Մարդիկն ու Մարտինը

Ինչպես ես մի քիչ առնչվեցի Մարտին Սկորսեզեի զինակից Մարդիկ Մարտինի հետ։

editor
his dudeness | կինոմատեան
6 min readJul 5, 2020

--

Հիշում եք, դեռ քովիդից առաջ, անցյալ աշնանը, Նեթֆլիքսում լույս տեսավ Մարտին Սկորսեզեի Irishman-ը՝ երեք ու կես ժամ, գանգստթերներ, Դե Նիրո, Պաչինո, Պեշի, սլոու-մո, 60-ականների ռոք հիթեր։ Եվ սցենարի հեղինակ՝ Սթիվեն Զեյլիան։ Մեր հայազգին, որը Հոլիվուդի հատուկենտ սցենարիստներից ա, որոնք իրանք իրանցով սելեբրիթի են, մասնագիտացած ա գրքերի էկրանավորման վրա ու Մարտիի հետ մի անգամ էլ աշխատել ա Gangs of New York — ի վրա (որի ընթացքում խեղճ Մարտին ստիպված գործ ա ունեցել Վայնշթեյնի հետ)։ Բայց ամենահուզիչը էն ա, որ Զեյլիանը բնավ առաջին հայը չի մեր սիրելի Մարտին Սկորսեզեի սքանչելի կինո կարյերայում (Աստված երկար տարիների կյանք տա Մարտիին ու էլի թույն կինոներ)։

Մարտինի, Մարդիկի ու Հարվիի դեբյուտը (+Մանուգյանները)

Search results for “famous Armenians”

2000-ականների երկրորդ կեսում, երբ ձեր խոնարհ Դյուդը աշխատում էր հիմա անհավանական թվացող Ереван журнал с акцентом-ում, իմ ինտերնետի սերֆինգի զգալի մասը նվիրված էր հայտնի դրսի հայեր, որոնց մասին կարելի ա մի բան գրել թեմային։ Հավանաբար վիքիի Famous Armenians: Films բաժնում հանկարծ նկատեցի Մարդիկ Մարտին անունը։ Բացեցի, մեկ էլ տեսնեմ ինչ՝ Մարտին Սկորսեզեի ընկեր ու գործընկեր, միասին արել են 70-ականների մի քանի կարևոր կինոները։ Պահո՜, ասում եմ, էս ո՞նց։ Մի քիչ էլ եմ սըրչ տալիս ու պարզում եմ, որ Մարդիկը վաղուց սցենարներ չի գրել, փոխարենը դասավանդում ա ինչ-որ կինոդպրոցում։ ԱՅդ կինոդպրոցում էլ գտնում եմ Մարդիկի մեյլն ու հեռախոսահամարը։ Ու ի՞նչ։ Ու գրում եմ, հետո նույնիսկ զանգում եմ։ Զուգահեռ ուսումնասիրում եմ Մարդիկի ու Մարտինի համատեղ պատմությունը, որն անքակտելի ա 1960–70-ականների Նյու Հոլիվուդի շարժումից։ Որն էլ իր հերթին կինոյի պատմության ամենասեքսի ժամանակն ա (իմ խորին անձնական համոզմամբ, իհարկե), երբ ամենափողոտ համակարգը (Հոլիվուդը) ռուլիտ էին անում ամենախելառ, կտցրած ու հանճարեղ ջահել (լուրջ, ասենք Կոպպոլան իմ տարիքում արդեն նկարել էր Godfather — ը ու Conversation — ը, արդեն ուներ միլիոն բաքսի պայմանագիր երկրորդ Կոռլեոնեի համար ու արդեն գրված սցենար Apocalypse Now-ի համար) հեղինակ ռեժիսորները։

Haig P. Manoogian, teacher

Էդ կտոներից շատերը Նյու Յորքից էին։ Այդ թվում Սկորսեզեն։ Մարտին փոքր ժամանակվանից եղել ա միայնակ, կոլոտ-մոլոտ, աստմատիկ լուզեր, որը ուղղակի ծռվել ա կինոների վրա։ Էնքան, որ 60 թվին գնացել ա սովորելու NYU-ի նորաբաց կինոյի բաժին։ Որտեղ ջահելներին ոչ-հոլիվուդավարի մտածել է սովորեցնում, ուշադրություն, Հայգ Մանուգյանը։ Եվ ահա, մեր հայրենակցի գլխավոր մեսիջը․ կինո նկարեք, ասում էր Հայգը, նրա մասին, ինչ դուք գիտեք։ Օրինակ, եթե տիրապետում եք խնձոր կլպելու արվեստին, 5 րոպեանոց կինո նկարեք գրողի տարած խնձորի մասին։ Մարտին էլ ամենալավը գիտեր իրանց կրիմինալ փողոցների բարքերի մասին։ Եվ ահա, Մանուգյանը նկատում ա Մարտիի շնորհքը ու խորհուրդ ա տալիս աշխատել իրանց կուրսի Մարդիկի հետ։

