանաս այս պատմության շարունակությունը։

--

--

Hasmik Antonyan
hasmik.pro.telo

“What do you mean, what’s the matter with you? Nothing’s the matter with me, everything’s the matter with me, the same as it is with everybody else.” W. Saroyan