Da 5 Bloods

Սփայք Լին էլի փորձում ա անել the right thing, բայց չի համոզում։

editor
his dudeness | կինոմատեան
5 min readJun 15, 2020

--

Դուք ուշի ուշով հետևում եք Ամերիկայում տեղի ունեցող ցույցերին, ճպպացնում, գլուխ ճոճում, զարմանում, թե էս ինչեր են կատարվում, կարող ա նույնիսկ մտքի ծայրով չեք բացառում, որ սա հերթական գունավոր հեղափոխությունն ա, որ խեղճ Թրամփին նեղելու համար ինչեր են անում, որ էս սևականները ախր շատ են հաբրգել, ու որ ախր էդ ախմախին, որ սպանեցին, սկի նորմալ մարդ էլ չէր՝ նստած հելած, խմող ուռողի մեկն էր․․․ Հետո մտածում եք, լավ է, նաֆիգ, մենք ստեղ մեր դոդեկաֆոնիան ունենք, իրանք իրար թող միս ուտեն։ Ու վաբշե մի հատ նստենք իրիգունը մի նոր կինո նայենք թեթևնանք։ Ահա ուրեմն եթե դուք լարվում եք սևականների ակտիվությունից ու դուք ալարում եք խորանալ չորս դարի ստրկատիրական պատմության, սեգրեգացիայի, անհանդուրժողականության ու ոստիկանական ամենաթողության մեջ, ուրեմն երևի անցեք Սփայք Լիի նոր ֆիլմի կողքով։ Սփայքը ամենահայտնի սևամորթ ռեժիսորն ա ու սովորաբար եթե ֆիլմ ա նկարահանում, ուրեմն ասելիք ունի իր սև ախպերների ճնշված վիճակի մասին։

Եթե դուք կինոն նայում եք՝ անկախ ռեժիսորի մաշկագույնից ու եթե առավել ևս կուրսի եք Սփայք Լիից, ուրեմն դե պիտի որ հաստատ նայեք Նեթֆլիքսում դուրս եկած Da 5 Bloods-ը։ (Էլ երևի չասենք, որ էս քաքլան քովիդի պատճառով խոշոր պրեմիերաները մեղմ ասած քիչ են)։ Da 5 Bloods-ը Վիետնամի պատերազմի չորս սևամորթ վետերանների մասին ա, որոնք 2019 թվին վերադառնում են Սայգոն, որ գտնեն իրանց հինգերորդ ընկերոջ աճյունը ու ձեռի հետ՝ մի սնդուկ ոսկի, որոնք թողել էին էէէէն վախտ։ Եվ իհարկե, սա ոչ էնքան արկածայի էքշն ա՝ հարստություն պեղելու մասին, որքան դրամա նրա մասին, թե ինչ ահավոր ա եղել (ու հավանաբար կա) Ամերիկայի սև համայնքի վիճակը։

Ստեղ եկեք մի հատ էլ զեղում զեղենք։ Իհարկե, շատ խորհրդանշական ա, որ ֆիլմը լույս ա տեսնում հենց էս օրերին, երբ Ամերիկան ցնցվում ա՝ ոնց որ թե աննախադեպ ծավալի սև ցույցերից։ Black Lives Matter արտահայտությունը արդեն երևի գիտեն Մալաթիա-Սեբաստիայի քուչեքում ֆուտբոլ տշող բալեքը։ Սաղ աշխարհը փոփ-քորնը ձեռքին քննարկում ա Ամերիկայի ճակատագիրը, մի քիչ էլ ղժժում ա։ Սփայքը, որպես սև ակտիվիստ, միշտ իրա ախպերների կողքին ա։ Ավելին, էն ինչ կատարվում ա հիմա Ամերիկայում պատկերվել ա Սփայքի վաղ, ամենահայտնի ու ամենաուժեղ կինոնկարում՝ Do The Right Thing-ում․ ոստիկանների անհամափաչ գործողություններ, մահ, վայրագություններ, անմեղ ռեստորանի ավիրում, ցասում և շառաչ (իհարկե, ոչ պատահաբար, այլ որովհետև նման իրադարձությունները լինում են ԱՄՆ-ում պարբերար արդեն տասնյակ տարիներ)։

Իսկ ահա Da 5 Bloods — ը սյուժեի մակարդակում թեև ոչ էդքան ուղղակի, բայց էլի զուգակցվում ա իրականությանը։ Նախ դեռ տիտրերից առաջ մեզ մի քանի րոպե վավերագրական ձևերով պատմում են, թե ինչ տականք էր Ամերիկան, որ իրա սեփական քաղաքացի սևերին վերաբերվում էր քաքի պես, բայց ինչ-որ գրողի տարած կորեացիենրի յանի իրավունքների համար ուղարկում էր էդ նույն սևերի մեռնելու ջունգլիներում։ Դրանից առաջ էլ՝ քխ ֆաշիստներին հաղթելու համար (չնայած 36 թվի Օլիմպիադայում նացիստները սև մարիզկներին վերաբերվում էին նորմալ մարդկանց պես, իսկ ԱՄերիկայում՝ չէին թողնում մտնել հանրային զուգարան ու կաֆե):

