Nune Matevosyan
Technologies
Published in
2 min readJul 21, 2021

--

Դրականի հակառակ կողմը

Արդյո՞ք պետք է միայն դրականը գտնել

Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ մենք սովորաբար դրական ազդեցություններն ենք նշում, ու այն, թե ինչպես են վերջիններս փոխել մեր կյանքը: Արդյո՞ք դա այդպես է ու արդյո՞ք պետք է միայն դրականը գտնել:

Տեխնոլոգիական աշխարհում վերջին շրջանում եղել են բացասական ու, ինչու չէ, նաև վտանգավոր նորամուծություններ, որոնց դեմ գուցե կա պայքար, բայց դեռ չկա վերջնական արդյունք: Ու այո, տեխնոլգիա ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն մեր այսօրվա տեխնիկան, այլև ստորև թվածները: Այսպիսով՝

1. Քիմիական պարարտանյութեր: Թեև վերջիններս սկսել են կիրառվել 19-րդ դարից, սակայն վերջին շրջանում նրանց թիվը հասել է մոտ 160 մլն տոննայի: Ընդ որում՝ առավել տարածված են ազոտային ու ֆոսֆորային պարարտանյութերը: Վերջիններս խախտում են բույսերի կենսաբանական ցիկլը, հանգեցնում են հողերի էրոզիայի՝ ոչնչացնելով դրանցում առկա միջատներին ու միկրոօրգանզիմներին: Իսկ ջրային տարածքներում, հասկանալի է՝ հանգեցնում են ձկների ու ջրային օրգանիզմների ոչնչացման:

2. Ներքին այրման շարժիչ, ու ավելի քան 700 մլն մեքենա այս շարժիչով: Մեկ մեքենան տարեկան միջինում կլանում է մոտ 4 տոննա թթվածին՝ արտանետելով 800կգ ածխածնի օքսիդ, 40կգ ազոտի օքսիդ և 200կգ այլ գազեր: Ըստ ԱՀԿ-ի՝ այս ամենի արդյունքում մարդկանց կյանքը կրճատվում է միջինում 4 տարի:

3. Ալյումին: Մենք շատ ենք չէ՞ սիրում գազավորված ու էներգետիկ ըմպելիքները ալյումինե շշերով գնել: Իսկ գիտե՞ք, որ մեկ տոննա ալյումինի արտադրության ժամանակ արտանետվում է մինչև 40 կգ բարձր թունավոր ֆտոր, ինչպես նաև ծծմբի երկօքսիդ, ածխածնի և ազոտի օքսիդներ, ծանր մետաղներ, որոնք, մտնելով օրգանիզմ, առաջացնում են թարախային բրոնխիտներ, թոքաբորբ և այլ հիվանդություններ: Էլ չասենք բուսականությանը հասցվող վնասի մասին:

4. Պոլիէթիլեն: Խոստովանեք, որ այն ևս մեծ կիրառություն ունի մեր առօրյայում: Ըստ ուսումնասիրությունների՝ մենք տարեկան օգտագործում ենք ավելի քան 4 տրլն պոլիէթիլենային տոպրակ: Ու սա այն դեպքում, երբ նյութը չի քայքայվում, իսկ այրման ժամանակ արտադրում է վնասակար նյութեր:

5. Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ: Այսօր փոխված գեներով գյուղամթերքը ավելի քան 100 մլն հա հողատարածք է զբաղեցնում, թեև ձևավորվել է ընդամենը նախորդ դարի 80–90-ական թվականներին: ԳՄՕ մթերքների բացասական ազդեցության մասին դեռև ամբողջական պատասախն չկա, բայց, ըստ գիտնականների, կա հիմք ենթադրելու, որ հեռու չեն մուտացիաները, ալերգիաներն ու ներքին օրգանների պաթոլոգիաները:

--

--