Uncut Gem, The Waves, Honey Boy, The Report

․․․որոնց մասին պետք ա հիշել էն ժամանակ, երբ ֆեյսբուքում ուզում եք գրել “մի հատ կինո ասեք նայեմ”։

editor
his dudeness | կինոմատեան
5 min readFeb 28, 2020

--

Uncut Gems

Գլխավոր խայծը՝ մեր օրերի ամենավատ կատակերգություններում հետևողականորեն խաղացող ու դեռ հաճախ դրանք արտադրող Ադամ Սանդլերը ծայրահեղ ոչ տիպիկ դերում։ Այո, նույնիսկ ավելի քիչ տիպիկ, քան Պոլ Տոմաս Անդերսոնի Drunk Punch Love-ում (որը անշուշտ գլուխգործոցին մոտ ֆիլմ ա)։ Թայթլների ժամանակ տեսնում ենք, թե ոնց են եթովպացի հրեաներ տակից ցրում մի ինչ-որ գժական անմշակ օպալ։ Հետո հանդիպում ենք Սանդլերի շուստռի հրեա վաճառականին, որը անընդհատ վազվզում ա, անընդհատ սրա-նրա հետ գործ ա բռնում, մեկին գցում ա, մյուսին խոստումներ ա տալիս, մյուսից թռնում ա, որ էն չորրորդին մի բան առաջարկի, ու տենց շարունակ։ Ու տենց անդադար։ Դրա արանքում դեռ սիրածի ու կնոջ տասովկեքն ա անում ու բասկետբոլ ա նայում։ Մի րոպե հանգիստ չկա։ Մի պահ կարող ա թվալ, որ էդ դինամիկան հոգնացնում ա, բայց իրականում ամեն ինչ շատ թույն ա ու ըստ էության պարզունակ սյուժեն ապրում ա բաց ներվի ու Սանդլերի բռնցրած խաղի շնորհիվ։ Ու դե հաճելի բոնուս՝ շուստռի հրեայի գլխավոր մրցակիցը իր իսկ սեփական հայ փեսան ա` Էրիկ Բողոսյանի կատարմամբ (էլի շատ հաճելի կատարմամբ):

Սաֆդի ախխերների նախորդ գործն էլ նման որակներ ուներ, բայց էնտեղ անդադար խոսացող Սանդլերի տեղը քչախոս ու ներվային Ռոբերտ Պատինսոնն ա։

The Waves

A24 ստուդիայի կինոները կարելի ա ուղղակի ցուցակով քաշել նայել, ինչ-որ անհավական որակյալ գործ են անում, սամթը բռնել են, համարյա ոչ մի փուստ կրակոց։ Մենակ 2019-ին` Uncut Gems, The Waves, The Farewell, Midsommar, Lighthouse։ Այո, կառլ, այդ ամենը մի հատիկ համեստ ինդի գրասենյակում։

The Waves-ի մասին ահագին խոսում էին էն կոնտեքստում, թե՝ ափսոս, որ չկա Օսկարներում (մեկ էլ Farewell-ի մասին էին ասում)։ Եվ իրոք, հանգիստ կարար լիներ։ Երկար, անշտապ, բայց բնավ ոչ լոքշ երկու ժամից ավելիանոց պոետիկ դրամայ ա, որտեղ ամենաանսպասելի պահին գլխավոր հերոսը դառնում ա երկրորդական ու պատմությունը լրիվ ուրիշ տեղ ա տանում։ Բայց ամեն ինչի սկիզբը սևամորթ միջին դասի հպարտ հայր-որդի-աղջիկ-խորթ մայր թիմն ա, որտեղ ամեն ինչ հրաշալի ա, մինչև էն պահը, երբ որդին չի դիմանում շրջապատի սպասումների ճնշմանը ու սկսում ա էշություններ անել։

Երկրորդ կեսում հայտնվում ա Լուկաս Հեդջեսը։ Լուկաս Հեջդեսի ֆիլմոգրաֆիան նույնպես կարելի ա ուղղակի հերթով նայել՝ տղեն ուղղակի գազան ա, չեմ հասկանում, ոնց կարելի ա ընտրել պրոեկտներ, որոնց մեջ ձևի համար չի լինում մի հատիկ միջակություն։ The Waves-ը դրա ապացույցն ա։

Շատ սիրուն ֆիլմ ա, անսպասելի վիճակում հայտնված լավ մարդկանց մասին, որոնք կորցնում են իրար, բայց շատ են ուզում նորից իրար գտնել։ Ու անհավանական սիրուն՝ վիզուալի պատասխանատուները ջանք ու եռանդ չեն խնայել մեր հեռուստացույցների ուղղանկյունները շարժվող կտավի վերածելու համար։ Ապրեն բոլոր մասնակիցները։