Իհարկե, հիմա, մեր օրերում ծերացած սևուկ բիձեքը արդեն էդքան զայրացած չեն։ Իրանցից մեկը նույնիսկ Make America Great Again կեպկայով ա ֆռֆռում ու շատ էլ սիրում Թրամփին։ Ու հիմա որպես տուրիստ կարելի ա հանգիստ նստել ինքնաթիռ ու գալ էն երկիրը, որի կեսի մաման իրանք՝ Անքլ Սեմի հրամանով լացացրել են։ Իսկ հետո պարզվում ա, որ էդ իրանց հինգերորդ Blood — ը, սպանվածը, իրանցից ամենախելոքն էր ու ամենաակտիվիստը, Դր․ Քինգի հետևորդ էր, քարոզում էր պայքար սևերի իրավունքների համար։ Իսկ երբ պատահաբար հայտնաբերվեց մի սնդուկ ոսկին, ասեց, որ էս հարստությունը անպայման պիտի օգտագործվի մեր սև ախպերների կյանքը դզել-փչելու համար․․․ Բնականաբար, հիսուն տարի հետոյվա Blood-երը արդեն մի քիչ ուրիշ պլաններ ունեն։

Սրան գումարած, պատմությանը խառնվում են ընգերներից մեկի տղան (վյետնամցիների հաջորդ սերնդի հետ հարաբերություններ), ֆրանսիացի վոլոնտյորներ (Վյետնամը դոմփած մեկ այլ կոլոնիալ պետության մեղքի զգացում + կարծրատիպեր տուպոյ պինդոսների մասին), տեղացի զբոսաշրջիկ (իրա նախնիներին սպանում էին ամերիկացիները, իսկ հիմա ինքը ամերիկացիներին ֆռֆռցնում ա իրա երկրում) ու չար կապիտալիստներ։

Թվում ա թե, Սփայքը հեսա-հեսա պիտի գմփցնի, պիտի խոսի ամենացավալի թեմաներից՝ փայլուն կինոլեզվով, հումորով ու սուր ծակոցներով։ Բայց ինչպեց ցույց ա տալիս հետագա ընթացքը, Սփայքի թվիթերն ու մուննաթները հարցազրույցներում արդեն գրեթե չեն տարբերվում իրա կինոներից։

Սև համայնքի խնդիրների․ Դր․ Քինգ/Մալքոլմ Էքս հակադրության մասին արդեն, ինչպես նշվեց, շատ, շատ ավելի հզոր ձևով խոսվել ա դեռ 30 տարի առաջ Do The Right Thing-ում։ Արյունոտ փողերի ու գանձերի որոնման մասին շատ ավելի հետաքրքիր ու կլանիչ ձևով արդեն պատմվել ա հրաշալի Inside Man-ում։ Ընկերության ու նվիրվածությունը տեսել ու հիշել ենք 25th Hour-ում։ Իսկ պարզապես սյուժետային զավյազկայի մակարդակում շատ ավելի զորեղ էր նախորդ Blackkklansman-ը (թեև ստեղ էլ խայծը ավելի լավն էր, քան վերջնական արդյունքը)։ Իսկ ամենաանհարմարը էն ա, որ ֆիլմում բարձրացվող սոցիալական, քաղաքական հարցրերը էնքան ուղղակի ու կացնային են ներկայացվում, որ երևում ա՝ ակտիվիստ Սփայքը վերջնականապես հաղթել ա արտիստ Սփայքին։ Ասենք, սենց քայլում են չորսով ու ինչ-որ պարզունակ մտքեր են փոխանակում, ծիպա՝ “Թրամփը քխն ա”, “Մեզ ուղարկում էին կռվելու, իրանք մնում էին շտաբերում”, “Էս ոսկիները պետք են մեր սև ախպերներին, ոչ թե մեզ”, “Էն խեղճ սև վազորդին չէին թողնում մտներ կաֆե”, “Մեր պետության հիմնադիր-հայրը ուներ 123 ստրուկ”։ Ու որպեսզի մենք իրոք մի բան սովորենք, Սփայքը բռնում ամեն նոր նեյմ-դրոփինիգ ժամանակ ցուց ա տալիս քննարկվող մարդու ֆոտոն վիքիպեդիայից։

Ու այս ամենը՝ երկուսուկես ժամ։ Իսկ եթե գումարենք, որ որոշ սյուժետային գծեր ամոթալի օճառային են ու տեղ-տեղ ուղղակի գլխառադի արդյունք, ապա էլ ավելի ես տխրում։

Դե, Սփայքը ուզում էր ցույց տար Վյետնանում կռվող սև ախպերներին։ Դե, ցույց տվեց։ Բան փոխվե՞ց։ Չէ։ Do The Right Thing-ը մինչև հիմա հիշվում ու նորովի ա բացահայտվում։ Da 5 Bloods-ը կմոռացվի Նեթֆլիքսի արդեն հաջորդ միջին խոշորության ռելիզի ժամանակ։

--

--