Սիսթեմ օն Դաու

Հայկական կոնյակի շիշը և սկանդալային մեգալոմանյակային կինոխաղալիքը։

editor
his dudeness | կինոմատեան
6 min readMay 23, 2020

--

Նորին Դյուդությունը մանուկ հասակում սիրում էր իր մանկական սենյակում փոքրիկ այլընտրանքային իրականություններ ստեղծել։ Կուբիկներից քաղաքիկներ կառուցել, դրանց փողոցներում քշել խաղալիք վուվուներ, բնակեցնել այդ ամենը մարդուկներով ու դինոզավրներով, ծայրահեղ դեպքում՝ սեփական ուժերով պլաստիլինից կերտել նոր հերոսների ու դեմ հանել վերոնշայլ դինոներին։ Շատ կայֆ էր նաև էպիկական էքշնի համար շենքերից մեկի տապալումը կամ, օրինակ, պլաստմասե ինքնաթիռը լուցկիներով պատելը և պայթյունի էֆեկտ ստանալը։ Այդ դեկորացիաները, որոնք մանկիկի տպավորվող ուղեղում թվում են եթե ոչ ամբողջապես, ապա գոնե մասամբ իրական։ Ու մի ուրիշ դեմիուրգական հաճույք էր նստել ծնկների վրա սովետական մաշված պարկետին ու սեփական աշխարհում անել ինչ ուզում ես։

Նույն բանը Դյուդից առաջ և հետո արել են ու անելու են բյուրավոր այլ մանկիկներ։ Բայց մեզանից միայն մեկը կարողացավ անել այս նույն բանը ոչ թե հորինած մինի-իրականության սահմաններում, այլ հենց այս, մեր միակ ու անկրկնելի աշխարհում։ Եվ նրա անունն էր Իլյա Խրժանովսկի։ Փոքրիկ Իլյան՝ հրաշալի անիմատոր Անդրեյ Խ․-ի որդյակը, 2000-ականներին նկարահանել էր մի հատիկ էքսպերիմենտալ կինոնկար, որտեղ, ինչպես պատմում են, դերասանները խմում-հարբում էին ու իմպրովիզ անում։ Ու էդ կասկածելի պորտֆոլիոն ձեռքի տակ Իլյուխան կարողացավ գտնել մի ռուս օլիգարխի (որոնց մասին ինչքան էլ բոցեր նկարի Գայ Ռիչին ու երգեր գրի Ռոբի Ուիլյամսը, մեկ ա՝ իրականում դրանք ավելի է սյուռ են, այդ խորհրդավոր ռուս օլիգարխները) ու համոզել, որ վերջինս ֆինանսավորի ռեժիսորի նոր պրոեկտը՝ լեգենդար խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաույի բայոպիկը։ Բայց փոքրիկ Իլյան չէր ուզում պարզապես կինո նկարեր։ Իլյան ուզում էր ստեղծեր իր աշխարհը, որտեղ ինքը կլինի Աստված ու որտեղ ամեն ինչ կլին իսկական, ոչ թե կինոական ու դուբլերով։ Ու Իլյան Խարկով քաղաքում շինեց մի ամբողջ համալիր, որը դարձավ Ինստիտուտը՝ կիսամիֆական գիտական հիմնարկություն, որտեղ աշխատում ու ապրում են Լանդաուն (որին բոլորը դիմում են պարզապես Դաու) ու էլի հարյուրավոր մարդիկ։ Ու Իլյան որոշեց, որ կինոյի ավելի թրու լինելու համար, պետք ա, որ դերասանները հագնվեն 1940–50-ական թվերի նման (ընդհուպ մինչև ներքնազգեստ), ուտեն, խմեն, աշխատեն, ու սկի դերասան էլ չլինեն՝ եթե պետք ա ֆիզիկոս, ուրեմն կլինի իսկական ֆիզիկոս, նացիստ՝ կբերենք նացիստ, միլիցա՝ իսկական միլիցա, և այլն։ Հա, տենց էդ մարդիկ կապրեն, իսկ խորամանկ Իլյան այդ ամենը կնկարի։

