Օր, որին բոլորն են սպասում

SalesNews
SalesNews
Published in
2 min readNov 22, 2019

«Սև Ուրբաթ» կամ Black Friday

Օրեր անց խանութներում տիրելու է իսկական քաոս։ Մոտենում է այդքան սպասված «Սև Ուրբաթ»-ը։ Կարծես թե բոլոր շոփագոլիկները սպասում են հենց այս ՄԵԳԱ օրվան, որպեսզի դատարկեն իրենց սիրելի բրենդային խանութները։

Բա որտեղի՞ց է եկել այս «խելահեղ» օրը

Այս օրվա խորհուրդը եկել է Ֆիլադելֆիայից։ Այն տեղի էր ունենում «Գոհունակության» (Thanksgiving) տոնից հետո, քանի որ հենց այս շրջանում էր սկսվում նախաամանորյա թոհ ու բոհը, երբ մարդիկ շտապում էին տոնական գնումների։ Իսկ թե ինչու հենց «Սև Ուրբաթ», որովհետև այս օրը ուղեկցվում էր մի շարք վթարներով և մարդկանց վայրագ դրսևորումներով։ Ոստիկանների համար սա աշխատանքային ամենածանր օրերից մեկն էր, քանի որ աշխատում էին մինչև ուշ գիշեր, այն էլ ծանր խցանումների ներքո։

1980-ականները բերեցին Սև ուրբաթի մասին մեկ այլ լեգենդի, որը այսօր հաճախ լսում ենք: Սև և կարմիր արտահայտությունները շատ են գործածվում բիզնես աշխարհում ՝ շահույթն ու կորուստները նկարագրելու համար, տարվա ամենաաղմկալի գնումների օրերից մեկի համար այս բացատրությունը բավականին տեղին է։

Փաստ Black Friday-ի մասին

Այս օրվա խուրհուրդը կայանում է նրանում, որ խանութները սահմանում են «բարձր» զեղչեր ՈՉ ՆՈՐ տեսականու վրա, իսկ գնորդներն էլ նախապես իմանալով գնման ենթակա իրենց թիրախայի ապրանքները, այդ ՈւՐԲԱԹ շտապում են գնումների։

Բայց․․․😶

Ինչպես արդեն խոսել էինք մեր նախորդ բլոգում, «Սև Ուրբաթ»-ը ամենալայնածավալ շոփինգ իրադարձությունը չէ։ Այն անգամ չի մտնում թոփ 5-ի մեջ, չնայած որ սա ամենաարծարծվող թեման է շոփփինգ աշխարհում։ Իրակականում, գնումներ կատարելու համար ՄԵԳԱ օրերից են համարվում է Ամանորին նախորդող ՇԱԲԱԹ օրը և «Միայնակների օրը»։

Այնուամենայնիվ խորհուրդ ենք տալիս նախապես սահմանել որոշակի բյուջե մինչև գալիք «Սև Ուրբաթ», որպեսզի խուսափեք կտրուկ բյուջետային շեղումներից։

______________________

Եթե ​​հավանեցիք գրառումը, հետևեք SalesNews նորություններին և միացեք մեր համայնքին նաև Facebook- ում և Instagram-ում:

--

--

SalesNews
SalesNews

Հիանալի լուծում “խելացի գնորդների” համար։ “Salesnews”-ը մուտք է ապահովում դեպի երևանյան խանութների կողմից առաջարկվող զեղչերը և ակցիաները։