Զրույց ԻնֆոՄարտայի հետ

Մարտան աշխատում է Թումոյում` Ինորֆորմացիոն վահանակում(Infodesk) նա թումոցիների լավ ընկերն ու տեղեկատուն է։

• Ի՞նչպես եկաք Թումո։

Թումոյում աշխատելու որոշումը եկավ այնտեղից,որ տեղեկացա թափուր աշխատատեղի մասին և մտածեցի ի՞նչու ոչ,եթե աշխատանքը երեխաների հետ է։ Ես շատ-շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ։Իմ պրակտիկան երեխաների հետ է:Դիմեցի Թումո և ընդունվեցի,որի համար շատ ուրախ եմ։

Ո՞րն է ձեր մասնագիտությունը ։

Ավարտել եմ օտար լեզուների ֆակուլտետը,տիրապետում եմ անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

• Իսկ ի՞նչու օտար լեզուներ։

Որովհետև դպրոցական տարիներից սեր ունեի լեզուների հանդեպ։

• Ազատ ժամանակ ի՞նչով եք սիրում զբաղվել։

Հաշվի առնելով,որ ես և սովորում եմ և աշխատում գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում,իսկ ունենալոււ դեպքում սիրում եմ քայլել, եթե եղանակը լավ է լինում,գիրք կարդալ,ֆիլմ դիտել և նաև ժամանակս անց կացնել սոցցանցում։

• Ձեր ամենասիրած գիրքը, որ խորհուրդ կտայիք նաև ընթերցել դիմացինին։

Վերջին կարդացած գրքերից S.Maugham “The Painted Veil”,Jane Aaustin “Sense L Sensibility”.

• Իսկ ձեր ամենասիրելի ֆիլմը։

Շատ ունեմ սիրելի ֆիլմեր,չեմ կարող այս պահին կոնկրետ առանձնացնել, բայց հիմնականում սիրում եմ դիտել կոմեդիա ժանրում։

• Ձեզ համար մարզիչի դերը Թումոյում։

Ես մարզիչ չեմ,բայց շատ եմ կարևորում մարզիչների,իմ աշխատակիցների դերը։ Նրանք փորձում են յուրաքանչյուր երեխայի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ցույց տալ։Իմ կարծիքով դա շատ կարևոր աշխատանք է,նրանք ճիշտ կերպով ուղղորդում են յուրաքանչյուր աշակերտի։

• Ձեր կարծիքով,ո՞րն է Թումոյի դերը նոր սերննդի կյանքում։

Թումոյի դերը ես շատ բարձր եմ գնահատում,նրա առաքելությունը շատ մեծ է։Այն գիտելիքներ է տալիս երեխաներին տարբեր ոլորտներում։

• Ձեր ամենապատասխանատու պահը Թումոյում:

Թումոյում ամեն մի պահ պատասխանատու է։Ընհանրապես որևէ աշխատանք կատարելիս պետք է պատասխանատվություն կրել։ Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պատասխանատվություն։

Like what you read? Give Ani Gevorgyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.