Waiting for the Barbarians

Պոետիկ կինո փիս գաղութարարների մասին։

editor
his dudeness | կինոմատեան
3 min readAug 26, 2020

--

Ուշադրություն, կարևոր փաստ․ Ոսկե ծիրանը բախտ է բացում։ Տեսեք, 2015 թվականին կոլումբացի Սիռո Գեռան եկավ Երևան էկզոտիկ սևուսպիտակ “Օձի գրկում” դրամայով։ Կես տարի հետո ստացավ Օսկար։ Եվս երեք տարի հետո կարողացավ նկարել առաջին անգլալեզու ֆիլմը ու մեջը խաղացնել Ջոնի Դեփին, Ռոբերտ Փաթինսոնին ու Մարկ Ռայլենսին։ Իսկ դուք ասում եք։

Ջոնի Դեփը, ավաղ, Երևան չի եկել, դրա համար վերջին մոտ տասներկու տարին շատ կասկածելի ուղիով ա գնում Ջեք Ճնճղուկի ժամանակին փայլուն կարյերան։ Ու երևի ճիշտ որոշում էր պոկվել Հոլիվուդից, բլոքբասթերներից ու ծաղրածուական գրիմերից ու վերջեպես լուրջ մարդու մոտ նկարվել։ Այո, Ջոնի, դա ճիշտ որոշում էր։ Փաթինսոնին էլ ծափահարենք՝ տղան հետևողականորեն ազատվում ա Twighlight-ոտ զազրելի անցյալից, խաղում ա մշտապես հետաքրքիր ու ոչ տրիվիալ կինոներում, իսկ եթե բլոբքասթեր՝ Նոլանի մոտ կամ նոր Բեթմենում։ Ստեղ էլ շատ հաճելի ա նայվում, ինչ խոսք։ Բայց, լինենք անկեղծ, Waiting for the Barbarians-ի գլխավոր աստղը, հենասյունը ու ուշադրության կենտրոնը տխուր աչքերով բրիտանացի ձյաձկա Մարկ Ռայլենսն ա, որին ամոթալի ուշ մեծ կինոյի համար մի քանի տարի առաջ բացահայտել ա մեծ մարդ Սթիվեն Սփիլբերգը (սովետական շպիոնը Bridge of Spies-ում): Ու հիմա, Գեռայի մոտ, Ռայլենսի ամեն էկրանային րոպեին հետևելը հաճույք ա։

Թերևս, ժամանակն ա, որ պատմենք էս ինչի մասին ա ընդհանրապես։ Ուրեմն չկոնկրետացող մի կայսրության (գուցե, օրինակ, Բրիտանական) չհստակեցվող մի կայսերական գավառում (անապատը հուշում ա Միջին Արևելքի մասին, բնիկները՝ Մոնղոլիայի), Կենտրոնից հեռու իր խաղաղ առօրյան է վարում տեղի բերդի վարիչ Ռայլենսը։ Իրա փայ արդար, տեղացիների հետ նորմալ հարաբերությունների մեջ, թղթաբանության մեջ։ Բայց ահա Կենտրոնից գալիս են ջղային չինովնիկներ ու ասում, որ պետք ա մի լավ թափ տալ բնիկներին, որովհետև բարբարոսները պատրաստում են գրոհ։ Բերդի ղեկավար Ռայլենսը քմծիծաղ ա տալիս, ասում ա՝ սրանք հազիվ ոչխար գողանան, ինչ հարձակում։ Բայց երբ կայսրությունում մեղավորներ են փնտրում, դրանք կգտնվեն։ Ու միշտ արևային ակնոցը քթին Ջոնի Դեփը անցնում ա գործի։

Համարյա երկու ժամ անշտապ ընթացքում կոլումբացի Գեռան շատ գեղեցիկ կադրերով, դիալոգային պինգ-պոնգներով ու Մար Ռայլենսի կիտած հոնքերով պատմում ա, թե ինչ ահավոր ա, երբ մարդ թշնամի ա փնտրում։ Ու ինչ մեղկ են էն մարդիկ, ովքեր ամեն ինչ ջարդող-փշրող համակարգին դեմ են գնում։ Եվ դե իհարկե ինչ մեղկ են այսպես կոչված բարբարոսները, որոնք ապրում էին իրանց անապատներում, բայց սպիտակ մարդիկ եկան, սկսեցին իրանց դաստիարակել։

Ինչևէ, անապատը շատ բաների կարող է դիմանալ։ Իսկ սպիտակ մարդկը կդիմանա՞ պատասխանին։ Հը՞ն, հը՞ն այ Ջոնի Դեփ։

Մի խոսքով, աչք շոյող, ուղեղը գուրգուրող ժամանց է։ Սիռոյին կարելի է շնորհավորել հետ-ոսկեծիրանային կյանքի ևս մեկ հաջողությամբ, Ջոնիին ճիշտ ուղու վրա կանգնելու, Փաթինսոնին փայլուն ֆիլմոգրաֆիան ևս մեկ մարգարիտով հարստացնելու համար, իսկ մեզ բոլորիս շնորհավորել Մարկ Ռայլենսին էկրանին տեսնելու հնարավորության համար։

Եվ կորչե՛ն գաղութարարները։

--

--