ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԸ եւ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Հղորդի գյուղ -1895 թվական

«Հիմնված է մի բարձր սարի արեւելահայաց լանջի վրա: Բնակիչները` բնիկ, հողը`բեկան, տեղական բարիքները` նույնը (թութ, ընկույզ, տանձ, խնձոր): Գերազանց օդն ու կլիման, ջուրը: Երկար կյանք `90-100տարի: Եկեղեցին Սուրբ Աստվածածին, քարուկիր քահանաց մը: Ծուխ 136, ար 0624 0508 իգ: Մի դասիան ուսումնարան տղայոց, աշակերտի 35, որից թոշակառու `25,` ձրիավարժ 10: Տարեկան ռոճիկ վարժապետ 220 ռուբլի »

Մակար Բարխուդարյան, «Արցախ», «Մունք», Ստեփանակերտ, 1995 թ.էջ 71.

Հետաքրքիր է, ինչո՞ւ գյուղը Հաղորտի անվանեցին նրա հիմնադիրներն ու առաջին բնակիչները: Դժվար է հարցին սպառիչ եւվերջնական պատասխան տալ, բայց կան զորավոր, խոսուն փաստեր, հուշեր ու կենդանի հիշատակներ, որոնք հավանական ու ճշմարտամոտ ենթադրությունների հիմք են ծառայում:

Տասնամյակներ առաջ «Տերթն» տեղամասում, հողը տրակտորով հերկելիս, բացվել են գերեզմանաքարեր, թոնրի հետքեր, կենցաղային իրեր: ՈՒրեմն գործ ունենք բնակավայրի հետ:

Զրույցը հասել է մեր օրեր, որ բնակավայր է եղել գյուղից քիչ հեռու, Մոշ աղբյուրի մոտ տարածքում: «Ափոնց բաղ» տանող ճանապարհը նորոգելիս հայտնվելեն շիրմաքարեր, մարդու ոսկորներ, կավե ամաններ, կենցաղային իրեր:

Այսպես փաստվել է, որ անհիշելի ժամանակներից այստեղ մարդիկ են ապրել: ԵՎ հավանաբար, այստեղ ապրող բնակիչները Երկնայինի հետ հաղորդակցվել են գյուղի դիմացի սրբավայրում:

Այնտեղ կառուցված «Օջախ» մատուռն ու խաչքարները կանգուն են մինչեւ անցյալ դարի երեսունական թվականները: Հետագայում էլ սրբավայրի դիմաց, արեւելահակաց լանջին հիմնադրվել է Հաղորտին (Աստծո հետ հաղորդվել):

Կա նաեւ այլ ստուգաբանություն: Ըստ պատմագետ Հայկ Խաչատրյանի, 18-րդ դարի մի հիշատակարանում գրված է, որ գյուղի մարդիկ հռչակված են իրենց խիզախությամբ ու ազատասիրությամբ, որի համար էլ նրանց անվանել են հոխորտացող, խրոխտացող: ՈՒրեմն հոխորտացողների գյուղ՝ գյուղ խիզախների ու քաջերի:

Մի այլ ավանդազրույցի համաձայն, վերադասից ստացված որոշումները, հրահանգները հաղորդվում են ենթագավառից: Լուր հաղորդեց, լուր ընդունեց ու դարձավ Հաղորտի:

Այս մեկնաբանություները միայն վարկածներ են, կարող են լինել այլ բացատրություններ, այսօր իրական է միայն այն, որ Հաղորտի անունը թանկ ու հարազատ է բոլոր ժամանակների բոլոր հաղորտեցիների համար:

Հաղորտին ունի բազմաթիվ հիշարժան ու տեսարժան վայրեր: Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ականատեսները պատմել են, որ մինչեւ անցյալ դարի 30-ական թվականների սկիզբը եկեղեցին զանգ է ունեցել, որը վտանգի պահերին ոտքի է ազդականչել գյուղի քաջերին: Վերջերս եկեղեցին վերանորոգվել է Դանիկ Մարտիրոսյանի կողմից, այն ներսի կողմից հիյացնող ճարտարապետական ​​կառույց է:

Գյուղի ամենա տարեց մարդը, Եղիշե Մարտիրոսյանը (պապս) 97 տարեկան է: Նրան, որ հարցնում եմ, թե դպրոցի դիմացի լանջի ընկուզենու տարիքը ինչքան է, չի իմանում, ասում է «շատ հին է»: Հիանալ կարելի է միայն երկարակյաց հսկայով, որը ունի 9 մ, բարձրություն եւ 5,5 մ լայնություն: Գյուղի տարածքում երկարակյաց հրաշք ծառեր շատ կան: Գյուղի ամենաերեւացող սարալանջին է գտնվում «Նահատակ» սրբավայրը, դարավոր երկու բոխենիներով: «Նահատակ» հարգված սրբավայր է հաղորտեցիների ու հարեւան գյուղերի բնակիչների համար:

Հանրաճանաչ հաղորտեցի Զորի Բալայանը շատ է սիրում «Ներքե ճուր» կոչվող աղբյուրի հաճելի ջուրը: Անգամ Նիագարայի ջրվեժ ու Էյֆելյան աշտարակի մոտ էլ եմ հիշում մեր աղբյուրի աննման ջուրը, -խոստովանել նա մի առիթով:

Գյուղում կան 20-30ից ավելի աղբյուրներ, որոնք ունեն իրենց անունները: դրանք են, Ջվադեն աղբյուր, Քթեչ աղբյուր, Քար աղբյուր, Մոշ աղբյուր, Զորավոր աղբյուր եւ այլն: Կան բազմաթիվ ավանդույթներ այդ աղբյուրների հետ կապված:

Նորայր Ավետիսյան
Աբրիկ Գրիգորյան

Հաղորտին ծնունդ է տվել հանրաճանաչ, տաղանդավորու վաստակաշատ բազում զավակների, որոնք փայլուն ու արժանի տեղ են զբաղեցրել կյանքի բոլոր բնագավառներում: Գյուղի մասին գրքեր են գրվել Նորայր Ավետիսյանի ( «Հաղորտի») եւ Աբրիկ Գրիգորյանի ( «Հաղորտին գոյամարտի բովում») կողմից:

Այդ գրքերում մանրամասներով ներկայացված են գյուղի ծագման, մարդկանց, տեսարժան վայրերի մասին: Երկու գրքերում ղարաբաղյան պատերազմի ողջ համայնապատկերի վրա հանգամանորեն շարադրված են պատերազմի դաժան ու ծանր տարիներին Արցախի մի մասնիկ կազմող Հաղորտի գյուղին վիճակված փորձությունները:

Հաղորտի գյուղին աջակցում են համագյուղացի բարերարներ Լ.Առուշանյանը, Ա.Հայրապետյանը, Ա.Առաքելյանը, Կ.Բաղդասարյանը: Գյուղի ճանապարհները վերակառուցվել են Կ.Բաղդասարյանի հովանավորությամբ: Լ.Առուշանյանը դպրոցի աշակերտներին հագուստ է տրամադրել, իսկ գյուղի բնակիչներին մեղվի փեթակներ եւ լոգարանի սանհանգույց է նվիրել: Ա.Հայրապետյանը աջակցում է, որպեսզի դպրոցի 20 աշակերտներ հաճախեն Ստեփանակերտի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ա.Առաքելյանը ամեն տարի առաջին դասարանցիներին է տրամադրում դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ:

ԱՐՑԱԽՅԱՆ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Մեղվաբուծությունը Հայաստանում և Արցախում հանդիսանում է գյուղատնտեսության լավագույն ճյուղերից մեկը։ Ես փորձեցի ավելին պարզել մեղվաբուծության, դրա դժվարությունների և առավելությունների մասին։ Մեղվաբույծը՝ Առնո Մարտիրոսյանը սիրով ընդունեց առաջարկս և նա մանրամասնորեն ներկայացրեց մեղվաբուծության գաղտնիքները՝ օգնելով բացահայտել ոլորտի գաղտնիքները։


Պրն․ Մարտիրոսյանի հետ զրույցը շատ ջերմ և ընտանեկան միջավայուրմ սկսվեց,- դե իհարե ընտանեան կլիներ միջավայրը՝ Առնոն Հայրս է։

Որտե՞ղ եւ ո՞ւմից եք սովորել այդ աշխատանքը:

-Արցախի պետական ​​համալսարանում ագրանոմիա բաժինը սովորելու ժամանակ եւ մեր համագյուղացի Ռաֆիկ Հարությունյանից, ով գյուղի ամենալավ մեղվաբույծն է, մինչև այսօր էլ դեռ շատ բան եմ սովորում նրանից։

Քանի՞ տարի է, որ զբաղվում եք այդ մասնագիտությամբ:

-1998 թվականից մինչեւ այսօր զբաղվում եմ մեղվապահությամբ: Պետք է ասեմ, որ աշխատանքս մասնագիտություն չի, ես այն հաճույքով եմ կատարում։

Ձեր գյուղում շատե՞րն են զբաղվում այդ գործով:

-Այո շատ-շատերն են զբաղվում գյուղում կա մոտավորապես 350 մեղվափեթակ: Հաղորտին հայտնի է իր ամենաքացր մեղրով։

Ինչքա՞ն է մեկ փեթակի միջին բերքատվությունը:

-Տարբեր տարիներ տարբեր են լինում նայած բնակլիմայական պայմաներից մոտավոր 15 կգ. մեղր 1 փեթակից:

Ինչպիսի՞ ծաղիկներից են ձեր տարածաշրջանում մեղուները մեղր հավաքում:

