Nune Matevosyan
Technologies
Published in
2 min readAug 8, 2021

--

Գենային ինժեներիա կամ գենետիկական ճարտարագիտություն

Ուր են մեզ տանում նորագույն տեխնոլոգիաները…

Եթե բացենք վիքիպեդիան, ապա առաջինը կկարդանք՝ ռեկոմբինանտ ԴՆԹ-ների և ՌՆԹ-ների, գեների օրգանիզմից (բջջից) առանձնացման և մանիպուլյացիաների ենթարկման, գեների այլ օրգանիզմների մեջ ներմուծման մեթոդների և տեխնոլոգիաների ամբողջություն։

Եթե փորձենք պարզ բառերով ասել, ապա կա CRISPR (Clustered Regularly Interspaced Short Palindromic Repeats, Կրիսպար) կոչվող տեխնոլոգիա, որը, որպես բիոլոգիական համակարգ, կարող է փոխել մարդու գենը, ԴՆԹ-ի կառուցվածքը: Այս փորձարկումների հիմքը դրվել է դեռևս 2012 թ.-ից՝ ամերիկացի կենսաքիմիկ և գենետիկ Ջենիֆեր Դուդնայի կողմից, ով այժմ երկրագնդի ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Փորձարկումներ եղել են կենդանիների, բույսերի սնկերի վրա, ու եկել են այն համոզման, որ երբ մանրէների վրա վիրուս է հարձակվում, այն սկսում է արտադրել գենետիկ նյութ՝ «հարձակվողի» գենետիկային համապատասխան: Հետևաբար այն կարող է կցվել ԴՆԹ-ի վիրուսին, «ջարդել» գենետիկ կոդն ու չեզոքացնել վիրուսը: Ու ստեղծման հիմնական նպատակն էլ հենց չարորակ ուռուցքների, ինչուն չէ՝ գենետիկ հիվանդությունների զարգացման կանխարգելումն է:

Իհարկե պետք է հաշվի առնել, որ ցանկացած գիտական նորամուծություն դրականին զուգահեռ ունի նաև բացասական կողմեր: Փաստ է այն, որ հիբրիդային ԴՆԹ-ն ադապտացված չէ մեր միջավայրին ու վերջինիս ազդեցություններին, չենք էլ կարող ասել՝ ինչ գործընթաց կսկսի կենդանի օրգանիզմներում պատահական ներթափանցման ժամանակ, ինպիսին կլինի հաջորդ սերնդի գենը և այլն:

Բացերը շատ են, բայց պե՞տք է հաշվի առնել այն ժամանակ, երբ գենային ինժեներիան պայքարում է օնկոլոգիական, ժառանգական, գլխուղեղի ու նյարդային համակարգի, իմունոլոգիական ու այլ ծանր հիվանդությունների դեմ:

--

--