Յոյո՜, Հիտլեր կապու՜տ

Տայկայի ամենախոստումնալից, բայց ավաղ ամենալոքշ կինոն։

editor
his dudeness | կինոմատեան
3 min readFeb 5, 2020

--

Նոր Զելանդիան ոչ միայն այն երկիրն ա, որտեղ ոչխարների քանակն ավելի շատ ա, քան մարդկային բնակչությանը ու ոչ միայն Միջերկրի երկրային ներկայացուցչությունը։ Նոր Զելանդիան ժամանակակից ոչ հոլիվուդյան կինոյի ամենափախած անուն-ազգանուն ունեցող ռեժիսորի ծննդավայրն ա։ Տայկա։ Ուայտիտի։ Տեղացի մաորիների և ռուսաստանի հրեաների հետնորդ Տայկային Օվկեանիային էս կողմ մեզանից շատերը իմացան անսպասելի ապշեցուցիչ What We Do In Shadows-ի մոքյումենթարի կատակերգությունից, որտեղ արվեց գրեթե անհնարինը՝ թարմ ձևի ներկայացվեց վամպիրական թեման։ Հազիվ էինք խելքի եկել հռհռալուց ու Տայկա Ուայտիտի անունը սովորելուց, երբ դուրս ելավ Hunt for the Wilderpeople-ը՝ խեղճուկրակ մաորի թինեյջերի ու խեղճուկրակ անգլոսաքս Սեմ Նիլի մասին։ Իսկ չալարեցին ու քերեցին Տայկայի նախորդ ֆիլմերը՝ Eagle vs Shark և The Boy, որոնք նկարվել են ՆԶ-ում աննկարագրելի փոքր հնարավորություններով (երևի կարելի ա պնդել, որ հայաստանյան կինոարտադրության հետ համեմատելի), պարզ դարձավ, որ Տայկան ահավոր սիրում ա պատմել փոքր, մոլորված մարդկանց մասին, ովքեր առաջին հերթին պիտի հաղթահարեն իրանց ներքին բարդությունները։ Ու մեկ էլ շատ կարևոր մոտիվ ա զավակների ու ծնողների հարաբերությունները։ Հետո եղավ անաստված Դիսնեյի հետ աշխատանքը Thor-ում ու Mandalorian-ում, որից հետ անսպասելի հայտարարվեց երևակայական Հիտլերի հետ ընգերություն անող փոքրիկ նացիստի մասին գրքի էկրանավորման մասին լուրը։ Եվ դա այնքա՜ն գայթակղիչ էր, այնքա՜ն սյուռ էր հնչում, այնքա՜ն տայկակակն նյութ կար․․․

Ռուսական կինոթատրոններ “Ջոջո Ռեբիթը” տենց էլ չեկավ, իսկ դա նշանակում է, որ պետք էր սպասել թվային ռելիզին։ Էդ ընթացքում ֆիլմը ստացավ նկատելի մրցանակներ Տորոնտոյում ու նոմինացիաներ Օսկարում։ Ու թվում էր թե՝ մեզ սպասում է մի հրաշագեղ խզա՜ր։ Բայց․․․ Ոնց ասեմ։ Դե․․․ Չէ, չհամոզեցիք պարոն Ուայտիտի։

Ուրեմն, պատերազմի վերջերն են, 10 տարեկան Յոհանեսը պատրաստվում ա դառնալ Հիտլեր-Յուգենդնոցի կառկառուն անդամ ու ոչնչացնել հրեաներին։ Յոյոն ապրում ա մայրիկի հետ, քանզի հայրիկը կորել ա ինչ-որ տեղ Իտալիայում։ Յոյոն, ինչպես գիտեինք դեռ վաղուց, ունի երևակայական ընկեր՝ Ադոլֆ Հիտլերը (Տայկայի կատարմամբ), որը անընդհատ խեղճ երեխուն լավ, արիական խորհուրդներ ա տալիս։ Այդ թվում էն ժամանակ, երբ Յոյոն իրանց տան թաքստոցում հայտնաբերում ա մի հրեա աղջկա։

Սկիզբը խոստումնալից ա․ Բիթլզի Komme Gib Mir Deine Hand — ի (I wanna hold your hand-ի գերմաներեն տարբերակը՝ հատուկ համբուրգցիների համար) ու բիթլեմանիային հատուկ կադրերով հիտլերամանիան նկարագրող վինյետկան տրամադրում ա հավվես աբսուրդի, բայց բավական արագ ամեն ինչ դառնում ա պարզունակ ու տափակ։ Խոխմա պահերը սահմանափակվում են հազվագյուտ Տայկա-Հիտլերի տեսարաններով, սյուժեի ընթացքը սուպեր կանխատեսելի ա, իսկ հերոսները առանձնապես չեն հասցնում դառնալ ընկեր, որ մենք էլ իրանց համար շատ բալետ անենք։ Դե չէ, երբ նացիները ուտում են տաս տարակեն երեխու ուղեղը էդ իհարկե տխուր ա, ու նեղվում ես, բայց դե դա բավական մեծ սպեկուլյացիայ ա՝ տաս տարեկան երեխուն ոնց էլ նեղեն, մենք իրա կողմից կլինենք։ Բայց ախր Հոլոքոստի սարսափները, մանկական հայացքը և լացացնող կոմեդիան մենք արդեն տեսել ենք քսան տարի առաջ Բենինյիի մոտ՝ շատ ավելի հարուստ ու հյութեղ կատարմամբ (ու էդ ֆիլմն էլ դեռ վիճելի ա)։ Հետո, ինչպես նշվում էր մի դիպուկ ֆբ-քննարկման մեջ, էն ինչ էէէն առաջին լուրերի ժամանակ թվում էր վաու-ռադիկալ, իրականում շատ էլ հեշտ ու փափուկ էր․ պատերազմը վաղուց պատմություն ա, Հիտլերը միանշանակ վատն ա, ոչ մի նորմալ մարդ իրանով հրապուրված չի ու էս հնարքը, ստացվում ա, ի սկզբանե ապահավոգրված էր։ Իսկ ահա Տայկան, նույնի՛սկ Տայկան, ապահովագրված չէ փուստ կրակոցներից։

Հատուկենտ խոխմաներից, էն էլ կվնական որակի․ սպային ասում են գնա ավչառկաներ բեր (German Shepherds), ինքը բերում ա գերմանացի հովիվներ (German Shepherds)

Ու նույնիսկ Սքարլեթ Ջոհենսոնի ու Սեմ Ռոքվելի նման գելերի տաղանդը լրիվ վատնված ա։ Առաջինը ընդհանրապես խաղալու բան չունի, մենակ իրա բլոնդ սեքսիությունն ա առաջ բերում, երկրորդը ոնց որ Վես Անդերսոնի մոտի կես րոպեանոց կամեոներից մեկը լինի։ Ոնց որ փոքրիկ Յոհաննեսը առաջին տեսարանում չկարողացավ ուժ գտնել ու անտառում սպանել փոքրիկ ճագարիկին (ինչի պատճառով էլ ստացավ մականունը), տենց էլ Տայկան չկարողացավ հրաժարվել սովորականից ու փափուկից։ Ափսո՜ս։ Ու առավել ևս ափսոս, որ հաջորդ գործը մաորիամասսոնի լինելու հերթական Մարվելը, հետո հնարավոր ա հերթական Սթառ Վոռսը, ու փոքր, մարդկային պատմությունների համար էլ եսիմ երբ ժամանակ կգտնվի։

--

--