Honey Boy

Էս արդեն Ամազոնն ա, A24-ը չի, բայց, գրողը տանի, ստեղ նույնպես կա Լուկաս Հեդջեսը։ Dude, seriously, ո՞նց ես տենց անում։ Բայց իրականում սրա խայծը ուրիշ ա․ Honey Boy-ը մեզ բոլորիս նախևառաջ Տրանսֆորմերներից ու մի քանի ուրիշ տուպոյ բլոքբասթերներից հայտնի Շայա Լաբաֆի ինքնակեսնագրական ինքնաթերապիան ա։ Մայքլ Բեյից Ֆոն Տրիերի մոտ փախած, հետո Ֆոն Տրիերից ու սաղ աշխարհից թաքնված Լաբաֆը հանկարծ հետ եկավ սեփական սցենարով, որտեղ պատմում ա իրա ու հոր բարդագույն հարաբերությունները, երբ ինքը թինեյջեր էր ու նոր դառնում էր դերասան։ Հեդջեսը խաղում ա կակբի մեծացած Լաբաֆին, որը հոգեբանի հետ վերհիշում ա մանկությունը։ Էնտեղ մանուկ Լաբաֆին ֆանտաստիկորեն մարմնավորում ա հերթական դեռահաս վունդերկինդ Ժուպեն, իսկ Լաբաֆի պապային խաղում ա Լաբաֆը։

Ու էլի, կարծես թե հեչ նորություն չի, հատկապես ինդիում՝ շատ հողեղեն, սովորական մարդիկ, մեծանալու պատմություն, ծնողների հետ բարդություններ։ Բայց ձևը, ակցենտը, ֆոկուսը՝ ամեն ինչ բռնացրած ա, ամեն ինչ սիրուն ա, դրաման ու սենտիմենտալությունը երբեք չեն անցնում սահմանները։ Չնայած, իհարկե, կոնտեքստն էլ ա շատ կարևոր։ Երբ պատկերացնում ես, որ Լաբաֆը՝ խաղալով իրան էդքան, ըմ, կասկածելի մեթոդներով մեծացրած սեփական հորը, հասկանում ես, որ իրա համար էդ ոչ այլ ինչ ա, քան սեփական անցյալի ցավոտ ուրվականների հետ հարցերը լուծելու ձև։ Էն, ինչ-որ չի կարողանում անել կինոյի մեջ Լաբաֆը (Հեդջեսի կատարմամբ)։ Ու մնում ա ուրախանալ, որ անննասուն Տռանսֆորմներից մեծերի աշխարհ մտած տղեն հիմա վերջապես գտնում ա ինքն իրան ու լավ, անկեղծ, ջերմ ֆիլմերի մեջ ա մասնակցում։

The Report

Խայծը՝ իրական պատմություն Գուանտանամոյի խայտառակություններին վերաբերող հետաքննության մասին, պլյուս գլխավոր դերակատար, իր սերնդի ամենահրաշալի մարդկանցից մեկը՝ Ադամ Դրայվերը։ Որպեսզի պարզ լինի, թե 2019-ը ինչքան դրայվերական տարի էր, հերիք ա նշել, որ մայիսին Կաննում ցույց տվեցին Դրայվերով՝ Ջարմուշի զոմբիականը, իսկ աշնանը մեկական շաբաթ տարբերությամբ Նեթֆլիքսում դուրս եկավ The Marriage Story-ն, Ամազոնում՝ The Report-ը, աշխարհի էկրաններին՝ վերջին Star Wars-ը, որը չնայած անիմաստ փող քամոցի էր, բայց Դրայվերի Կայլո Ռենը սաղ եռապատման միակ ուշադրության արժանի էլեմենտն էր։

The Report-ը մի քիչ ստվերում մնաց, բայց շատ իզուր։ Թղթաբանության մասին պրոցեդուրալ դրաման էնքան լավ ա մտածված, որ մի պահ դառնում ա համարյա թրիլլեր, չնայած մարդիկ գրեթե դուրս չեն գալիս գրասենյակներից, իսկ մենք արդեն գիտենք, որ Գուանտանամոյի մասին մեծ բացահայտումներ են եղել։ Ճիշտ ա, ի տարբերություն, ասենք, The Post-ի կամ All the President's Men-ի (որնք էս ֆիլմի ավագ քույր-եղբայրներն են), միայնակ հերոսը այդուհանդերձ ոչ թե անկախ լրագրող ա, այլ քաղաքական ուժերից մեկի պաշտպանության տակ եղած մասնագետ, մեկ ա՝ Դրայվերը կարողանում ա փոխանցել անհատի՝ անհավատալի դաժանության դեմ՝ երբեմն անիմաստ ու ապարդյուն պայքարի ծանրությունը։ Էն տեսարանը, որտեղ ինքը նստած ա իրա report-ի երկու աշտարակների միջև ու խելոք սպասում ա, մինչև կաստում-շլվարներով չինովնիկները իրանց գնահատականները կտան, անմոռանալի ա։

--

--