Հասարակությունում բացակայող երևույթ

Նա ինքնուրույն է, համարձակ, հստակ գիտի թե ինչ է ուզում այս կյանքից… Հենց այս ամենի կրողն է այսօրվա զրուցակիցս՝ ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկա և համակարգչային գիտություններ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Բաղիյանը:

— Լիանա՛, հետ գնանք քո մանկություն: Փորձենք պարզել, թե ինչպիսին էիր դու այնտեղ:

— Մանուկ ժամանակ շատ զվարթ երեխա էի : Սիրում էի տարբեր խաղեր հորինել և թաղի երեխաների հետ օր ու գիշեր խաղալ: Գրում էի հումորային երգեր կամ բանաստեղծություններ և սիրով ներկայացնում դրանք մեծահասակներին և փոքրերին: Նաև մեծ հոգատարություն էի ցուցաբերում տնային կենդանիներին: Անգամ հագուստներ էի կարում ու հագցնում նրանց, որ չմրսեն: Կարոտով եմ հիշում այդ օրերը:

— Իսկ ո՞վ ես դու հիմա 3 բառով:

— կյանքով լի, համառ, ազնիվ։

— Ի՞նչ կփոխեիր քո մեջ մինչև հաջորդ տարվա այս օրը:

— Կփորձեմ դառնալ ավելին, քան հիմա եմ:

— Ո՞ր մարդուն ես համարում գեղեցիկ:

— Գեղեցիկ է այն մարդը, ով ունի գեղեցիկ ներաշխարհ, տարբերվող է,յուրահատուկ:

— Ի՞նչ գերբնական ուժով կցանկանայիր օժտված լինել:

— Շատ կցանկանայի միանգամից կարողանալ հասկանալ ՝ դիմացինս ստում է , թե ոչ: Այդպես շատ խնդիրներ միանգամից կլուծվեին:

— Ինչի՞ց ես ամենաշատը վախենում:

— Վերելակներից:

— Ո՞րն է քո ամենամեծ թերությունը:

— Մտածում եմ՝ եթե հավատարիմ, կամեցող և հոգատար վերաբերմունք ցուցաբերեմ մարդկանց, նույնին էլ ես կարժանանամ նրանց կողմից: Բայց բազմիցս համոզվել եմ հակառակի մեջ: Այժմ փորձում եմ շտկել այդ թերությունս:

— Երբ նայում ես հայելու մեջ, ի՞նչ ես մտածում:

— Ուղղում եմ մազերս ու սկսում եմ երգել, հետո հասկանում, որ դասից ուշանում եմ:

— Եթե կարողանայիր կյանքում ծաղիկ լինել, ո՞ր ծաղիկը կլինեիր:

— Կլինեի վարդ-ծաղիկը՝ այն միակը, որ երբեք չի կորցնում իր «երիտասարդությունն ու հմայքը», որ երբեք չի մտածում երկրորդը լինելու մասին:

— Մեջբերում գրքից որը հիշում ես :

—« … նրան ձանձրացնում էին երազանքները, ու նա գնաց նպատակներին հասնելու ճանապարհով»:

— Հայոց ո՞ր արքայի հետ կցանկանայիր մի գավաթ գինի խմել:

— Եթե դա իսկապես հնարավոր լիներ, մեծ հաճույքով մի գավաթ գինի կխմեի Տիգրան Մեծի հետ, կնայեի Ծովից ծով Հայաստանին ու կկանգնեցնեի ժամանակը:

— Ու՞մ հետ կցանկանայիր լինել ուղիղ եթերում:

— Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ի հետ:

— Համաշխարհային ո՞ր մրցանակաբաշխության հաղորդավարը կցանկանայիր լինել:

— Ո՞ր լեզվով կցանկանայիր խոսել:

— Անգլերեն ու կորեերեն (վերջինս անսպառ ծիծաղի աղբյուր եմ համարում):

— Քո կյանքի կարգախոսը:

— Ապրիր կյանքիդ ամեն վայրկյանը:

— Շարունակիր հետևյալ արտահայտությունը. ՙՙԿյանքը տխուր կլիներ եթե…՚՚

—« Կյանքը տխուր կլիներ, եթե կանգնեցնեին Raffaello–ի արտադրությունը»:
Like what you read? Give Elina Gasparyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.