Long story short — Լանդաուի մասին բայոպիկի փոխարեն Իլյան տասը տարի շարունակ նկարահանեց 700 ժամ նյութ ինստիտուտի տասնյակ բնակիչների մասին (որի համար խորհրդավոր ռուս օլիգարխը վճարեց, ենթադրում են, մինչև 70 միլիոն ամն տուգրիկ, յոթանասուն միլիոն)։ Հետո էդ սաղ ժամերը շատ տարօրինակ ձևի պրեմիերա արեց Փարիզում, որտեղ իրար միացված երկու թատրոններում կարելի էր առանց դադարների ու տիտրերի նայել էդ ամեն ինչ (երեք օրվա մուտքի համար վճարելով 160 եվրո)։ Հետո տարավ երկու ֆիլմ Բեռլին, ու էդտեղ պատմությունը դարձավ շատ, շատ տարօրինակ։ Մեծ, մեծ, քաքոտ սկանդալ բարձրացավ, որի հոտերը մինչև հիմա չեն ցնդել հատկապես ռուսական կինոտուսովկայում։

Նախ, որքանով էր էթիկապես ընդունելի մարդկանց փակել, խմացնել ու կողքից նկարել։ Հետո կա տեսարան, որտեղ ռուս նեո-նացիները կամերայի ու խույվորած այլ մարդկանց աչքի առաջ կենդանի խոզուկ են մորթում։ Հետո կան իսկական սեքսի տեսարաններ (տենց էլի են անում, բայց դե հազարից մեկ ու շատ ողջունելի չի դա)։ Հետո կան չռփոցներ ու տփոցներ՝ իսկական։ Գիտական փորձերի տեսարաննում կան մանկատներից բերված նորածիններ։ Ու կա մի տեսարան, որտեղ չեկիստը շշով սեռական բնույթի գործողություններ ա կատարում հերոսուհու նկատմամբ։ “Երևան” կոնյակի շշով, դա էլ նշեմ։ Եվ շատերի կարծիքով դա արդեն ոչ թե կինո ա, այլ սնաֆֆ, torture porn, որը պետք ա դատապարտել ու չուրախանալ։

Դեեեեհ, Դյուդը հավաքվեց ու նայեց էս տարօրինակ սերիալի երեք ֆիլմերը (հիմա արդեն մի տասնյակ կա, ու ամեն շաբաթ նորերն են հրապարակվում)։ Առաջինը՝ Բեռլինում շուխուռ հանած Դաու․Նատաշան։ Ինստիտուտի բուֆետի աշխատող Նատաշայի մասին, որն էդ նույն բուֆետում պարբերաբար կռվում ա գործընկերուհու հետ, հետո հանդիպում ա ֆրանսիացի ֆիզիկոսի, սիրահարվում, քնում հետը։ Իսկ հետո ինչ-որ մեկը դանոս ա գրում, որից հետո Նատաշային սկսում են հարցաքննել։ “Երևան” կոնյակի շշով։

Ֆիլմը տևում ա երկուսուկես ժամ գրեթե։ Տեղ-տեղ բռնում խփում ա, որ տեղից չշարժվես (հիմնականում՝ չեկիստ առօրեական խավար էներգիայի շնորհիվ), տեղ-տեղ սկսում ես էնկողմ նայել, որտև շատ անհարմար լոքշ ա ամեն ինչ։ Հատկապես, երբ Նատաշան ու Օլյան հարբում են ու սկսում են իրար խեռել։ Ասենք, հա, գիտենք, ռուսները սիրուն են խմել ու կիրառել խույ բառը, բայց, պետք չի դա ցույց տալ քառասուն րոպե։ Եվ երկու քառասունն անց մարդկանց սեքսն էլ ամենագրավիչ իրադարձություններից մեկը չի։ Հետո գալիս ա շիշը։ Ինչպես ենթադրում ա Դյուդը, ֆեմինիստների զայրույթը տեսարանի իրականության պահով չափազանցրած ա․ տհաճ տեսարան ա, բայց ոչ ավելին։ Իսկ թե ինչպիսին էր ֆիլմը ամբողջությամբ։ Դեեե․․․ Առանձնապես ոչ մի բան, հատկապես տարիների միֆականացման ու հայփի ֆոնին։ Բայց դեռ շուտ էր ենթադրություն կազմելու ամբողջ նախագծի մասին։ Եվ դյուդը դիտեց ևս երկու կտոր (շրջանցելով 6 ժամանոց Դեգեներացիան, որտեղ մորթում են խոզուկին՝ ներող, վեց ժամի առողջություն չկա)։