-Մեր տարածքում մեղուները նեկտար են հավաքում տարբեր տեսակի ծաղիկներից, չկա յուրահատուկ ծաղիկ: Դրա համար մեր գյուղի մեղրը յուրահատուկ է (հպարտորեն ժպտում է)

Տեղափոխո՞ւմ եք մեղվափեթակները ուրիշ զոնաներ:

-Տեղափոխման հարցը շատ լուրջ է, անցյայ տարի փորձել եմ իրեն այդքանել լավ չի արդարացրել: Գերադասում եմ պահել միայն Հաղորտիում։ Հետագայի մասին վստահ չեմ կարող խեսել․ժամանակին ամեն ինչ պարզ կլինի

Ե՞րբ եք սկսում գարնանային աշխատանքները մեղվանոցում:

-Աշխատանքներն արդեն սկսվել են, կավարտեմ նոյեմբերին:

Ե՞րբ է սկսում, եւ ինչքա՞ն է տևում գլխավոր մեղրաբերքը:

-Գլխավոր մեղվաբերքը սկսվում է մայիսի վերջից մինչև հունիսի վերջը:

Ինչպե՞ս և որտե՞ղ եք վաճառում ձեր արտադրած մեղրը:

Մեղր վաճառելը շատ լուրջ հարց է, չկա ընդունման հատուկ կետ: Չեմ դժգոհում․ մեղրը միշտ վաճառվում է, բայց գյուղատնտեսության զարգազման համար շատ լավ կլիներ եթե լինեին ընդունման կետեր։

Մեղրից բացի,էլ ի՞նչ կարելի է ստանալ մեղուներից:

Մեղրից բացի,մեղուներից ստանում ենք,բոռակաթ,ակնամոմ,մեղվաթույն,մայրակաթ։


Հունվար ամսին Իսրաելում տեղի ունեցած մեղվաբուծության վերապատրաստման դասընթացին հաղորտեցի մեղվաբույծը այն երեք հաջողակներից մեկն էիք ով մասնակցություն ունեցավ վերապատրաստմանը։ Ներկայացրեց արցախյան մեղվաբուծության գաղտնիքներն ու առավելությունները։ Կիսվեց սեփական փորձով և բարելավեց գիտելիքներն այս բնագավառում։

Ինչես Կարելի՞ է այնտեղի նորությունները օգտագործել մեր մոտ:

-Այո այնտեղ կան շատ նորություներ որոնք կարելի է օգտագործել մեզմոտ Իսրաելը շատ զարգացած երկիր է:

Պետությունը աջակցո՞ւմ է որևիցե մի ծրագրով մեղվապահներին:

-Ոչ ցավոք սրտի չկա մի այնպիսի պետական աջակցություն:

Ինչպե՞ս կարելի է երիտասարդներին գրավել մեղվաբուծության բնագավառում:

-Պետք է բացվեն մեղվաբուծական դասընթացներ , իհարկե պետական մակարդակով:

Որտե՞ղ կարելի է սովորել մեղվապահի մասնագիտությունը:

-Նախորդ հարցում պատասխանել եմ մասնակի , բայց ցանկացողները կարող են սովորել տարեց մեղվապահներից:

Արդյոք , եկամտաբեր աշխատանք կարելի՞ է համարել մեղվապահությունը:

-Այո կարելի է եկամտաբեր աշխատանք համարել,քիչ ծախսելով մեծ եկամուտ ստանալ , միակ գյուղատնտեսական ճյուղն է,որ ծախսերը քիչ են:

Ձեր ընտանիքի անդամները ցանկանո՞ւմ են սովորել կամ օգնել ձեզ:

-Աշխատանքներ կան , որ պետք է ամբողջ ընտանիքը ներգրավել , օրինակ մեղրաքամ,մոմաթերթի կպցնումը և այլն:Այդ աշղատանքների ժամանակ բոլորը օգնում են և սովորույ:

Լսել ենք,որ ձերհամագյուղացի բարերար Լորենց Առուշանյանը գյուղացիների մեղվափեթակներ է բաժանել:Դա ճի՞շտ է:

-Այո մեր համագյուղացի բարերար Լորենց Առուշանյանը ամբողջ գյուղի բնակիչներին մեղվափեթակներ է բաժանել և յորաքանչուր գյուղացի կարող է զբաղվել այդ գործն:

Արդյոք , բոլո՞րն են օգտագործում նպատակին այդ փեթակները:

-Այո բոլորն են այդ փեթակներում մեղու պահու:

Իսկ կարելի է իմանալ մեղվաբուծությունից բացի էլ ինչ աշխատանքով եք զբաղվում:

-Աշխատում եմ Հաղորտու միջին դպրոցում քիմիաի և կենսաբանության ուսուցիչ , նաև զբաղվում եմ խաղողագործությամբ և անասնապահությամբ:

Like what you read? Give Shushan Martirosyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.

Responses
The author has chosen not to show responses on this story. You can still respond by clicking the response bubble.