Մեդիայի մոնիթորինգ․ Ինչի համար է այն պետք։

Lusine Dallakyan
Nov 6 · 2 min read

Վաղուց գաղտնիք չէ, որ փիար մասնագետների, մամուլի քարտուղարների աշխատանքի արդյունքները հնարավոր է գնահատել։ Այդ գնահատման չափանիշներից մեկն է մեդիա դաշտի հրապարակումների մշտադիտարկումը։

Ինչ նպատակների է ընդհանրապես ծառայում մեդիա մոնիթորինգը։ Օրինակ, մեր կազմակերպությունը ունի տեղեկատվական առիթ մեծ կոնֆերանսի անցկացման տեսքով։ Մեր նպատակն է, որպեսզի այդ միջոցառման մասին ինչքան հնարավոր է մեծ թվով մարդ իմանա։

Համապատասխանաբար, մենք կազմում ենք մամուլի հաղորդագրություններ և դիմում ենք երկրի բոլոր հեղինակավոր լրատվամիջացներին, որպեսզի վերջինները գրեն միջոցառման մասին և հասցնեն այդ տեղեկատվությունը հասարակությանը։

Արդյունքում, մեր կազմակերպության մեդիա բաժնի՝ կոնֆերանսի մասով աշխատանքի արդյունավետությունը մենք կարող ենք գնահատել ըստ տարբեր լրատվամիջոցներում այդ մասին հրապարակումների քանակի և որակի։ Մեդիա դաշտի մոնիթորինգի շնորհիվ մենք կկարողանանք տեսնել թեմայով հրապարակումների քանակը, ինչպես նաև, գնահատել նյութերի որակը և համապատասխանությունը մեր փիար նպատակներին։

Մոնիթորինգի մասով նաև պետք է ուշադրություն դարձնել հրապարակումների բովանդակային երանգավորմանը, օրինակ՝ դրանք նեյտրալ են արդյոք, թե դրական կամ բացասական։

Այսիպիսով, մեդիա դաշտի մշտադիտարկումը թույլ կտա մեզ հասկանալ և գնահատել թեմայի լուսաբանումը, և հետևաբար համապատասխան լրատվամիջոցները ընթերցող մեր լսարանի տեղեկացված լինելը հարցի շուրջ։

Մշտապես կատարելով լրատվամիջոցների մոնիթորինգ, մենք նաև հեշտությամբ կկարողանանք գնահատել մեր ընկերության մասին հասարակության կողմից տեղեկացված լինելու աստիճանը, և բացասական հրապարակումների դեպքում կլինենք պատրաստ և կկարողանաք ժամանակին քայլել ձեռնարկել և հակազդել վատ իմիջի տարածմանը։

Սակայն, պետք է մի հանգամանք հաշվի առնել․ համարյա անհնար է ամեն օր բացել հարյուրավոր էլեկտրոնային լրատվականների կայքեր և փորձել այնտեղ գտնել համապատասխան հիշատակումները։ Նույնիսկ, եթե PR մասնագետը ունի միայն լավագույն լրատվականների ցուցակ, որոնց հետ աշխատում է, դրանց մշտադիտարկումը ժամանակատար է, իսկ որոնվող հրապարակումները կարող են նաև աչքից վրիպել։

Այստեղ PR-շիկներին օգնության են գալիս նորությունների մոնիթորինգի օնլայն ավտոմատացված գործիքները։ Ինչպես կանոն, դրանք հատուկ հարթակներ են, որտեղ մուտք գործելով կարող եք կատարել նպատակային որոնում բանալի բառերի միջոցով։ Րոպեների ընթացքում Դուք կստանաք հարյուրավոր մեդիա կայքերում տեղ գտած համապատասխան հրապարակումները, ինչպես նաև կկարողանաք որոնման արդյուները վերլուծել՝ գրաֆիկակական պատկերների, տոկոսային հարաբերակցության և այլ տվյալների շնորհիվ, ներբեռնել մանրամասն հաշվետվություններ։

Աղբյուր՝ https://vc.ru/flood/44799-monitoring-smi-dlya-chego-i-komu-eto-nado

Rumors Monitoring

Ինչպես հեշտացնել մեդիա մոնիթորինգի և վերլուծության գործըթացը:

Lusine Dallakyan

Written by

Media analyst, PR specialist, Creative writer

Rumors Monitoring

Ինչպես հեշտացնել մեդիա մոնիթորինգի և վերլուծության գործըթացը:

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade