Nune Matevosyan
Technologies
Published in
1 min readJun 6, 2021

--

Տեխնոլոգիաներ, որոնք փոխել են մեր կյանքը

21-րդ դարի նորամուծությունները

Ապրելով 21-րդ դարում՝ դժվար է արդեն պատկերացնել մեր կյանքն առանց տեխնոլոգիական նորարարությունների։ Իսկ ի՞նչ կարևոր ու հետաքրքիր նորամուծություններ ունենք մենք այսօր։

1. Ջրածնով աշխատող մեքենաներ. Ինչն է այստեղ կարևոր։ Ջրածնի շնորհիվ մեքենան չի սպառում արտանետվող վառելիք, հետևաբար ածխածնի մոնոօքսիդ չի արտադրվում։ Աշխատելով վառելիքով, որն ունի վերականգնվող ռեսուրսներ, մեքենան արձակում է միայն ջրային գոլորշի։ Այսպիսով մենք ունենք տեխնոլոգիա, որը պայքարում է նաև գլոբալ տաքացման դեմ։

2. Նանոտեխնոլոգիաներ. բարդ տեխնոլոգիական կառուցվածքները դարձնում ենք ավելի պարզ ու կոմպակտ: Հասկանալի է, որ, անկախ ամեն ինչից, տեխնոլոգիական ամենապարզ կառուցվածքներն էլ ուսումնասիրությունների կարիք են ունենում և, ի վերջո, ամեն ինչ չէ, որ պարզվեցված է, բայց վստահաբար կարող ենք ասել, որ նանոտեխնոլոգիաները մարդկության համար նոր էջ են բացել, քանի որ ներթափանցել է մեր առօրյայի այնպիսի մանրուքներ, որոնց մասին գուցե դեռ չենք էլ ենթադրում:

3. Ռոբոտաշինություն. մեքենա, որը ոչ միայն ունի մարդու տեսք, այլև մտածում է մարդու նման: Եթե նախկինում ռոբոտներն ասոցացվում էին ուղղակի մետաղյա կոնստրուկցիաների հետ, այսօր վստահաբար գիտենք, որ մի շարք հարցերում ռոբոտներն արդեն փոխարինում են մարդկանց: Դրանք օգտագործում են ամենատարբեր ոլորտներում՝ արդյունաբերություն, անվտանգություն, սպասարկում ու բժշկություն:

Հետաքրքիր է՝ որն է լինելու հաջորդ նորամուծությունը:

--

--