Nune Matevosyan
Technologies
Published in
1 min readJul 15, 2021

--

Ուղեղի իմպլանտանցիա

Այն մասին, թե ուր են հասնում ժամանակակից տեխնոլոգիաները

Անգամ եթե չկան նյարդաբանական խնդիրների լուծման ու վերացման վերջնական տարբերակներ, կա գոնե միջոց, որը կարող է ազդել գլխային սուր ցավերի վերացմանը: Անգամ ամենաուժեղ ցավազրկող դեղամիջոցները միշտ չէ, որ օգնում են, հատկապես երբ կա խնդիր, ինչպիսին է, օրինակ, միգրենը:

Նյու Յորքի համալսարանի գիտնականներն արդեն սկսել են նոր ուղեղային իմպլանտացիայի փորձարկումները: Այն ենթադրում է իմպլանտ, որը արհեստականորեն կարող է ազդել ցավի վրա նախքան վերջինիս սկսվելը: Օրգանիզմը նախնական ազդակներ է ուղարկում ցավի օջախից, իսկ իմպլանտանտն ազդում է ցավի գոյացմանը:

Փորձարկումներն արվել են դեռևս միայն մկների վրա՝ նրանց համար ստեղծելով սուր ցավային օջախներ: Իմպլանտանտի միջոցով նրանք 40% ավելի դանդաղ են արձագանքել ցավին: Հասկանալի է, որ դեռևս շուտ է մարդկանց մոտ այն կիրառելու համար, բայց և հեռու չէ:

Կարևոր առավելություններից կլինի նաև այն, որ մարդկանց մոտ դեղամիջոցներից կախվածություն չի առաջանա: Չէ որ նույն ցավազրկող միջոցը շարունակ օգտագործելու դեպքում օրգանիզմը սովորում է ազդող միջոցների գոյությանը, իմունիտետ է ձեռք բերում ու դադարում է ենթարկվել:

--

--