Դաու․Երեք օրը արդեն առանց էքստրիմի ու բավական ավանդական կամերային դրամայ ա՝ բուն Լանդաուի ու իր երիտասարդության սիրո՝ Մարիայի հանդիպման մասին։ Երկար խոսում են, թե ինչ են կորցրել, ինչու են իրար կորցրել։ Տանգո են պարում։ “Երևան” կոնյակ են խմում (էս անգամ մենակ խմում են, բարեբախտաբար)։ Հետո գալիս ա Լանդաու կինը՝ Նորան, ու սկսում են երեքով բավական awkward զրիցել։ Well, ok։ Հաջորդը։

Դաու․ՆորաՄամա՝ վերոնշյալ կնոջ հրավերով իրանց տուն ա գալիս Լանդաուի զոքանջը։ Շատ ֆակտուռնի ծյոծ։ Գալիս ա, սկսում ա զոքանջություն անել։ Նորան էլ էստեղ նորմալ բացվում ա։ Մի քիչ երևում ա Դաուն, բայց հիմնականում մեր ու աղջիկ խոսում են իրար հետ, թե ով ում չի սիրում, ով ում ա ավելի շատ նեղացրել, մերը Նորային ասում ա, որ ինքնասիրություն չունի ու Լանդաուի համար ծառայ ա աշխատում, իսկ Նորան ասում ա, որ սիրում ա ու լավ ա անում, ինչ անում ա, իսկ մաման իրան ջահել ժամանակ անընդհատ հայհոյում էր ու դա սեր չի։

Էս ամեն ինչ սիրուն կամերայով նկարած։ Սիրող դերասանները, որ խաղում են, թե չեն խաղում, մի խոսքով՝ լավ են նայվում։ Որոշ պահերի սկսում ես փորձել հետևել հերոսների դրամաներին, կարեկցել։ Բայց ընդհանուր առմամբ․․․ Տաս տարի՞։ Յոթ հարյուր ժա՞մ։ Յոթանասուն միլիո՞ն։

Երևի մարդ կգտնվի, որ կասի՝ դե պիտի ավելի շատ նայես, որ նորմալ պատկերացում կազմես։ Մարդ էլ կլինի, որ կասի՝ արդեն պարզ ա, որ աննախադեպ շեդևր ա, որովհետև իսկական ա։ Իսկ աննախդեպ հայփի ալիքը բռնած Խրժան ֆիլմերի լույս տեսնելուց ու սկանդալի առավել քաքահոտ ստանալուց հետո սկսում ա խառնել իրար հին ու նոր վկայությունները՝ արդեն էդքան էլ իրական չի ամեն ինչ, շիշը ոչ մի տեղ չեն մտցնում, մարդիկ ապրում էին տեղում, բայց մարդ կար՝ գնում էր, հետո գալիս էր, սովորական դերասանների պես, որբ մանուկները աղիողորմ չեն ճչում, այլ հետո վրայից լաց ենք ավելացրել գեղարվեստական էֆեկտի համար։ Ու չէինք խմցնում, այլ ով ուզում խմում էր։ Ու սա տոտալիտար չարիքի դիմակը պատռելու համար էր։ Այ-այ-այ։ Ու ոչինչ, որ էդ նպատակի համար, մենք էլ մի քիչ տոտալիտարիզմ խաղանք, զաթի օլիգարխը փողը տալըմ ա։ Բլա-բլա-բլա։

Դաուն էլի հայկական կոնյակ ա կոնծում

Մի խոսքով, Դյուդը կարծում ա, որ էս ամեն ինչի մեջ իրականությունն ավելին չի, քան իր փոքր ժամանակվա պլաստիլինե մարդուկների ու ռետինե դինոզավրների կռիվ-կռիվների մեջ՝ սովետական պարկետի վրա։ Ուղղակի ինչ-որը մեկը իրա մինի-քաղաքները սարքում ա հին կուբիկներից, մյուսը՝ լեգոներից, իսկ Իլյա Խրժանովսկին՝ իսկական քարերից ու իսկական մարդկանցով։

--

--