I’m Thinking of Ending Things | 2020

Չառլի Քաուֆմանի շատ խուճուճ համարյա հորորը։

editor
his dudeness | կինոմատեան
3 min readSep 9, 2020

--

Կան ռեժիսորներ, որոնք ծնվել են, որպեսզի պայթեցնեն մեր ուղեղները (mind blowing, կամ ավելի էքսպրեսիվ տարբերակ՝ mind fucking)։ Լայն ճանաչվածներից են Դևիդ Ֆինչերն ու Քրիս Նոլանը։ Էն որ կինոյից հետո օրեր ու շաբաթներ, երբեմն ամիսներ ու տարիներ մարդիկ իրար պատեպատ են տալիս սրա, նրա կամ էն մյուսի իրական նշանակության, սիմվոլի ու ակնարկի համար։ Ապրեն նրանք։ Բայց քանի որ Tenet-ը մենք դեռ հայտնի չի երբ կտեսնենք, եկեք մեր ուղեղները պայթեցման համար տրամադրենք ավելի քիչ հայտնի լայն շրջանակներում, բայց շատ սիրված որոշակի նեղ շրջանակներում Չառլի Քաուֆմանի նոր, ըմ, թրիլերը․ հատուկ մերսիներ Նեթֆլիքսին։

Չառլի Քաուֆմանը ինտելեկտուալ ուղեղապայթեցման ռահվիրա է։ Երբեք ոչ մի բան Չառլիի կինոներում նենց չի, ոնց որ թվում ա։ Ի դեպ, եթե էս անունը ձեզ ոչինչ չի ասում, փույթ չէ, դուք հաստատ տեսել եք իրա սցենարներով նկարված Being John Malkovich — ը և Eternal Sunshine of the Spotless Mind-ը։ Ոչ պակաս խուճուճ ու կայֆն են Synecdoche New York-ը ու արդեն Չառլիի ռեժիսորական Anomaliza-ն (տիկնիկային անիմացիոն, ի դեպ): Եվ ահա, երկրորդ ռեժիսորականը․ երիտասարդ աղջիկը (անունը դժվար ա կոնկրետացնել՝ Լյուսի, Լուչիա կամ տենց մի բան) գնում ա բոյֆրենդ Ջեյքի հետ իրա ֆերմեր ծնողների տուն ընթրիքի։ Սկզբում լիքը խոսում են մեքենայի մեջ, հետո լիքը խոսում են դեսից դենից, իրար պոեզիա են արտասանում, տղեն կինոյից ա խոսում, աղջիկը գործից և այլն։ Իսկ տանը իրանց սպասում են բավական կտցրած, բայց նաև ժպտերես մաման-պապան։ Զրույցը շարունակում են չորսով։ Հետո սկսում են քլիթչերը․ ժամանակը ու իրականությունը սկսում են խախտվել։ Էդ պահին հասկանում ես, որ երևի նախորդ տեսարաններում պետք էր ավելի ուշադիր լսել ու նայել։

Էդ տան կտորում արդեն սկսվում ա անտելի դիսկոմֆորտը։ Քանի որ ֆորմալ ժանրը հորոր ա (սարսաաաա՜փ), իսկ միջավայրը, ինտերյերը ու խփնվածության աստիճանը մեղմ ասած տրամադրող են, ամեն պահի սպասում ես ահավոր ու ահասարսուռ մի ինչ-որ շրջադարձի (զոմբի, մանյակ, դիակ, տենց մի բան)։ Բայց ոչ մի տենց բան տեղի չի ունենում, բայց էդ սպասումը անընդհատ ճնշում ա։ Մյուս կողմից, ճնշում ա նաև կադրի համարյա քառակուսի ձևաչափը, որը եղանակի (ուժգնացող ձնամրրիկ) ստիպում ա մարդուն կասկածել, որ ինքը մի քիչ կլաուստրաֆոբիկ ա։

Հետո էդ դիսկոմֆորտը փոխակերպվում ա թելը կորցնելու մանթոյի զգացողության։ Էն որ՝ հլը մի րոպեեեե, բա մի քիչ առաջ ասում էր, որ ինքը նկարիչ ա, ո՞նց դարձավ ֆիզիկոս։ Բա էս էս ծնողները ինչի՞ դարձան զառամյալ ծերուկներ։ Հո՜պ, շորը էս գույնի չէր, աաաաաաա։ Ու փորձում ես էդ ամեն ինչի մեջ խոր իմաստներ ու թաքնված մտքեր փնտրել։ Իրականում, առաջին հայացքից հավանական ա, որ ձեր տարբերակը չհամընկնի իրականության հետ (որը հեշտ գուգլվում ա մի պարզ պատճառով՝ ֆիլմի սկզբնաղբյուրում գիրք ա, որը կարդացած մարդիկ արդեն ամեն ինչ գիտեն), բայց նույնիսկ էդ փնտրուքները հավես են, իսկ դիսկոմֆորտին սկսում ես սովորել։ Ու դե դերասական քառյակին (+ զուգահեռ ներկայացվող դպրոցի տարիքով պահակը) հետևելը ու դիալոգներին լսելը էնպես չի, որ ինքնին հաճելի չի։

Նայել/չնայել — Նայել, եթե սկզբունքեր դեմ չեք մնալ առանց պատասխանների ու խճճվել ինտելեկտուալ mind blowing-ի ցանցում

--

--