Black Friday թե՞ Cyber Monday

SalesNews
SalesNews
Published in
2 min readDec 2, 2019

Իրական զեղչեր

Գնումներ իրականացնելու համար տարվա ամենամեգա օրը այսօր է: Գիտեմ, մտածում եք, որ դա «Սև ուրբաթն» է, բայց դա իրականում «Կիբեր Երկուշաբթին» է, որը տեղի է ունենում «Thanksgiving»-ին հաջորդող երկուշաբթի օրը:

«Տոնը» ստեղծվել է 2005 թ.-ին՝ լինելով Black Friday- ի առցանց տարբերակը: Ճիշտ է, այդ տարիների արագ ինտերնետային կապ դեռ չկար, մարդիկ շատ չէին օգտվում պլանշետներից և բջջային հեռախոսներից, բայց նախորդ տարիների ընթացքում ամեն ինչ փոխվեց և այս երևույթը յուրահատուկ վերելք ունեցավ՝ ունենալով 7,9 միլիարդ դոլար վաճառք, գերազանցելով Black Friday-ին (6,2 միլիարդ դոլար վաճառք):

«Կիբեր Երկուշաբթին» հատկապես ԱՄՆ-ում առցանց գնումների ամենախոշոր օրն է՝ գրանցելով միլիարդավոր դոլարների վաճառք: Յուրաքանչյուր խոշոր առցանց խանութ սովորաբար առաջարկում է զեղչեր և փաթեթներ բոլոր տեսակի ապրանքների համար: Մասնավորապես, սա հիանալի օր է տեխնոլոգիական ապրանքների և էլեկտրատեխնիկա գնելու համար։

«Կիբեր Երկուշաբթին» ստեղծվել է մարդկանց խրախուսելու գնելու Սուրբ Ծննդյան նվերներն օնլայն հարթակում,այդ իսկ պատճառով «Thanksgiving»-ին հաջորդող երկուշաբթին դառնում է էլ ավելի տարածված որպես ՄԵԳԱ շոփփինգ օր: «Կիբեր Երկուշաբթին» ունեցավ անհամեմատելի ազդեցություն ինտերնետային մանրածախ առևտրի վրա: Մինչև 2020 թվականը ակնկալվում է, որ վաճառքի ծավալները կհասնեն 523 միլիարդ դոլարի ՝ տարեկան աճելով գրեթե 10%:

Նախկինում առցանց գնումներն այդքան էլ ակտուալ չեն եղել հայաստանյան սպառողների շրջանում, բայց վերջին տարիներին Հայաստանում նույնպես սկել է զարգանալ այս մշակույթը և ըստ երևույթին հիմնական պատճառը որոշ արտսահմանյան բրենդների բացակայություն է և համեմատաբար մատչելի գները։ Հայաստանյան գնորդները հաճախակի առցանց գնումներ են կատարում հետևյալ կայքերից՝

AliExpress

Alibaba,

Amazon,

Ebay

___________________________________________________________________

Եթե ​​հավանեցիք գրառումը, հետևեք SalesNews նորություններին և միացեք մեր համայնքին նաև Facebook- ում և Instagram-ում:

--

--

SalesNews
SalesNews

Հիանալի լուծում “խելացի գնորդների” համար։ “Salesnews”-ը մուտք է ապահովում դեպի երևանյան խանութների կողմից առաջարկվող զեղչերը և ակցիաները։