Մարտին Հայգի մասին

Մարդիկի կյանքը է՛լ ավելի բոցաշունչ ա։ Ծնվել ա Իրանում, հետո տեղափոխվել են Իրաք, գործերը՝ լավ, հերը զբաղվում առևտրով, Իրաքում հայերին սիրում են։ Մարդիկը գիշերը քնում ա իրանց տան կտուրին, որ հով լինի, ու տենց պառկած աչքի տակով նայում ա կողքի փողոցի բացօթյա կինոթատրոնի էկրանին, որտեղ ցուցադրում են Ոսկե Հոլիվուդի սևուսպիտակ կինոները։ Բայց երբ որ բանակի հարց ա առաջանում, տղուն նավսյակի ուղրակում են Նյու Յորք։ Նյու Յորքում Մարդիկը մնում ա համարյա անփող ու անլեզու, մատուցող ա աշխատում, կիոններ ա նայում էժան թատրոններում ու վերջը հայտնվում ա հայրենակից Մանուգյանի կուրսում։ Էնտեղ ընկերանում ա մի ուրիշ լքյալ Մարտիի հետ։

Մի խոսքով, տղեքի սաղ կենսագրությունը չպատմեմ, բայց որ պատկերացնեք Հայգ Մանուգյանը ինչ դեր ունի Սկորսեզեի կարյերայում․ ամենառաաջին, ձեռի հետ որի վրա նկարած Who’s That Knockin on My Door-ի պրոդյուսերներն են Հայգն ու (երևի կինը) Բեթսի Մանուգյանները։ Իսկ Raging Bull-ի վերջում կա հատուկ տիտր․ Remembering Haig P. Manoogian, teacher: (Ճակատագրի հեգնանքով, Raging Bull — ը նաև պիտի դառնա Մարդիկի ու Մարտին վերջին համատեղ աշխատանքը ու արդեն անկում ապրող Նյու Հոլիվուդի վերջին գոհարներից մեկը)։

Ծտերը Mean Streets-ում

Raging Bulls of the Mean Streets

Մարիդկն ու Մարտինը սկսեցին կատաղած գրել։ Քանի որ երկուսի կնանիք էլ ասում էին՝ արա հելեք նորմալ գործով զբաղվեք, տուն փող բերեք, աշխատում էին Մարդիկի մեքենայի մեջ ժամերով նստած։ Գնում էին Նյու Յորքի մարմնավաճառներին փող էին տալիս, ասում էին՝ կյանքի մասին դեպքեր պատմեք։ Քրքրում էին իրական փողոցների իրական պատմությունները։ Mean Streets-ով գմփցրեցին ու մտան Նյու Հոլիվուդի տուսոկվայի մեջ (ֆիլմը բոքս-օֆիսը չճղեց մենակ էն պատճառով, որ մի քանի օր տարբերությամբ էկրաններ էին բարձրացել անհավանական The Exhorcist-ն ու ոչ պակաս լեգենդար The Sting-ը)։

Նկարեցին երկու թույն դոք՝ Մարտիի ծնողների մասին Italian-American-ը (Մարդիկին կարելի ա տեսնել տեսարաններից մեկում, շատ պուպուշ 40 րոպեանոց դոք ա, Յութուբում կա), The Band-ի մասին Last Waltz-ը (Մարդիկը ինտերվյուներ անողն էր երաժիշտների հետ), New York New York-ը (որը շատ տարօրինակ կիսամյուզիքլ ա Դե Նիրոյով ու Լայզա Մինելլիով, բայց լավն ա), հետո տասնմյակի վերջում խզարեցին Raging Bull — ը (թեև արդեն Փոլ Շրեդերի մասնակցությամբ, որը մինչ այդ արդեն խզարել էր Taxi Driver-ը) ու հետո․․․ Նյու Հոլիվուդը վերջացավ։

Մարտին Սկորսեզեն սելֆի ա անում հայելու մեջ, Հարվի Կայտելն ու Մարդիկ Մարդիկը ուրախանում են, որտև հեսա գրավելու են աշխարհը

Գազան օտյորները կորցրեցին ռամսերը, իսկ Սփիլբերգն ու Լուկասը հորինեցին բլոքբասթերը (մարկետինգային հաշվարկված զվարճանք, հեռուստագովազդի վրա ծախսված լիքը փողեր, շատ լայն ռելիզ, փողի գռփում անմիջապես)։ Մեկը մյուսի հետևից սկսեցին վարի տալ մեծ պրոեկտներ։ Մարդիկ սկսցեին գնալ Jaws ու Star Wars նայելու։ Իսկ մեր օտյորենրի մեծ մասը նաև վաղուց հաքած էր թմրամիջոցներին։ Մարտինը մի քանի կասծակելի հաջողության բան նկարեց, իսկ Մարդիկի բոլոր պրոեկտները ջրվում էին։ Մարտինին ի վերջո օգնեց քաքից դուրս գալ հին ընգեր Դե Նիրոն, իսկ Մարդիկը, ավաղ, տենց էլ չվերադարձավ ռինգ։

Զրույցներ Մարդիկի հետ

Նենց խոխմ էր, թե ինչքան ուրախ էր, որ Հայաստանից իրան գտել, հարցուփորձ եմ անում։ Մի քանի անգամ զանգվեցինք։ Մի քանի հատ մեյլ գրեց։ Հետո ասեց՝ ուսանողներս իմ մասին դոք են նկարել, արի փոստով ուղարկեմ։ Մի չորս ամիս գալիս էր դիսկը, բայց հասավ։ Հետն էլ իրա արխիվից մի քանի ֆոտո ուղարկեց, ֆանտաստիկ էր։ Հոդվածը գրեցի, ամսագրում տպեցինք, հետո նույնը թարգմանվեց անգլերեն ու լույս տեսավ LA-ի Yerevan Magzine-ում։ Մեր ընդեղի խմբագրության երեխեքը մի օրինակ հասցրեցին Մարդիկին, պատմեցին, որ շատ էր ուրախացել։

Մի օր էլ ասեցի, հլա մի րոպե՜, սենց ծանոթ ունեմ, սցենարս ուղարկեմ, թող կարդա, հենց էդ ժամանակ մի հատ կարճամետրաժ անգլերեն էինք թարգմանել ստեղ-ընդեղ ցուց տալու համար։ Ուղարկեցի, ստացավ, ասեցի զանգի խոսանք։ Զանգեցի, չհիշեց, ասեց մի քանի օրից զանգի։ Ասեցի լաաավ։ Զանգեցի մի քանի օրից։ Շատ հուզված էր,ա սեց, կներես, խառն եմ, գնում եմ Գերմանիա՝ Ֆաթիհ Աքինի հետ սցենար գրեմ ցեղասպանության մասին, բայց մարդու չասես։ Ասեցի՝ վաաաու, իհարկե, գուդլաք։

Եվս մի քանի տարի հետո ստեղ տեղի ունեցավ The Cut-ի (վերոնշյալ ֆիլմը ցեղասպանության մասին, որի մասին Դյուդը ունի ոչ շատ լավ կարծիք) ցուցադրությունը։ Մարդիկին էլ եկավ։ Ծերացած, կուզիկ։ Սայլակով էին տանում-բերում։ Պրես-կոնֆերանսի ժամանակ քնեց։ Մոտեցա, ասեցի՝ գիտեք, մենք գրվել ենք, խոսացել ենք, բան-ման, հոդված էինք տպել ամսագրում, հիշեց Yerevan Magazine — ը, պայծառացավ, ուրախացավ, շնորհակալություն հայտնեց։ Ասում եմ՝ այ մաեստրո ջան, ինչի մասին ա խոսքը քեզ մերսի ամեն ինչի համար։ Մյուս օրը գնացի հետը մի քիչ շփվելու Մարիոթում։ Էլի չհիշեց, էլի հիշացրեցի հոդվածով։ Հասկացա, որ երևի էն ժամանակ սցենարիս գոյության մասին ուղղակի մոռացել էր։ Իրան ուղեկցող մի հրաշալի ձյաձ կար, հայ, ասեց՝ “ժամանակին շատ է քոքեյն ընդունել, արդեն լավ չի հիշում”։ Բայց դե մեկ ա կայֆ էր։

Հայգ Մանուգյանի հիշատակին Raging Bull-ի վերջում

Մարիոթում պոստեռներ տվեցի մակագրել։ Ասում եմ՝ ինչն ա կարևոր սցենարի մեջ։ Ասեց էն, ինչ իրան հիսուն տարի առաջ Հայգն էր սովորացրել՝ նայել շուրջդ, գրել էն, ինչ որ գիտես։ Մեղքս եկավ, որ տենց մի տեսակ լքված էր, որ կորցնում էր հիշողությունը, երբ Մարտին ու Դե Նիրոն նոր մեծ գործերն են անում։

The End

Անցյալ տարի մահացավ Մարդիկը։ Իսկ քաքլան Ակադեմիան Օսկարների ժամանակ նույնիսկ չներառեց իրան տարվա կորուստների ցանկում։

Բայց ոչինչ, Նյու Հոլիվուդը կմնա կինոյի պատմության ամենասեքսի ժամանակաշրջանը, իսկ Մարդիկը էդ ժամանակաշրջանի կարևոր գործող անձանցից, դաժան փողոցների կատաղած ցլերից մեկը։

--

--